Հունվարի 24-ին ներկայացվել է «Բարի օր 2» ֆիլմի թրեյլերը: Ֆիլմի գլխավոր հերոս՝ բոլորի կողմից սիրված տաքսիստ Հենդոյի հետ այս անգամ կատարվում է նոր հրաշք։
Երբ Հենդոն նկատում է, որ նրան ամեն քայլափոխին ստում են, երազանք է պահում, որ իր ցանկացած հարցին բոլորը պատասխան են միայն ճիշտը։ Հրաշքով երազանքը կատարվում է։ Այդ պահից սկսած Հենդոյին ոչ ոք չի կարողանում խաբել, ինչը բերում է զվարճալի, ծիծաղելի և անսպասելի իրավիճակների։
Հենդոն իր այդ ուժը օգտագործում է անձնական և հանրային շահերի համար, ինչը նրան դարձնում է բոլորի կողմից սիրված և ճանաչված, բայց փառքը ունի իր գինը և միշտ չե, որ ճիշտը աշխատում է նրա օգտին։ Մեկ վարկյանում Հենդոն կորցնում է ամեն ինչ, երբ իր իսկ սուտը բացահայտվում է և դառնում հանրային։ Հենդոն փորձում է ամեն գնով վերադարձնել կորցրածը և կրկին նրան օգնում է հրաշքը։
Մհեր Մխիթարյանը, Ռոզի Ավետիսովան, Իվետա Մուկուչյանը, Մկրտիչ Արզումանյանը, Էվա Խաչատրյանը, Նանուլը, Արև Սանթրոսյանը և այլ հայտնի դերասաններ՝ «Բարի օր 2» ֆանտաստիկ կինոկատակերգությունում։
Դիտեք «Բարի օր 2» ֆիլմը փետրվարի 6-ից բոլոր կինոթատրոններում: