Connect with us

Նորություններ

«Նոր մուտանտները» վարձույթ դուրս կգան ռեժիսորի սկզբնական տարբերակով

Ֆիլմի պրեմիերան նախատեսված է այս տարվա ապրիլին

Հրապարակվել է

Ռեժիսոր Ջոշ Բունն իր Instagram-ում հաստատել է, որ «Նոր մուտանտների» տարբերակը, որը վարձույթ դուրս կգա, նրա օրիգինալ տեսլականն է: Այսպիսով, երկրպագուները կարող են հանգիստ լինել, քանի որ վերջնական տարբերակը կհամապատասխանի ռեժիսորի նախնական մտադրությանը, հակառակ դեպքում, ըստ նրա, նա չէր գովազդի ֆիլմը սոցիալական ցանցերում:

Հիշեցնենք, որ բազմաչարչար ժապավենի թողարկումը բազմիցս հետաձգվել էր եւ վերանկարահանումների էր մեկնում ստուդիայի որոշմամբ: Երկրպագուները գրեթե կորցրել էին «Նոր մուտանտները» տեսնելու հույսը, սակայն գործը տեղից շարժվել է Fox-ի Disney-ին պաշտոնական միանալուց հետո: Այն ժամանակ հայտարարվեց թողարկման վերջնական ամսաթիվը:

Սպասվում է նաեւ, որ ֆիլմի նոր թրեյլերը կթողարկվի հունվարի 6-ին: Պրեմիերան տեղի կունենա 2020 թվականի ապրիլին:

Միացեք մեր Telegram ալիքին և առաջինը ստացեք մեր նորությունները
Շարունակել ընթերցումը
Գովազդ
Մեկնաբանություններ

Նորություններ

Ջոան Ռոուլինգը գործարկել է «Հարրի Փոթերը տանը» կայքը կարանտինում գտնվող երեխաների համար

Հրապարակվել է

«Հարրի Փոթեր» վեպերի շարքի հեղինակ Ջոան Ք. Ռոուլինգը նոր կայք է գործարկել, որը կոչվում է Harry Potter at Home: Այն նախատեսված է կարանտինի մեջ հայտնված երեխաների, ինչպես նաեւ նրանց ծնողների եւ ուսուցիչների համար:

«Ծնողների, ուսուցիչների եւ խնամակալների, ովքեր աշխատում են զբաղեցնել մեկուսացման մեջ գտնվող երեխաների, կարող է օգնել հմայքի մի չափաբաժին, այնպես որ, ես ուրախ եմ գործարկել «Հարրի Փոթերը տանը» կայքը», — Ռոուլինգը գրել է Twitter-ի իր էջում

Պորտալում հասանելի է ֆրանշիզայի ժամանցային բովանդակությունը: Հարի Փոթերի մասին առաջին գիրքը հասանելի կլինի վեց տարբեր լեզուներով անվճար լսելու համար: OverDrive գրադարանների մշտական անդամները կկարողանան ընթերցել կամ լսել առաջին գիրքը 20 լեզուներով: Գրողը նաեւ ուսուցիչներին կոչ է արել կարդալ «Հարրի Փոթերը» իրենց աշակերտներին եւ համացանցում տեղադրել հոլովակներ՝ փակ հանալեիությունով ՝ հեղինակային իրավունքը չխախտելու համար:

Շարունակել ընթերցումը

Կինովարձույթ

Ռուսական առաջին խոշոր ֆիլմը կինոթատրոնների փոխարեն կթողարկվի համացանցում

«Արբանյակ» ֆանտաստիկ թրիլլերը կդառնա առաջին խոշոր ռուսական կինոնկարը, որը կինոթատրոնների փոխարեն կթողարկվի միայն համացանցում, պատմել է «Վեդոմոստիին» նրա պրոդյուսեր Ֆյոդոր Բոնդարչուկը:

Հրապարակվել է

«Սպուտնիկ» ֆանտաստիկ թրիլլերը կդառնա առաջին խոշոր ռուսական կինոնկարը, որը կինոթատրոնների փոխարեն կթողարկվի միայն համացանցում, պատմել է «Վեդոմոստիին» նրա պրոդյուսեր Ֆյոդոր Բոնդարչուկը:

«Արբանյակը» ռուսական կինոթատրոններում պետք է դուրս գար ապրիլի 16-ին, սակայն երկրի կինոթատրոնները փակ են կարանտինի պատճառով: Այժմ ապրիլի 23-ին ֆիլմը կհայտնվի օնլայն կինոթատրոններում՝ more.tv (պատկանում է «Ազգային մեդիա խմբին», NMG), wink (կառավարվում է «Ռոստելեկոմ» օպերատորի կողմից) և ivi: Ֆիլմը հասանելի կլինի այդ հարթակներում՝ բաժանորդագրության պայմանով: Տեղեկատվությունը հաստատվել է «Ռոստելեկոմի» եւ «ԱՄԽ»-ի ներկայացուցիչների կողմից:

«Արբանյակը» մեր ընկերությունների ամենահետաքրքիր եւ դիտարժան նախագծերից մեկն է, ուստի գործընկերների հետ մենք որոշում ենք կայացրել գնալ ոչ ստանդարտ ճանապարհով՝ ոչ թե տեղափոխել կինոթատրոնային թողարկումը, այլ պրեմիերա անել հիմա՝ օնլայն կինոթատրոններում, որպեսզի այն կարողանան դիտել ամբողջ երկրում», — բացատրել է Բոնդարչուկը:

Ռուսական այլ պրոդյուսերները, որոնց գործերը պետք է կինոթատրոններում դուրս գային ապրիլին, դեռ խոսում էին միայն ռելիզները ավելի ուշ տեղափոխելու մասին:

«Արբանյակը» պատմում է խորհրդային տիեզերագնացի պատմությունը, որը թռիչքի ժամանակ բախվել է կյանքի նոր ձեւի հետ եւ երկիր է վերադարձել ոչ միայնակ: Դերերում՝ Օքսանա Ակինշինա, Պյոտր Ֆյոդորով, Ֆյոդոր Բոնդարչուկ եւ ուրիշներ: Ֆիլմի արտադրությամբ զբաղվել են «Վոդորոդ», Art Pictures Studio, Type Film ընկերությունները՝ «ԱՄԽ ստուդիայի» եւ ՍՏՍ ալիքի աջակցությամբ: Նկարի արտադրական բյուջեն 190 մլն ռուբլի է:

Մինչեւ հիմա ռուսական վարձույթում չեն եղել դեպքեր, երբ կինոթատրոնների փոխարեն խոշոր նկարները դուրս են եկել օնլայն հարթակներում: Ավելին, կան ընդամենը մի քանի օրինակներ, երբ ֆիլմերն առցանց էին դուրս գալիս կինոթատրոններում պրեմիերայի հետ միաժամանակ: Օրինակ, այդպես էր Յուրի Բիկովի «Պահակը» ֆիլմի հետ: Նույն կերպ ապրիլի վերջին պետք է դուրս գա Աննա Մելիքյանի «Հեքիաթ» նոր ֆիլմը: Բայց այս երկու նախագծերն էլ վերաբերում են հեղինակային կինոյին, նրանք ի սկզբանե վարձույթի են դուրս գալիս սահմանափակ թվով դահլիճներում եւ չեն հավակնում լայն լսարանի: Համացանցում միանգամից մեծ նկարի թողարկման ամենահայտնի օրինակը Ռոբերտ Դե Նիրոյի հետ «Իռլանդացին» է, որի համապրոդյուսերն է Netflix օնլայն ծառայությունը:

Կորոնավիրուսի պանդեմիան եւ ամբողջ աշխարհում կինոթատրոնների փակումը արմատապես փոխել են կինոշուկայի խաղի կանոնները՝ հոլիվուդյան ստուդիաները սկսել են համացանցում արագ թողարկել իրենց ֆիլմերը, որպեսզի փոխհատուցեն իրենց ծախսերի գոնե մի մասը:

Կինոծառայությունների միջեւ բացառիկ ցուցադրությունների համար բարձր մրցակցության պատճառով «Արբանյակի» պրոդյուսերներն այժմ ավելի շատ են կվաստակեն, քան կարող էին ստանալ ավանդական կինովարձույթում, բացատրում է ԱՄԽ-ի գլխավոր տնօրեն Օլգա Պասկինան:

Այսպես, ավանդական վարձույթի ժամանակ հավաքված բոքսի կեսը կթողնեին իրենց կինոթատրոնները, եւս մոտ 15 տոկոսը կվերցներ դիստրիբյուտորը, նշում է նա: Ինչ վերաբերում է ինտերնետին, ապա առցանց հարթակները վճարում են ֆիքսված գումար իրավունքի համար, որը կախված չէ հանդիսատեսի թվից, իսկ համացանցում ֆիլմի վաճառքով «ԱՄԽ ստուդիան» ինքնուրույն է զբաղվել, ուստի դիստրիբյուտորական միջնորդավճարը բացակայում է: Ընդ որում, ֆիլմի առաջին ցուցադրության իրավունքի համար օնլայն ծառայությունները, Պասկինայի խոսքով, մի քանի անգամ ավելի թանկ են վճարում, քան կինոթատրոններում պրեմիերայից հետո ցուցադրելու համար: Ի վերջո, ինտերնետում ֆիլմի առաջխաղացման ծախսերը ավելի ցածր կլինեն, քան կինոթատրոններում հանդիսատես ներգրավելու ծախսերը, ավելացնում է նա:

Պրոդյուսերները գիտակցաբար սահմանափակել են այն հարթակների թիվը, որտեղ հասանելի կլինի «Արբանյակը», որպեսզի մի կողմից դա լինի հանդիսատեսի բավական լայն ընդգրկումը, մյուս կողմից՝ հարթակները կարող են հանդիսատեսին ներկայացնել այն կոնտենտը, որը չունի մրցակիցների մեծամասնությունը, բացատրել է Պասկինան: Որքան կվճարեն առցանց հարթակները «Արբանյակի» համար, այն չի բացահայտում:

Շարունակել ընթերցումը

Կինոարտադրություն

Sony Pictures ստուդիան զանգվածաբար հետածգում է պրեմիերաները

Հրապարակվել է

Տեղեկատվական անդորրի շրջանը պայթեցրել է Sony Pictures ստուդիայի իր պրեմիերաները զանգվածային տեղափոխման լուրը: Միանգամից մի քանի հավակնոտ ֆիլմեր տեղափոխվեցին 2021 թվականին, ընդ որում խոսքը հուլիսյան եւ օգոստոսյան պրեմիերաների մասին է:

Հոլիվուդում վստահ չեն, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կբարելավվի նույնիսկ ամռան կեսին եւ ավարտին: Բացի այդ, փոխանցումները ակնհայտորեն դեռ շատ կլինեն: Խնդիրն այն է, որ 2021 թվականի առաջին եւ երկրորդ եռամսյակի համար հայտարարված ֆիլմերը ստիպված են եղել կասեցնել արտադրությունը: Նրանցից շատերը ժամանակին պատրաստ չեն լինի, ուստի Sony Pictures-ը ձգտում է առաջինը ամրագրել ավելի բարենպաստ ամսաթվերը եւ լրացնել պոտենցիալ բացը վարձույթային ցանկում:

Թե հատկապես ինչ վերադասավորումների մասին է հայտարարվել երեկ: «Ուրվականների որսորդները. ժառանգներ» կատակերգական էքշնը 2020 թվականի հուլիսի 10-ի փոխարեն կթողարկվի 2021 թվականի մարտի 5-ին: «Մորբիուս» կինոկոմիքսը Ջարեդ Լետոյի հետ գլխավոր դերում հուլիսի 31-ից տեղափոխվել է մարտի 19-ին: «Գրեյհաունդ» ծովային ռազմական դրաման ընդհանրապես ժամանակավորապես կորցրել է պրեմիերայի ամսաթիվը: Թոմ Հենքսը գլխավոր դերում պետք է ամերիկյան էկրաններ դուրս գար հունիսի 12-ին:

«Փիթեր Ճագարը 2» բազմաչարչար սիքվելն այժմ հնարավոր կլինի տեսնել միայն 2021 թվականի հունվարի 15-ին: Հիշեցնենք, որ ընտանեկան կինոժապավենը դարձել է կորոնավիրուսի առաջին զոհերից մեկը: Սկզբում պրեմիերան հետաձգվել էր 2020 թվականի ապրիլի 3-ից մինչեւ օգոստոսի 7-ը: Հիթի շարունակության առաջին միջազգային պրեմիերան պետք է տեղի ունենար Ավստրալիայում մարտի 19-ին:

Մարտի 16-ին կինոստուդիան ստիպված էր կասեցնել «Uncharted» նախագծի արտադրությունը: Այս հարկադիր ուշացման պատճառով ժողովրդականություն վայելող տեսախաղերի էկրանավորումը կթողարկվի 2021 թվականի հոկտեմբերի 8-ի փոխարեն: Գլխավոր դերերը կխաղան Թոմ Հոլանդն ու Մարկ Ուոլբերգը, հաստատված է նաեւ Անտոնիո Բանդերասի, Սոֆյա Ալիի եւ Թաթի Գաբրիելիի մասնակցությունը: 2021 թվականի հոկտեմբերի 8-ին հայտարարված Marvel կոմիքսներով անանուն ֆիլմը պրեմիերայի նոր ամսաթիվ կստանա ավելի ուշ:

Sony Pictures-ի մեկ նախագիծ կինոյի սիրահարները կկարողանան տեսնել պլանավորվածից ավելի շուտ: Խոսքը Քեւին Հարթի մասնակցությամբ «Հայրություն» դրամայի մասին է: Այս կինոնկարի պրեմիերան 2021 թվականի հունվարի 15-ից տեղափոխվել է 2020 թվականի հոկտեմբերի 23-ին:

Շարունակել ընթերցումը
Գովազդ
Գովազդ

Հարցում

Հունվարի ո՞ր ֆիլմն եք սպասում:

View Results

Loading ... Loading ...

Թրենդային

Copyright © 2019-2020 ԿինոՊրես

Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: