Connect with us

Նորություններ

Շշուկ. Disney-ը Մագնետոյի մասին սերիալ է պատրաստում

Հրապարակվել է

We Got This Covered պարբերականի տվյալներով՝ Disney+ ալիքի ղեկավարությունը Մագնետոյի մասին սերիալ է մշակում:

Ոչ մի պաշտոնական հաստատում դեռ չի հնչել, սակայն պորտալը հղում է անում իր ինսայդերներին, որոնք առաջինը հայտնել են «She-Hulk» սերիալի եւ «Ալադինի» երկրորդ մասի պատրաստման մասին:

Արդյոք Մագնետոյին շարունակելու է մարմնավորել Մայքլ Ֆասբենդերը՝ անհայտ է: Վերջին մի քանի շաբաթների ընթացքում տեղեկություն է հայտնվել «Վատից վատը» սերիալի աստղի՝ Ջանկարլո Էսպոզիտոյի հնարավոր մասնակցության մասին, ըստ լուրերի, նա հավակնում է գլխավոր չարագործի դերին:

Միացեք մեր Telegram ալիքին և առաջինը ստացեք մեր նորությունները
Շարունակել ընթերցումը
Գովազդ
Մեկնաբանություններ

Կինոարտադրություն

«Տիեզերական ջեմ 2» ֆիլմը կզարմացնի հանդիսատեսին նոր հայտնի կերպարներով

Փենիվայզը, Վոլան դե Մորտը եւ Ջոկերը կհայտնվեն «Տիեզերական ջեմի» սիքվելում:

Հրապարակվել է

Համացանցում հայտնվել է «Տիեզերական ջեմ 2« կատակերգության՝ 1996 թվականի ֆիլմի սիքվելի նկարահանումների պրոմո հոլովակը: Հոլովակում նկարահանող խմբի տարբեր անդամներ ցուցադրում են մատի վրա բասկետբոլի գնդակի հավասարակշռման վարպետությունը, եւ նրանց հետ միասին էկրանին հայտնվում են Ջոկերը, Ջիմ Քերիի Դիմակը, «Օզ երկրի հրաշագործը» ֆիլմի Չար Վհուկը, Վոլան դե Մորտը եւ «Այն» ֆիլմի ծաղրածու Փենիվայզը: Ենթադրվում է, որ այդ կերպարները կունենան կամեո սիքվելում:

Ավելի վաղ համացանցում հայտնվել էին սքրիներ, սակայն շատերը կասկածում էին դրանց իսկությանը:

Կորոնավիրուսի պանդեմիան զվարճանքների ինդուստրիային անդրադարձել է այնպես, որ այն կարելի է բնութագրել միայն որպես աննախադեպ: Ֆիլմերի եւ հեռուստատեսային շոուների արտադրությունը փակվել է, դերասանները մեկուսացել են, իսկ ֆիլմերի թողարկման ժամկետները հետ են մղվել: Բայց Լեբրոն Ջեյմսը, կարծես, համոզված է, որ իր առաջիկա «Տիեզերական ջեմ 2» ֆիլմը կպահպանի իր թողարկման ամսաթիվը:

Վերջերս Road Trippin-ի պոդքասթի հարցազրույցում Լեբրոն Ջեյմսը քննարկել է կորոնավիրուսը եւ նրա ազդեցությունը սիքվելի վրա: Նա վստահ էր, որ նախագիծը դեռ կթողարկվի 2021 թվականի հուլիսին, սակայն խոստովանել է, որ արտադրությունը դանդաղել է:

Շարունակության սյուժեն չի բացահայտվում: Ընդ որում, Warner ստուդիան պլանավորում է ընդլայնել «Տիեզերական ջեմի» աշխարհը եւ շարունակության մեջ ներառել այլ նախագծերի հերոսներին, ինչպիսիք են «Դիմակը» եւ DC կոմիքսների կերպարները:

Ֆիլմի հայկական պրեմիերան նախատեսված է 2021 թվականի հուլիսի 14-ին է:

Շարունակել ընթերցումը

Կինոարտադրություն

Ջարեդ Լետոն մերկացրել է իր վամպիրական էությունը «Մորբիուսի» թարմ պաստառի վրա

Հրապարակվել է

«Մորբիուս» ֆիլմը, որի նկարահանումները հասցրել են ավարտվել առանց պատահարների մինչեւ COVID-19 պանդեմիան, բարեհաջող շարունակում է պատրաստվել ամառային պրեմիերան: Իքս օրը դեռ նշանակված է հուլիսի 30-ին, սակայն օբյեկտիվ պատճառներով, ամսաթիվը կարող է փոխվել եւս մեկ անգամ:

Համացանցում հայտնվել է Ջարեդ Լետոյի «Մորբիուսի» առաջին պաստառը, որը ոչ երկիմաստորեն մերկացրել է նրա վամպիրական էությունը, որի մասին բոլորը վաղուց գլխի են ընկել՝

Սյուժեի կենտրոնում տաղանդավոր կենսաքիմիկոս Մայքլ Մորբիուսն է, որը հուսահատ եւ անհաջող կերպով դեղորայք է փնտրում իր արյան հազվագյուտ հիվանդությունից: Ի վերջո նա գտնում է բուժման բաղձալի հնարավորություն, բայց գինը չափազանց բարձր է:

Լետոյին կընկերակցեն Մեթ Սմիթը, Ադրիա Արխոնան, Ջարեդ Հարիսը եւ Թայիզ Գիբսոնը:

Շարունակել ընթերցումը

Նորություններ

«Վարակ» ֆիլմի դերասանները պատմել են, թե ինչպես զսպել կորոնավիրուսը

Հրապարակվել է

Սթիվեն Սոդերբերգի «Վարակ» թրիլլերի դերասանական կազմը հատուկ տեսանյութ է ձայնագրել, որում մի քանի խորհուրդ է տվել, թե ինչպես կանխել կորոնավիրուսի տարածումը:

Տեսահոլովակում Մեթ Դեյմոնը, Քեյթ Ուինսլեթը, Մարիոն Քոտիարը, Լոուրենս Ֆիշբեռնը եւ Ջենիֆեր Էլը խոսում են տանը մնալու անհրաժեշտության մասին, ձեռքերը հաճախ լվանալու («դրանից է կախված ձեր կյանքը»), փողոցում եւ տանը («երեք մետր») այլ մարդկանց հետ հեռավորությունը պահպանելու, ավագ սերնդի եւ մերձավորների մասին հոգալու, գիտնականների եւ պրոֆեսիոնալ բժիշկների խորհուրդները լսելու անհրաժեշտության մասին:

«Վարակը» էկրան է բարձրացել 2011 թվականին, սակայն վերջին մի քանի ամիսներին ձեռք է բերել լրացուցիչ ժողովրդականություն: Ֆիլմում նկարահանվել են նաեւ Ջուդ Լոուն եւ Գվինեթ Փելթրոուն:

«Վարակ» ֆիլմի գովազդային արշավի համար, «Warner Bros. Pictures» կինոընկերության կանադական բաժանմունքը երկու հսկայական Պետրիի թաս է պատվիրել եւ տեղադրել դրանք Տորոնտոյի առեւտրի կենտրոնի ցուցափեղկում: Մի քանի օրվա ընթացքում մանրէներն ու սնկերը նրանց մեջ աճել են եւ ձեւավորել են ֆիլմի անվանումը եւ կենսաբանական վտանգի նշանները:

Երեկ ներկայացրեցինք համաճարակի մասին ֆիլմերի ցանկը, իսկ այսօր հետաքրքիր փաստ կներկայացնենք դրանցից մեկի մասին: «Վարակ» ֆիլմի գովազդային արշավի համար, «Warner Bros. Pictures» կինոընկերության կանադական բաժանմունքը երկու հսկայական Պետրիի թաս է պատվիրել եւ տեղադրել դրանք Տորոնտոյի առեւտրի կենտրոնի ցուցափեղկում: Մի քանի օրվա ընթացքում մանրէներն ու սնկերը նրանց մեջ աճել են եւ ձեւավորել են ֆիլմի անվանումը եւ կենսաբանական վտանգի նշանները:

Опубликовано ԿինոՊրես Воскресенье, 22 марта 2020 г.

Շարունակել ընթերցումը
Գովազդ
Գովազդ

Հարցում

Հունվարի ո՞ր ֆիլմն եք սպասում:

View Results

Loading ... Loading ...

Թրենդային

Copyright © 2019-2020 ԿինոՊրես

Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: