Համացանցնում հայտնվել են լուսանկարներ Նատաշա Ռոմանոֆի մասին պատմող «Սեւ այրի» ֆիլմի նկարահանման հրապարակից: Չնայած այն բանին, որ ստուդիան չի հրապարակել նկարահանումների մեկնարկի ամսաթիվը, ֆիլմի վրա աշխատանքն արդեն մեկնարկել է Նորվեգիայում, ուր ժամանել է գլխավոր դերակատար Սքարլեթ Յոհանսոնը:
Ֆիլմը կդառնա «Վրիժառուների» իրադարձությունների պրիքվել եւ կպատմի այն մասին, թե ինչպես է Նատաշան սկսել իր ճանապարհը որպես լրտես եւ մարտարվեստի վարպետ: Սյուժեի մանրամասներն առայժմ չեն հրապարակվում, ինչպես նաեւ թողարկման ճշգրիտ ամսաթիվը: Հայտնի է միայն, որ «Սեւ այրին» էկրան կբարձրանա 2020 թվականին:
Յոհանսոնի հետ ֆիլմում կխաղան նաեւ Ֆլորենս Պյուն, Ռեյչել Վայսը եւ Դեւիդ Հարբորը:
![](https://bbl317.p3cdn1.secureserver.net/wp-content/uploads/2019/05/lxn6_dQrACI-1024x576.jpg)
![](https://bbl317.p3cdn1.secureserver.net/wp-content/uploads/2019/05/6Wb0w14bQLI-1024x576.jpg)
![](https://bbl317.p3cdn1.secureserver.net/wp-content/uploads/2019/05/24o-AFyyxF0-1024x766.jpg)
![](https://bbl317.p3cdn1.secureserver.net/wp-content/uploads/2019/05/MiBrQCdFvrI-1024x538.jpg)