Համացանցում հայտնվել է «ՎանդաՎիժն»՝ Ալ վհուկի և Վիժնի մասին սերիալի պաշտոնական դեբյուտային թրեյլերը՝ Էլիզաբեթ Օլսենի և Փոլ Բեթանիի մասնակցությամբ: Շոուի գործողությունը տեղի է ունենում «Վրիժառուները. Վերջնախաղ» ֆիլմի իրադարձություններից հետո:
Հոլովակը մեծամասամբ արված է անցյալ դարի երկրորդ կեսի սիթքոմների ոճով. թվում է, թե հերոսները ապրում են երջանիկ, կատարյալ կյանքով, բայց նրանք սկսում են հասկանալ, որ ամեն ինչ բոլորովին այն չէ, ինչ թվում է:
Թրեյլերը հայտնում է, որ շոուի պրեմիերան պետք է տեղի ունենա Disney+ արդեն շուտով: Ինչպես ավելի վաղ հայտնել էին սերիալի ստեղծողները, սերիալը սպասվում է դեկտեմբերին: