Ներկայացվել է «Մի անգամ դպրոցում 2: Վերջին պահապանը» ֆիլմի թրեյլերը: Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ մանկապատանեկան կատակերգությունը կինոթատրոնների մեծ էկրանին կցուցադրվի մարտի 13-ից:
Ֆիլմը աջակցություն է ստացել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Հայաստանի կինոյի հիմնադրամի կողմից: