Connect with us

Հայաստան

Շանթը մեկնարկում է հայալեզու «Շանթ Քիդս» մանկական հեռուստաալիքը

Հրապարակվել է

«Շանթ Kids»-ը հանդիսանում է առաջին հայալեզու շուրջօրյա մանկական հեռուստաալիքը, որը հնարավորություն է ընձեռում դիտելու բոլոր ժամանակների լավագույն մուլտֆիլմերն ու հեքիաթները միմիայն հայերեն թարգմանությամբ։ Այն սպասված հեռուստաալիք է՝ գունեղ, տպավորիչ, ապահով, ուսուցողական բովանդակությամբ:

«Շանթ Kids» հեռուստաալիքով հեռարձակվելու են՝

  • հայկական սիրված մուլտֆիլմեր,
  • մրցութային հեռուստաշոուներ,
  • մանկապատանեկան գեղարվեստական ֆիլմեր,
  • հանրահայտ լիամետրաժ և կարճամետրաժ մուլտֆիլմեր,
  • Սոյուզմուլտֆիլմի ողջ տեսադարանը։

Այսպիսով, «Շանթ Kids» հեռուստաալիքի շնորհիվ հին ու բարի հեքիաթային հերոսները մանուկների հետ հեռուստաէկրանից կխոսեն հայերեն լեզվով։ Հեռուստաալիքը հասանելի է «Ռոստելեկոմ»-ի բոլոր փաթեթային առաջարկներում։

Միացեք մեր Telegram ալիքին և առաջինը ստացեք մեր նորությունները
Շարունակել ընթերցումը
Գովազդ
Մեկնաբանություններ

Կինոարտադրություն

Պարզ են 2020 թվականի պետական ֆինանսավորման առաջին մրցույթում հաստատված ֆիլմերի նախագծերը

Հրապարակվել է

Հայաստանի Ազգային Կինոկենտրոնը հրապարակել է 2020 թվականի պետական ֆինանսավորման առաջին մրցույթում հաստատված լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմերի ցանկը:

2020 թվականի առաջին մրցույթի Վերջնական գնահատման փուլի արդյունքում ֆինանսավորում հատկացվել է 10 լիամետրաժ նախագծի, այդ թվում՝ Զարգացման փուլի՝ 3, Արտադրական փուլի՝ 4 (որից համաձայնագիր՝ 4), Հետարտադրական փուլի՝ 2, Տարածման փուլի՝ 1:

Այսպիսով ակնկալվում է, որ 2020 թվականին հայկական վարձույթում կներկայացվի Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» խաղարկային ֆիլմը:

Կարճամետրաժ նախագծերից հաստատվել է 5 ֆիլմի նախագիծ, այդթվում՝ խաղարկային՝ 2, անիմացիոն՝ 3: Հարկ է նշել, որ 3D-ն տվյալ պարագայում ենթադրում է անիմացիոն տեխնոլոգիա, այլ ոչ թե ցուցադրման ձևաչափ:

Ընդհանուր հաշվով Կինոկենտրոնը հատկացրել է 72 074 000 դրամի պետական աջակցություն, որից 24 149 000 դրամ լիամետրաժ կինոյի համար և 47 925 000 դրամ կարճամետրաժ կինոյի համար:

Շարունակել ընթերցումը

Հայաստան

Մահացել է Երվանդ Մանարյանը

Հրապարակվել է

Փետրվարի 19-ին մահացել է հայ դերասան, ռեժիսոր, սցենարիստ, ՀՀ ժողովրդական արտիստ, «Երևանի պատվավոր քաղաքացի» Երվանդ Մանարյանը: Այս մասին տեղեկանում ենք նրա թոռնուհու՝ Լիլիթ Մանարյանի ֆեյսբուքյան գրառումից:

Երվանդ Մանարյանը ծնվել է Արաքում (Իրան) 1924 թ. օգոստոսի 10-ին։ 1946 թ. ներգաղթել է Հայաստան, սովորել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, որի ռեժիսորական ֆակուլտետն ավարտել է 1952 թ.։

Որպես դերասան և ռեժիսոր՝ աշխատել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում և Գ. Սունդուկյանի թատրոնում։

1957-59 թթ. եղել է Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը։ 1959-1961 թթ. նույն պաշտոնը վարել է Գորիսի թատրոնում։ Այնուհետև աշխատել է Երևանի փաստագրական ֆիլմերի ստուդիայում և «Երևան» կինոմիավորումում։

Նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր՝ «Հայկական մանրանկարչություն», «Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը», «Լույս», «Դեղերի ծնունդը», «Նորից եկավ ամառը» և այլն։

Գրել է սցենարներ «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Սպիտակ ափեր» (Ջուրը մեր հանապազօրյա) և այլ ֆիլմերի համար։ Մամուլում հրատարակել է պատմվածքներ և հոդվածներ։

Շարունակել ընթերցումը

Կինոարտադրություն

Կինոկենտրոնը ներկայացրել է 2019-2020 թթ. ֆիլմերի շոուրիլը. բացառիկ կադրեր «Զուլալի» և «Չնչիկ» ֆիլմերից

Հրապարակվել է

Հայաստանի Ազգային Կինոկենտրոնը մասնակցում է Բեռլինի միջազգային կինոփառատոնի շրջանակներում գործող Եվրոպական կինոշուկայում, որի համար պատրաստել է հատուկ շոուրիլ: Տեսանյութում կարող եք տեսնել արդադրության շրջանում գտնվող ֆիլմերի բացառիկ կադրեր:

Ինչպես տեղեկացրել է Կինոկենտրոնը՝ Եվրոպական կինոշուկայում կներկայացվի հայկական արտադրության 50 կինոնկար: Տեսահոլովակում ներկայացվում են Նարինե Աբգարյանի «Զուլալի» համանուն վեպի էկրանավորման, Արամ Շահբազյանի «Չնչիկ» ֆիլմի արտադրական կադրերը:

Հայաստանն առաջին անգամ իր առանձին տաղավարով փետրվարի 20-27-ը պաշտոնապես  կներկայանա Բեռլինի միջազգային կինոփառատոնի շրջանակում գործող Եվրոպական կինոշուկայում (EFM – European Film Market):

Շարունակել ընթերցումը
Գովազդ
Գովազդ

Հարցում

Հունվարի ո՞ր ֆիլմն եք սպասում:

View Results

Loading ... Loading ...

Թրենդային

Copyright © 2019-2020 ԿինոՊրես

Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: