Connect with us

Հրապարակվել է

«Multart+» ընկերությունը ներկայացնում է 2020 թվականին սպասվող «Կատարսիս» անիմացիոն ֆիլմի առաջին պաշտոնական հոլովակը:

Ընկերությունը նախատեսում է ներկայացնել կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը հայկական կինոթատրոների էկրանին հունիսի 1-ից: Ֆիլմը Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Multart+» անիմացիոն ստուդիայի համատեղ արտադրանքն է։ Բեմադրող ռեժիսորը՝ Արթուր Միքայելյանն է, Անբան Հուռին անիմացիոն մյուզիքլի հեղինակը, բեմադրող նկարիչը՝ Գայանե Բաբայանն է, կոմպոզիտորը՝ Գեղայր Խլղաթյանն է:

Կերպարներին հնչունավորել են Անուշիկ Առաքելյանը, Սերգուշ Բաբայանը, Գոռ Մնացականյանը։ Ինչպես նշում են ընկերության ներկայացուցիչները Ֆիլմի բյուջեն մեծ չէ, բայց ամեն բան անում են, որ միջազգային շուկայում տեխնիկապես ընդունելի լուծումներով լինի՝ «Մենք ամեն բան անում ենք, որ «Անբան Հուռի» ֆիլմի համեմատ, մեկ քայլ առջ լինի»:

Այլ մանրամասներ դեռ չեն բացահայտվում:

Շարունակել ընթերցումը
Գովազդ
Մեկնաբանություններ

Թրեյլեր

Հրապարակվել է Սեգ Կիրակոսյանի «Մաքրագործում» վավերագրական ֆիլմի թրեյլերը

Ֆիլմը նկարահանվել է շուրջ 10 տարի 15-ից ավելի երկրներում:

Հրապարակվել է

Կինոռեժիսոր Սեգ Կիրակոսյանի «Մաքրագործում» պոետիկ վավերագրական ֆիլմը պատմում է մարդ-բնություն հարաբերությունների, ներդաշնակության ու հակասությունների մասին: Նկարի գլխավոր հերոսը մարդկության հավաքական կերպարն է, իսկ գործուղությունները կատարվում են այլաբանորեն ներկայացված մարդկության զարգացման տարբեր փուլերում: Ֆիլմի հիմնական ասելիքն է՝ տեխնոլոգիական և ստեղծագործական զարգացումն օգտակար է, քանի դեռ ագահությունը գերիշխող չէ մարդկանց մեջ: Ֆիլմն ունի սցենարական հստակ գիծ. 7 հիմնական գլուխներն են՝ Արարչագործություն, Հայտնություն, Աշխատանք, Հանգիստ, Ագահություն, Անհետացում, Վերածնունդ և Մաքրագործում:

Չնայած ֆիլմում արծարծվում են խնդրահարույց թեմաներ, սակայն այն իր բնույթով ինտելեկտուալ ատրակցիոն է, քանի որ դիտողին ստիպելու է և ուրախանալ, և տխրել, և հրճվել, զմայլվել և զզվել, վախենալ, պրովոկացիայի ենթարկվել, խորհել:

Լիամետրաժ «Մաքրագործում» պոետիկ վավերագրական ֆիլմի տեսանյութերն ամբողջովին հեղինակային են՝ Սեգ Կիրակոսյանն անձամբ է դրանք նկարահանել Շվեյցարիայում, Լատվիայում, Լյուքսեմբուրգում, Ուկրաինայում, Շվեդիայում, Թուրքիայում, Մալթայում, Պորտուգալիայում, Չեխիայում, Անգլիայում, Բուլղարիայում և այլ երկրներում: Նկարահանված նյութն ամբողջությամբ վավերագրական է՝ չկան բեմադրված, տեսախցիկի համար կրկնված գործուղություններ, սակայն մոնտաժի ընթացքում կադրերը հեռանալով իրենց փաստագրականությունից ձեռք են բերել նոր իմաստ և կերպարայնություն:

Այժմ ֆիլմը հետարտադրական փուլում է. պրեմիերան նախատեսվում է 2021թ. երկրորդ կեսին: Ֆիլմի բյուջեն շուրջ 500.000 եվրո է։ Բյուջեի զգալի մասը ծախսվել է արտադրական փուլում: Մնացած հատվածի ֆինանսավորման համար նախատեսվում է դիմել կինոհիմնադրամների, գործարարների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև արվեստասեր հանրությանը: Ստեղծագործական խումբը բաց է արվեստով ոգեշնչվող ցանկացած անձի մասնակցության համար՝ կամավորական աշխատանքի, նյութատեխնիկական աջակցության և առաջիկայում կազմակերպվելիք դրամահավաքների միջոցով:

Միջազգային դիստրիբյուցիայի փորձ ունեցող պրոդյուսեր և ռեժիսոր Դավիթ Սաֆարյանը, որն ուսումնասիրել է ֆիլմի սցենարն ու նկարահանված նյութերը, համոզմունք է հայտնում, որ «Մաքրագործումը» լուրջ հայտ է հանդիսանալու հայկական կինոն ըստ արժանվույն ներկայացնելու համաշխարհային կինոյի համատեքստում. «Այս ֆիլմի մասին դեռևս շատ ենք լսելու աշխարհի տարբեր ծայրերից, քանի որ հանդիսատեսը ցանկություն է ունենալու նորից դիտել այն, նոր շերտեր բացահայտել իր համար, ինչպես նաև խորհուրդ տալ ընկերներին գնալ ու տեսնել ֆիլմը. դա է կինոյի գովազդի հին, ստուգված ու արդյունավետ ձևը»:

Շարունակել ընթերցումը

Թրեյլեր

Հրապարակվել է «Հարսանիք թիկունքում» ներկայացման էկրանավորման թրեյլերը

Հրապարակվել է

Մարտի 5-ին հրապարակվել է «Հարսանիք թիկունքում» ֆիլմի թրեյլերը: Գյումրու դրամատիկական թատրոնի «Հարսանիք թիկունքում» ներկայացման էկրանավորումը նվիրված է արցախյան քառօրյա պատերազմի հերոսներին: Ներկայացումը հիմնված է Անահիտ Աղասարյանի պիեսի վրա:

Գյումրիի դրամատիկական թատրոնի ամենապահանջված «Հարսանիք թիկունքում» ներկայացումը արդեն որպես ֆիլմ ապրիլին մեծ էկրան կբարձրանա: Ֆիլմն ու ներկայացումը 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմում Թալիշում զոհված գյումրեցի Հրաչ Գալստյանի մասին է:

65 անգամ հանդիսատեսին ներկայացված բեմադրությունը դեռ պահանջված է հանդիսատեսի կողմից: Քանի որ այն դիտելու ցանկություն ունեին նաև սփյուռքում, որոշվեց ներկայացման հիման վրա ֆիլմ նկարել նույն դերասանական կազմով: Այս ֆորմատով առաջին անգամ է Հայաստանում ֆիլմ նկարահանվում, ասում է ռեժիսոր Արշալույս Հարությունյանը:

Շարունակել ընթերցումը

Թրեյլեր

Կինոսերներին կցուցադրեն «Չտեսնված կինո». Առաջին ալիքը մեկնարկում է նոր ծրագիր

Հրապարակվել է

Մարտի 6-ին Առաջին ալիքի եթերում մեկնարկեց «Չտեսնված կինո» նոր հաղորդաշարը, որը հեռուստադիտողին կներկայացնի հետխորհրդային արտադրության հայկական ֆիլմեր: Հաղորդման վարողն է կինոգետ Րաֆֆի Մովսիսյանը:

Առաջին թողարկումը նվիրված էր Աննա Արևշատյանի «Բարի լույս» ժապավենին, որը լույս է տեսել 2016 թվականին: Ֆիլմի ցուցադրումից հետո այն քննարկում էին Զավեն Բոյաջյանը, Վահագն Տեր-Հակոբյանը, Աննա Սարգսյանը և Գոռ Թովմասյանը:

Հանրության կինոկրթությանը ուղղված այս կարևորագույն նախագիծը հեռարձակվելու է ամեն ուրբաթ Առաջին ալիքի եթերում:

Շարունակել ընթերցումը

Միացեք մեզ

Գովազդ
Գովազդ

Հարցում

Թրենդային

Copyright © 2019-2020 ԿինոՊրես

Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: