ամն ,

«Նոր Պապը». հասանելի է առաջին թրեյլերը

HBO-ն հրապարակել է իտալացի ռեժիսոր Պաոլո Սորենտինոյի «Նոր Պապը» սերիալը թրեյլերը: Արդյոք սերիալը կլինի «Երիտասարդ պապը» սերիալի շարունակությունը, թե ինքնուրույն նախագիծ, հաստատ հայտնի չէ: Սակայն, դատելով թրեյլերից, Ջուդ Լոուին, որն առաջին սերիալում խաղացել է գլխավոր դերը, մեծ ուշադրություն կհատկացվի:

Ինչ վերաբերում է առաջիկա սերիալի սյուժեին, հայտնի է միայն այն, որ Ջոն Մալկովիչի հերոսը քահանայապետի պաշտոնում կփոխարինի Պիյա XIII-ին, որին մարմնավորում է Ջուդ Լոուն: Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախագծում կնկարահանվեն Շերոն Սթոունը, Մերիլին Մենսոնը եւ ռուս դերասանուհի Յուլիա Սնիգիրը:

«Նոր Պապը» սերիալի առաջին երկու սերիաների պրեմիերան կկայանա Վենետիկի կինոփառատոնում: Հիշեցնենք, որ «Երիտասարդ Պապի» պրեմիերան կայացել է 2016 թվականի հոկտեմբերին: Ջուդ Լոուն խաղացել է իտալա-ամերիկացի Լեննի Բելարդոյի՝ պատմության մեջ ամենաերիտասարդ Հռոմի Պապի՝ Պիոս XIII-ի դերը:

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

«Դաունթոն աբբայությունը» ֆիլմը նախավաճառքների քանակով առաջ է անցել «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմին

Marvel-ը խնդրել էր կտրել «Վենոմից» Թոմ Հոլանդի կամեոն