ամն ,

«Ոսկե գլոբուս» — 2019. Հաղթողները

Լոս Անջելեսում՝ երեկ երկոյան, «Բեվերլի Հիլթոն» հյուրանոցի տարածքում տեղի է ունեցել «Ոսկե գլոբուսի» 76-րդ մրցանակաբաշխությունը։ կարմիր գորգ: Այս տարի այն վարում էին Էնդի Սեմբերգը և Սանդրա Օն: Մրցանակաբաշխությունը հեռարձակվել է ամերիկյան NBC հեռուստաալիքով:

«Լավագույն դրամա» անվանակարգում հաղթել է «Բոհեմական ռապսոդիա»-ն: Ռեժիսոր Բրայան Սինգերի կենսագրական ֆիլմը նվիրված է լեգենդար Queen ռոք խմբին: Նույն անվանակարգում էին ներկայացված նաև «Աստղը ծնվել է», «Սև հովազ», «Եթե Բիլ սթրիթը կարողանար խոսել» և «Կլանի սև անդամը» ֆիլմերը:

Լավագույն դրամատիկ դերասան է ճանաչվել «Բոհեմական ռապսոդիա»-ում ռոք երաժիշտ Ֆրեդի Մերկուրիին մարմնավորած Ռամի Մալեքը:

«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հաղթել է Ալֆոնսո Կուարոնը՝ «Ռոմա» ֆիլմի համար: «Ռոմա»-ն հաղթող է ճանաչվել նաև «Լավագույն օտարլեզու ֆիլմ» անվանակարգում։

Գլեն Քլոուզը ճանաչվել է լավագույն դրամատիկ դերասանուհի («Կինը» ֆիլմ): Նույն անվանակարգում նրա հետ մրցում էին Նիքոլ Քիդմանը, Լեդի Գագան, Մելիսա Մաքքարտին, Ռոզամունդ Փայքը:

«Լավագույն երգիծական ֆիլմ կամ մյուզիքլ» անվանակարգում հաղթել է Փիթեր Ֆարելիի «Կանաչ գիրքը»:

«Երգիծական ֆիլմի կամ մյուզիքլի լավագույն դերասան» անվանակարգում հաղթել է Քրիստիան Բեյլը, որը «Իշխանություն» ֆիլմում մարմնավորել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Դիք Չեյնիին:

Մայքլ Դուգլասը «Ոսկե գլոբուս» նվաճեց «Կոմինսկու մեթոդը» կատակերգական սերիալում խաղացած դերի համար: 74-ամյա աստղն իր հաղթանակը նվիրել է հորը՝ Հոլիվուդի կենդանի լեգենդ Քըրք Դուգլասին: Սա դերասանի չորրորդ «Ոսկե գլոբուսն» է:

© Ազատություն ռադիոկայան

Կինոոլորտի հաղթողների ամբողջական ցանկը այսպիսի տեսք ունի՝

Լավագույն դրամա

«Բոհեմական ռապսոդիա»
«Կլանի սև անդամը»
«Սև հովազ»
«Աստղը ծնվել է»
«Եթե Բիլ սթրիթը կարողանար խոսել»

Լավագույն երգիծական ֆիլմ կամ մյուզիքլ

«Կանաչ գիրքը»
«Շատ հարուստ ասիացիները»
«Ֆավորիտուհին»
«Իշխանություն»
«Մերի Փոփինսը վերադառնում է»

Լավագույն դրամատիկ դերասան

Ռամի Մալեք — «Բոհեմական ռապսոդիա»
Բրեդլի Քուփեր — «Աստղը ծնվել է»
Ուիլեմ Դեֆո — «At Eternity’s Gate»
Լուքաս Հջես — «Boy Erased»
Ջոն Դևիդ Վաշինգթոն — «Կլանի սև անդամը»

Երգիծական ֆիլմի կամ մյուզիքլի լավագույն դերասան

Քրիստիան Բեյլ — «Իշխանություն»
Լին-Մանուել Միրանդա — «Մերի Փոփինսը վերադառնում է»
Վիգգո Մորտենսեն — «Կանաչ գիրքը»
Ռոբերտ Ռեդֆորդ — «Ատրճանակով ծերուկը»
Ջոն Ռայլի — «Սթենը և Օլլին»

Լավագույն դրամատիկ դերասանուհի

Գլեն Քլոուզ — «Կինը»
Լեդի Գագա — «Աստղը ծնվել է»
Նիքոլ Քիդման — «Destroyer»
Մելիսա Մաքքարտի — «Can You Ever Forgive Me?»
Ռոզամունդ Փայք — «A Private War»

Երգիծական ֆիլմի կամ մյուզիքլի լավագույն դերասանուհի

Օլիվիա Քոլման — «Ֆավորիտուհին»
Էմիլի Բլանտ — «Մերի Փոփինսը վերադառնում է»
Էլսի Ֆիշեր — «Eighth Grade»
Շարլիզ Թերոն — «Թալլի»
Կոնստանս Վու — «Շատ հարուստ ասիացիները»

Երկրորդ պլանի լավագույն դերասան

Մահերշալա Ալի — «Կանաչ գիրքը»
Թիմոթի Շալանե — «Գեղեցիկ տղան»
Ռիչարդ Գրանտ — «Can You Ever Forgive Me?»
Ադամ Դրայվեր — «Կլանի սև անդամը»
Սեմ Ռոքուել — «Իշխանություն»

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի

Ռեջինա Քինգ — «Եթե Բիլ սթրիթը կարողանար խոսել»
Էմի Ադամս — «Իշխանություն»
Քլոր Ֆոյ — «Մարդը Լուսնի վրա»
Էմմա Սթոուն — «Ֆավորիտուհին»
Ռեյչել Ուայզ — «Ֆավորիտուհին»

Լավագույն ռեժիսոր

Ալֆոնսո Կուարոն — «Ռոմա»
Բրեդլի Քուփեր — «Աստղը ծնվել է»
Փիթեր Ֆարելի — «Կանաչ գիրքը»
Ադամ Մաքքեյ — «Իշխանություն»
Սփայք Լի — «Կլանի սև անդամը»

Լավագույն սցենար

«Կանաչ գիրքը»
«Ռոմա»
«Ֆավորիտուհին»
«Եթե Բիլ սթրիթը կարողանար խոսել»
«Իշխանություն»

Լավագույն օտարլեզու ֆիլմ

«Ռոմա»
«Քաթերնաում»
«Աղջիկը»
«Werk ohne Autor»
«Խանութի գողեր»

Լավագույն անիմացիոն ֆիլմ

«Սարդ մարդը։ Տիեզերքի միջով»
«Սուպեր ընտանիքը 2»
«Շների կղզին»
«Միրայը ապագայից»
«Ռալֆն ընդդեմ համացանցի»

Լավագույն երաժշտություն

«Մարդը Լուսնի վրա»
«Լուռ վայր»
«Շների կղզին»
«Սև հովազ»
«Մերի Փոփինսը վերադառնում է»

Լավագույն երգ

«Shallow» — «Աստղը ծնվել է»
«All The Stars» — «Սև հովազ»
«Girl in the Movies» — «Dumplin’»
«Requiem for a Private War» — «A Private War»
«Revelation» — «Boy Erased»

Հեռուստատեսային ոլորտի հաղթողների ամբողջական ցանկը այսպիսի տեսք ունի՝

Լավագույն դրամատիկ սերիալ

«Վերադարձ տուն»
«Թիկնապահը»
«Ամերիկացիները» (ալիք-ցուցադրող՝ FX)
«Դիրք»
«Եվային սպանելիս»

Լավագույն երգիծական սերիալ

«Բարրին»
«Լավագույն աշխարհում»
«Կատակում եմ»
«Կոմինսկու մեթոդը» (ցուցադրող՝ Netflix)
«Զարմանալի տիկին Մեյզելը»

Լավագույն հեռուստաֆիլմ կամ մինի-սերիալ

«Սուր իրեր»
«Էլիենիսթ»
«Չափազանց անգլիական սկանդալ»
«Փախուստ Դանեմորի բանտից»
«Ամերիկյան հանցագործությունների պատմության. Ջիանի Վերսաչեի սպանությունը» (ալիք-ցուցադրող՝ FX)

Լավագույն դրամատիկ սերիալի դերասան

Ջեյսոն Բեյթման − «Օզարկ»
Ստեֆան Ջեյմս − «Վերադարձ տուն»
Ռիչարդ Մադեն − «Թիկնապահը» (ալիք-ցուցադրող՝ AMC)
Մեթյու Ռիզ − «Ամերիկացիները»
Բիլի Փորթեր − «Դիրք»

Լավագույն երգիծական սերիալի դերասան

Սաշա Բարոն Քոեն − «Ով է Ամերիկան»
Ջիմ Քերի − «Կատակում եմ»
Մայքլ Դուգլաս − «Կոմինսկու մեթոդը» (ցուցադրող՝ Netflix)
Դոնալդ Գլովեր − «Ատլանտա»
Բիլ Հեյդեր − «Բարրին»

Լավագույն հեռուստաֆիլմի կամ մինի-սերիալի դերասան

Անտոնիո Բանդերաս − «Հանճարը»
Դանիել Բրուլ − «Էլիենիսթ»
Դարեն Քրիս − «Ամերիկյան հանցագործությունների պատմության. Ջիանի Վերսաչեի սպանությունը» (ալիք-ցուցադրող՝ FX)
Բենեդիկտ Քամբերբեչ − «Փաթրիք Մելրոուզ»
Հյու Գրանտ − «Չափազանց անգլիական սկանդալ»

Երկրորդ պլանի լավագույն հեռուստաֆիլմի կամ մինի-սերիալի դերասան

Ալան Արկին − «Կոմինսկու մեթոդը»
Քիրան Քալքին − «Ժառանգները»
Էդգար Ռամիրես − «Ամերիկյան հանցագործությունների պատմության. Ջիանի Վերսաչեի սպանությունը»
Բեն Ուիշոու − «Չափազանց անգլիական սկանդալ» (ցուցադրող՝ Amazon Prime Video)
Հենրի Ունքլեր − «Բարրին»

Լավագույն դրամատիկ սերիալի դերասանուհի

Էլիզաբեթ Մոս − «Աղախինի պատմությունը»
Քաթրինա Բալֆ − «Օտարերկրյացին»
Քերի Ռասել − «Ամերիկացիները»
Սանդրա Օ − «Եվային սպանելիս» (ալիք-ցուցադրող՝ ВВС America)
Ջուլիա Ռոբերտս − «Վերադարձ տուն»

Լավագույն երգիծական սերիալի դերասան

Քրիստեն Բել − «Լավագույն աշխարհում»
Քենդիս Բերգեն − «Մերֆի Բրաուն»
Էլիսոն Բրի − «Փայլ»
Ռեյչել Բրոսնահան − «Զարմանալի տիկին Մեյզելը» (ցուցադրող՝ Amazon Prime Video)
Դեբրա Մեսինգ − «Ուիլը և Գրեյսը»

Լավագույն հեռուստաֆիլմի կամ մինի-սերիալի դերասանուհի

Ռեջինա Քինգ − «Յոթ վայրկյան»
Պատրիշա Առկետ − «Փախուստ Դանեմորի բանտից» (ալիք-ցուցադրող՝ Showtime)
Քոնի Բրիթոն − «Կեղտոտ Ջոնը»
Էմի Ադամս − «Սուր իրեր»
Լորա Դերն − «Պատմություն»

Երկրորդ պլանի լավագույն հեռուստաֆիլմի կամ մինի-սերիալի դերասանուհի

Ալեքս Բորշթեյն − «Զարմանալի տիկին Մեյզելը»
Պատրիշա Կլարկսոն − «Սուր իրեր» (ալիք-ցուցադրող՝ HBO)
Պենելոպե Կրուս − «Ամերիկյան հանցագործությունների պատմության. Ջիանի Վերսաչեի սպանությունը»
Թենդի Նյուտոն − «Վայրի արևմուտքի աշխարհը»
Իվոն Սրախովսկի − «Աղախինի պատմությունը»


Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

Հունվարի 6 նոր ֆիլմ, որը առժե պահել ուշադրության կենտրոնում

Առաջին մանրամասները «Բեվերլի-Հիլզ 90210» հեռուստասերիալի վերադարձի մասին