Connect with us

Կինոիրադարձություններ

Նյու Յորքի կինոփառատնում կցուցադրվի Փարաջանովի ֆիլմը

Հրապարակվել է

Նյու Յորքի 57-րդ միջազգային կինոփառատոնի (NYFF, սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 13-ը) «Վերածնունդ» ծրագրում կցուցադրվի Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Fixafilm լեհական ընկերության շնորհիվ վերականգնված Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» (1967թ․,10 րոպե) կարճամետրաժ ֆիլմը:

Փարաջանովյան կինոյի սիրահարները նյույորքյան փառատոնում հնարվորություն կունենան դիտելու Վարպետի երեք վավերագրական կարճամետրաժները՝ «Եռաֆիլմ» խորագրով․ «Հակոբ Հովնաթանյան» (1967թ․,10 րոպե), «Կիևյան որմնանկարներ» (1966թ․,20 ր․) և («Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» (1986թ․,25 ր․):

Ընդամենևը մեկ տարվա ընթացքում վերականգնված «Հակոբ Հովնաթանյանը» հաջողությամբ ներկայացվել է միջազգային կինոփառատոներում, ֆորումներում, ինչպես նաև աշխարհի հայտնի թանգարաններում և պատկերասրահներում՝

1․ Թելուրիդի միջազգային կինոփառատոն, ԱՄՆ, 2018
2. ICA կարճամետրաժ ֆիլմերի կինոփառատոն, Լոնդոն, 2018
3. BOZAR արվեստի կենտրոն, Բրյուսել, 2018
4. Ռոտերդամի միջազգային կինոփառատոն, Նիդերլանդներ,
2019
5. Pera թանգարան, Ստամբուլ, 2019
6. Ազգային պատկերասրահ, Լոնդոն, 2019
7. Close Up կենտրոն , Լոնդոն, 2019
8. Մոսկվայի Տարկովսկու անվան կինոփառատոն, 2019

Նշենք, որ ֆիլմի նկատմամբ հետաքրքրություն դեռևս մեծ է, ստացվել են բազմաթիվ այլ հրավերներ, որոնք դեռևս քննարկման փուլում են:

Շարունակել ընթերցումը
Գովազդ
Մեկնաբանություններ

Կինոիրադարձություններ

Արտդոկֆեստը հայտարարել է դրամաշնորհների մասին իր փիթչինգի եզրափակիչի համար

Artdocfest / Riga 2020-ը չորրորդ անգամ տեղի կունենա Ռիգայում (Լատվիա):

Հրապարակվել է

Հունիսի 30-ին հայտնի դարձավ, որ Artdocfest / Riga IV փիթչինգը, որն անցնում է Baltic Sea Forum for Documentaries-ի հետ համագործակցությամբ, տեղի կունենա առցանց: Փիթչինգի ամսաթվերը մնում են անփոփոխ. նստաշրջանները կկայանան սեպտեմբերի 3-ից 4-ը: Նախկին ԽՍՀՄ երկրների հեղինակներից մինչեւ 10 նախագիծ է թույլատրվելու մասնակցել:

Եզրափակչի մասնակիցները կմասնակցեն Baltic Sea Forum for Documentaries առցանց միջոցառումներին, ինչպես նաև դրամաշնորհներ կստանան Մոսկվայում IDFF Artdocfest / Riga կամ Արտդոկֆեստի փառատոնին մասնակցելու համար:

Դրամաշնորհը կներառի

  • տրանսֆեր դեպի Մոսկվա կամ Ռիգա (կախված ֆինալիստի բնակության վայրից);
  • եռօրյա կացություն Մոսկվայում կամ Ռիգայում;
  • փառատոնի հավատարմագրում («մասնակից» կարգում);
  • հատուկ աջակցություն ընտրված նախագծերի հետ անմիջականորեն աշխատող տյուտորներին;

Փիթչինգի մասնակցության հայտերն ընդունվում են առցանց մինչև հուլիսի 15-ը: Ընտրության արդյունքները հանրությանը հայտնի կդառնան 2020 թվականի օգոստոսի 10-ին:

Լավագույն նախագիծը կպարգևատրվի Artdocfest / Riga դիպլոմով և դրամական մրցանակով:

Շարունակել ընթերցումը

Կինոիրադարձություններ

Կաննի փառատոնը ներկայացրել է Սինեֆոնդասիոն ծրագիրը

Հրապարակվել է

Հուլիսի 2-ին Կաննի փառատոնը ներկայացրեց Սինեֆոնդասիոն սեկցիայի ծրագիրը: Ավանդաբար ստուգատեսի այս մասը նվիրված է ուսանողական կինոյին եւ ներառում է կինոադպրոցի սովորողների նկարահանած ժապավենները:

Այս տարի ծրագրում ընդգրկվել է 17 ֆիլմ՝ 13 խաղարկային եւ 4 անիմացիոն՝ 14 երկրներից՝ Մեծ Բրիտանիայից, Իսրայելից, Արգենտինայից, Հունգարիայից, Ռումինիայից, Հնդկաստանից, Շվեյցարիայից, ԱՄՆ-ից, Հարավային Կորեայից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Պորտուգալիայից, Գերմանիայից եւ Սլովենիայից: Ցուցակում հայ մասնակիցներ չկան:

Սինեֆոնդասիոն 23 մրցույթը նվիրված է Դեյվիդ Քեսլերի հիշատակին (1959-2020), որը երկար տարիներ աջակցել է այս սեկցիային:

Սինեֆոնդասիոն բաժնի ծրագիր

«Neurim» (Իսրայել, Թել Ավիվի համալսարանի Կինոյի եւ հեռուստատեսության դպրոց), ռեժիսոր Shaylee Atary

«Pile» (Մեծ Բրիտանիա, արվեստի թագավորական քոլեջ), ռեժիսոր Toby Auberg

«Muralla China» / «Chinese Wall» (Արգենտինա, կինոյի համալսարան), ռեժիսոր Santiago Barzi

«Agape» (Հունգարիա, Բուդապեշտի քաղաքային համալսարան), ռեժիսոր Márk Beleznai

«Сontraindicatii» / «Contraindications» (Ռումինիա, թատրոնի և կինոյի ազգային համալսարան «Ի. Լ. Կարաջալե»), ռեժիսոր Lucia Chicos

«Tamou» (Իսրայել, Բեցալելի անվան արվեստի և դիզայնի ակադեմիա), ռեժիսոր Tzor Edery

«Catdog» (Հնդկաստան, Հնդկաստանի կինոյի եւ հեռուստատեսության ինստիտուտ), ռեժիսոր Ashmita Guha Neogi

«Le chant de l’oiseau» / «Bird’s Song» (Շվեյցարիա, Ժնեւի արվեստի եւ դիզայնի բարձրագույն դպրոց), ռեժիսոր Sarah Imsand

«Nihče ni rekel, da te moram imeti rad» / « Nobody Said I Have to Love You» (Սլովենիա, UL AGRFT), ռեժիսոր Matjaž Jamnik

«Taipei suicide story» (ԱՄՆ, Նյու Յորքի Տիշ արվեստի դպրոց), ռեժիսոր KEFF

«Seonginsik» / «Twenty» (Հարավային Կորեա, Soongsil համալսարան), ռեժիսոր Kim Min-Ju

«Carcass» (Ֆրանսիա, La Fémis), ռեժիսոր Timothée Maubrey

«Ja i moja gruba dupa» / «My Fat Arse and I» (Լեհաստան, Լոձի ազգային կինոդպրոց), ռեժիսոր Yelyzaveta Pysmak

«Corte» (Պորտուգալիա, թատրոնի և կինոյի բարձրագույն դպրոց), ռեժիսոր Afonso & Bernardo Rapazote

«I want to return return return» (Գերմանիա, DFFB), ռեժիսոր Elsa Rosengren

«En avant» / «When We Leave» (Ֆրանսիա, La Poudrière), ռեժիսոր Mitchelle Tamariz

«dou zeoi gu si» / «The Last Ferry from Grass Island» (ԱՄՆ, Նյու Յորքի Տիշ արվեստի դպրոց), ռեժիսոր Zhang Linhan

Շարունակել ընթերցումը

Կինոիրադարձություններ

Հայտնի է «Ոսկե Գլոբուս» մրցանակի հանձնման արարողության նոր ամսաթիվը

Հրապարակվել է

2021 թվականի փետրվարի 28-ին տեղի կունենա Ոսկե Գլոբուս մրցանակի հանձնման 78-րդ արարողությունը / Golden Globe Awards: Այս մասին իր կայքում հայտնել է Արտասահմանյան մամուլի հոլիվուդյան ասոցիացիան (HFPA): Ի սկզբանե Ոսկե գլոբուսները ծրագրում էին բաժանել 2021 թվականի հունվարին: NBC հեռուստաալիքի ուղիղ եթերում արարողությունը վարելու են Թինա Ֆեյը եւ Էմի Փոլերը:

«Հայտերի ընդունման պահանջների, քվեարկության ժամանակահատվածի եւ անվանակարգերի հայտարարության վերանայված ժամկետների վերաբերյալ հետագա առաջարկությունները կհրապարակվեն առաջիկա շաբաթներին», — նշվում է կազմակերպության պաշտոնական հաղորդագրության մեջ:

«Ոսկե Գլոբուս» մրցանակի հանձնման արարողությունը սովորաբար անցկացվում է օրացուցային տարվա առաջին կիրակի օրը եւ տալիս է հոլիվուդյան մրցանակների տարեշրջանի մեկնարկը, այժմ շտկումներ են կատարվել կորոնավիրուսի համաճարակի կապակցությամբ: HFPA-ում մանրամասն չեն նկարագրել այս տարվա միջոցառման ձեւաչափը, սակայն նշել են, որ արարողությունը կհեռարձակվի Beverly Hilton հյուրանոցից, Կալիֆոռնիայի Բեվերլի Հիլզում:

Ավելի վաղ 2021 թվականի փետրվարի 28-ին պլանավորված էր Օսկար մրցանակի հանձնման 93-րդ արարողությունը, սակայն մեկ շաբաթ առաջ Ամերիկյան կինոակադեմիան եւ ABC հեռուստաալիքը այն տեղափոխեցին ապրիլի 25-ին:

Ոսկե գլոբուսի արարողության անցկացման նոր ամսաթիվը նշանակում է, որ մրցանակաբաշխության արդյունքները կարող են ազդել Օսկարի անվանակարգի քվեարկության վրա, քանի որ գործընթացը կսկսվի միայն մեկ շաբաթից՝ մարտի 5-ին:

Շարունակել ընթերցումը

Միացեք մեզ

Գովազդ

ԿինոՊրես Telegram

Գովազդ

Հարցում

Թրենդային

Copyright © 2019-2020 ԿինոՊրես

Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: