Connect with us

Կինոիրադարձություններ

«Ոսկե գլոբուս» — 2020. Հաղթողները

Լոս Անջելեսում՝ երեկ երկոյան, «Բեվերլի Հիլթոն» հյուրանոցի տարածքում տեղի է ունեցել «Ոսկե գլոբուսի» 77-րդ մրցանակաբաշխությունը։ Այս տարի այն վարում էին Ռիկի Ջեյրվեյսը: Մրցանակաբաշխությունը հեռարձակվել է ամերիկյան NBC հեռուստաալիքով:

Հրապարակվել է

Լոս Անջելեսում՝ երեկ երկոյան, «Բեվերլի Հիլթոն» հյուրանոցի տարածքում տեղի է ունեցել «Ոսկե գլոբուսի» 77-րդ մրցանակաբաշխությունը։ Այս տարի այն վարում էին Ռիկի Ջեյրվեյսը: Մրցանակաբաշխությունը հեռարձակվել է ամերիկյան NBC հեռուստաալիքով:

Կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար Սեսիլ Բ. Դեմիլի պատվավոր մրցանակ է ստացել Թոմ Հենքսը:

«Լավագույն դրամա» անվանակարգում հաղթել է «1917»-ը (կինոթատրոններում հունվարի 30-ից): Ռեժիսոր Սեմ Մենդեսի ռազմական դրաման ի կենսագրական ֆիլմը նվիրված է Առաջին համաշխարհային պատերազմի հերոսներին: Նույն անվանակարգում էին ներկայացված նաև «Ամուսնական պատմություն», «Երկու Պապերը», «Ջոկեր» և «Իռլանդացին» ֆիլմերը: «1917» կինոնկարի ռեժիսոր Սեմ Մենդեսը մրցանակի է արժանացել «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում:

Լավագույն դրամատիկ դերասան է ճանաչվել «Ջոկեր»-ին մարմնավորած Հոակին Ֆենիքսը:

Ռենե Զելվեգերը ճանաչվել է լավագույն դրամատիկ դերասանուհի («Ջուդի» ֆիլմ): Նույն անվանակարգում նրա հետ մրցում էին Սքարլեթ Յուհանսոնը, Սիրշա Ռոնանը, Շարլիզ Թերոնը, Սինթիա Էրիվոն:

«Լավագույն երգիծական ֆիլմ կամ մյուզիքլ» անվանակարգում հաղթել է Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» կինոնկարը:

«Երգիծական ֆիլմի կամ մյուզիքլի լավագույն դերասան» անվանակարգում հաղթել է Թերոն Էջերթոնը, որը «Ռոքեթմեն» ֆիլմում մարմնավորել է ռոք երաժիշտ Էլթոն Ջոնին:

Կինոոլորտի ասպարեզի ամբողջական ցանկը այսպիսի տեսք ունի՝

Լավագույն դրամա

«1917»
«Ամուսնական պատմություն»
«Երկու Պապերը»
«Ջոկեր»
«Իռլանդացին»

Լավագույն երգիծական ֆիլմ կամ մյուզիքլ

«Դանակները դուրս»
«Ջոջո Ճագարը»
«Իմ անունն է Դոլեմեյթ»
«Մի անգամ Հոլիվուդում»
«Ռոքեթմեն»

Լավագույն դրամատիկ դերասան

Անտոնիո Բանդերաս — «Ցավ և փառք»
Քրիստիան Բեյլ — «Ford ընդդեմ Ferrari»
Ադամ Դրայվեր — «Ամուսնական պատմություն»
Ջոնաթան Փրայս — «Երկու Պապերը»
Հոակին Ֆենիքս — «Ջոկեր»

Երգիծական ֆիլմի կամ մյուզիքլի լավագույն դերասան

Լեոնարդո Դի Կապրիո — «Մի անգամ Հոլիվուդում»
Ռոման Գրիֆին Դեւիս — «Ջոջո Ճագարը»
Դենիել Քրեյգ — «Դանակները դուրս»
Էդի Մերֆի — «Իմ անունն է Դոլեմեյթ»
Թերոն Էջերթոն — «Ռոքեթմեն»

Լավագույն դրամատիկ դերասանուհի

Ռենե Զելվեգեր — «Ջուդի»
Սքարլեթ Յուհանսոն — «Ամուսնական պատմություն»
Սիրշա Ռոնան — «Փոքրիկ կանայք»
Շարլիզ Թերոն — «Սկանդալ»
Սինթիա Էրիվո — «Հարիեթ»

Երգիծական ֆիլմի կամ մյուզիքլի լավագույն դերասանուհի

Ակվաֆինա — «Հրաժեշտ»
Անա դե Արմաս — «Դանակները դուրս»
Քեյթ Բլանշետ — «Ուր ես կորել, Բեռնադետ»
Էմմա Թոմփսոն — «Ուղիղ եթերում»
Բինի Ֆելդշթեյն — «Կրթություն»

Երկրորդ պլանի լավագույն դերասան

Ալ Պաչինո — «Իռլանդացին»
Ջո Պեպի — «Իռլանդացի»
Բրեդ Փիթ — «Մի անգամ Հոլիվուդում»
Էնթոնի Հոփքինս — «Երկու Պապերը»
Թոմ Հենքս — «Գեղեցիկ օր հարեւանությամբ»

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի

Քեթի Բեյթս — «Ռիչարդ Ջուելի Գործը»
Անետ Բենինգ — «Խոշտանգումների զեկույց»
Լորա Դերն — «Ամուսնական պատմություն»
Ջենիֆեր Լոպես — «Մերկապարուհիները»
Մարգո Ռոբի — «Սկանդալ»

Լավագույն ռեժիսոր

Սեմ Մենդես — «1917»
Պոն Ջուն Հո — «Մակաբույծները»
Մարտին Սկորսեզե — «Իռլանդացին»
Քվենտին Տարանտինո — «Մի անգամ Հոլիվուդում»
Թոդ Ֆիլիպս — «Ջոկեր»

Լավագույն սցենար

«Ամուսնական պատմություն»
«Երկու Պապերը»
«Իռլանդացին»
«Մի անգամ Հոլիվուդում»
«Մակաբույծները»

Լավագույն օտարլեզու ֆիլմ

«Ցավ և փառք»
«Թշվառները»
«Մակաբույծները»
«Աղջկա դիմանկարը կրակի մեջ»
«Հրաժեշտ»

Լավագույն անիմացիոն ֆիլմ

«Խաղալիքների պատմություն 4»
«Ինչպես ընտելացնել վիշապին 3»
«Առյուծ Արքան»
«Կորած օղակ»
«Սառցե սիրտը 2»

Լավագույն երաժշտություն

Ալեքսանդր Դեպլա — «Փոքրիկ կանայք»
Հիլդուր Գուդնադոտիր — «Ջոկեր»
Ռենդի Նյուման — «Ամուսնական պատմություն»
Թոմաս Նյուման — «1917»
Դանիել Պեմբերտոն — «Որբ Բրուքլին»

Լավագույն երգ

«Beautiful Ghosts» — «Կատուները»
«(I’m Gonna) Love Me Again» — «Ռոքեթմեն»
«Into The Unknown» — «Սառցե սիրտը 2»
«Spirit» — «Առյուծ Արքան»
«Stand Up» — «Հարիեթ»

Հեռուստատեսային ոլորտի հաղթողների ամբողջական ցանկը այսպիսի տեսք ունի՝

Լավագույն դրամատիկ սերիալ

«Մեծ փոքր ստեր»
«Թագը»
«Ժառանգները»
«Սպանելով Եվային»
«Առավոտյան շոու»

Լավագույն դրամատիկ սերիալի դերասան

Բրայան Քոքս — «Ժառանգները»
Ռամի Մալեք — «Պարոն Ռոբոտ»
Տոբայաս Մենզիս — «Թագը»
Բիլլի Պորտեր — «Կեցվածք»
Քիթ Հարինգթոն — «Գահերի խաղը»

Լավագույն դրամատիկ սերիալի դերասանուհի

Նիկոլ Քիդման — «Մեծ փոքր ստեր»
Օլիվիա Քոլման — «Թագը»
Ջոդի Կոմեր — «Սպանելով Եվային»
Ռիզ Ուիզերսփուն — «Առավոտյան շոու»
Ջենիֆեր Էնիսթոնը — «Առավոտյան շոու»

Լավագույն երգիծական սերիալ

«Բարրին»
«Ֆլիբեգ»
«Քաղաքական գործիչը»
«Կոմինսկու մեթոդը»
«Զարմանալի տիկին Մեյզելը»

Լավագույն երգիծական սերիալի դերասան

Մայքլ Դուգլաս — «Կոմինսկու մեթոդը»
Բիլ Հեյդեր — «Բարրին»
Բեն Պլատտ — «Քաղաքական գործիչ»
Փոլ Ռադդ — «Living with Yourself»
Ռամի Յուսեֆ — «Ռամի»

Լավագույն երգիծական սերիալի դերասանուհի

Ռեյչել Բրոսնահան — «Զարմանալի տիկին Մեյզելը»
Քիրստեն Դանստ — «Ինչպես դառնալ աստված կենտրոնական Ֆլորիդայում»
Նատաշա Լիոն — «Մատրյոշկա»
Ֆիբի Ուոլեր Բրիջ — «Ֆլիբեգ»
Քրիստինա Էփլգեյթ — «Մեռած է ինձ համար»

Լավագույն հեռուստաֆիլմ կամ մինի-սերիալ

«Անհավանականը»
«Ամենաբարձր ձայնը»
«Հնարք-22»
«Ֆոսսի/Վերդոն»
«Չեռնոբիլ»

Լավագույն հեռուստաֆիլմի կամ մինի-սերիալի դերասան

Սաշա Բարոն Քոեն — «Լրտեսը»
Ռասել Քրոու — «Ամենաբարձր ձայնը»
Սեմ Ռոքուել — «Ֆոսսի/Վերդոն»
Ջարեդ Հարիս — «Չեռնոբիլ»
Քրիստոֆեր Էբոթ — «Հնարք-22»

Լավագույն հեռուստաֆիլմի կամ մինի-սերիալի դերասանուհի

Քեյթլին Դիվեր — «Անհավանականը»
Ջոյի Քինգ — «Ձեւականություն»
Հելեն Միրեն — «Եկատերինա Մեծ»
Մերրիտտ Վիվեր — «Անհավանականը»
Միշել Ուիլյամս — «Ֆոսսի/Վերդոն»

Երկրորդ պլանի լավագույն հեռուստաֆիլմի կամ մինի-սերիալի դերասան

Ալան Արկին — «Կոմինսկու մեթոդը»
Կիրան Կալկին — «Ժառանգները»
Ստելլան Սկարսգարդ — «Չեռնոբիլ»
Էնդրյու Սքոթ — «Ֆլիբեգ»
Հենրի Ուինկլեր — «Բարրին»

Երկրորդ պլանի լավագույն հեռուստաֆիլմի կամ մինի-սերիալի դերասանուհի

Պատրիշա Արկետ — «Ձեւականություն»
Հելենա Բոնեմ Քարթեր — «Թագը»
Թոնի Կոլետտ — «Անհավանականը»
Մերիլ Սթրիփ — «Մեծ փոքր ստեր»
Էմիլի Ուոթսոն — «Չեռնոբիլ»

Միացեք մեր Telegram ալիքին և առաջինը ստացեք մեր նորությունները

Կինոիրադարձություններ

Ոսկե Գլոբուսը փոխում է ֆիլմերի ընտրության կանոնները

Մարտի 26-ին Արտասահմանյան մամուլի հոլիվուդյան ասոցիացիան (HFPA) հայտարարել է, որ Ոսկե գլոբուսի ֆիլմերի ընտրության կանոնները կփոխվեն:

Հրապարակվել է

Ժամանակավորապես կասեցվում է այն կանոնի գործողությունը, որի համաձայն՝ HFPA-ի բոլոր անդամները, որոնք ձայնի իրավունք ունեն, պետք է Լոս Անջելեսում պաշտոնական ցուցադրությանը հրավիրվեն ոչ ուշ, քան վարձույթի մեջ ֆիլմի թողարկումից մեկ շաբաթ անց: Այժմ դիստրիբյուտորները պետք է կապվեն HFPA-ի հետ Լոս Անջելեսում թողարկման մեկ շաբաթվա ընթացքում, որպեսզի պայմանավորվեն ցուցադրման ամսաթվի մասին: Այդ պահին HFPA-ի բոլոր անդամներին պետք է ուղարկվեն ֆիլմի փակ հղումը կամ դրա DVD պատճենը, որպեսզի փորձագետները կարողանան դիտել այն տանը: Այդ կանոնները գործում են 2020 թվականի մարտի 15-ից ապրիլի 30-ը, այդ մասին տեղեկացվում ենք Ոսկե Գլոբուսի կայքից:

Բացի այդ, այս տարի առաջին անգամ անվանակարգորդներ կարող են դառնալ այն ֆիլմերը, որոնք թողարկվել են հեռուստատեսությամբ, մալուխային ալիքներում կամ հոսքային ծառայություններում: Դրա համար պրոդյուսերները եւ ստուդիաները պետք է ապացուցեն, որ «իրական կինոթատրոնային թողարկումն», այնուամենայնիվ պլանավորվում էր 2020 թվականի մարտի 15-ից մինչեւ ապրիլի 30-ը:

«Արտասահմանյան մամուլի հոլիվուդյան ասոցիացիան կշարունակի հետևել COVID-19 համաճարակի ազդեցությանը կինո — և հեռուստատեսային ֆիլմերի տարածման վրա և կարող է երկարաձգել Ոսկե Գլոբուս մրցանակի շնորհման փոփոխված կանոնների գործելու ժամկետը և/կամ այլ ժամանակավոր փոփոխություններ կատարել այդ կանոններում, եթե դա նպատակահարմար համարի», — ասվում է HFPA-ի հաղորդագրության մեջ:

Սպասվում է, որ մյուս կինոմրցանակներն, օրինակ, Օսկարը, նույնպես կարձագանքեն արդյունաբերության փոփոխություններին՝ կապված կորոնավիրուսի համաճարակի հետ, եւ բացառություններ կանեն նաեւ իրենց կանոններում:

Շարունակել ընթերցումը

Կինոիրադարձություններ

CineEurope ֆորումը տեղափոխվել է ամռան վերջ:

Եվրոպական համաժողովը նախատեսված է անցկացնել Բարսելոնայում

Հրապարակվել է

Մարտի 24-ին հայտարարվել էր, որ CineEurope ֆորումը տեղափոխվել է և կայանալու է օգոստոս ամսին կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Ամենամյա միջոցառումը, որտեղ հոլիվուդյան ստուդիաները ներկայացնում են եվրոպական դիստրիբյուտորներին նոր նախագծերը, նախապես պլանավորված Էր հունիսի 22-25-ին Բարսելոնայում:

Քանի որ Իսպանիան ամենաշատ տուժած երկրներից մեկն է եւ շարունակում է պայքարել համաճարակի դեմ, միջոցառման կազմակերպիչները համաժողովը տեղափոխել են 2020 թվականի օգոստոսի 3-6-ը: Դրանք նախնական ամսաթվերն են, ամեն ինչ կհստակեցվի հունիսի 19-ից ոչ ուշ:

«Իհարկե, մենք կհրաժարվենք CineEurope 2020-ի անցկացումից, եթե վստահ չլինենք մեր հյուրերի անվտանգության եւ այն մասին, որ համաժողովը հաջողությամբ կանցնի: Եթե այս ընթացքում իրավիճակը չկարգավորվի, եւ արտասահմանյան ուղեւորությունների սահմանափակումները չեն վերացվի, մենք միջոցառումը կտեղափոխենք հաջորդ տարի», — նշվում է կազմակերպիչների հայտարարության մեջ:

Իսպանիան դարձել է պանդեմիայից առավել տուժած եվրոպական երկրներից մեկը: Մարտի 14-ին երկրում արտակարգ դրություն Է հայտարարվել:

Շարունակել ընթերցումը

Կինոիրադարձություններ

MIPTV մեդիա շուկան օնլայն ծառայություն է գործարկում

Հրապարակվել է

Մարտի 30-ին կգործարկվի MIPTV Online+ անվճար օնլայն ծառայությունը: Նրանով կկարողանան օգտվել MIPTV-ի, MIPDoc-ի եւ MIPFormats 2020-ի բոլոր գրանցված մասնակիցները:

Նոր ծառայությունը առաջարկում է հեռավար մուտք դեպի բացառիկ բովանդակություն, որն ի սկզբանե պատրաստվել է 57 MIPTV-ի համար, որը MIPDoc-ի եւ MIPFormats-ի հետ միասին պետք է անցներ մարտի 28-ից մինչեւ ապրիլի 2-ը Կաննում, իսկ հետո չեղյալ հայտարարվեց կորոնավիրուսի պատճառով:

MIPTV Online+ գնորդներին թույլ կտա դիտել MIPTV Drama Buyers Summit-ի եւ MIPDoc Screenings Library-ի համար հավաքված դիստրիբյուտորների ծրագրերը: Բացի այդ, առցանց ծառայությունը կհեռարձակվի In Development-ի, MIPDoc-ի եւ MIPFormats-ի համար ստեղծված նախագծերի շնորհանդեսները, ինչպես նաեւ MIPTV-ի բացառիկ նյութերը, որոնք նվիրված են շուկայի վերլուծությանը, Fresh TV-ին, նորություններ եւ մանկական բովանդակություն:

«Մեր հաճախորդները չեն կարող այցելել MIPTV Կաննում, այնպես որ MIPTV-ն կգա նրանց մոտ: Մարտի 30-ից սկսած 94 երկրների պատվիրակները կկարողանան միմյանց հետ շփվել առցանց եւ տեսնել MIP-ի պլանավորված ծրագրերը առանց տնից կամ գրասենյակից դուրս գալու: Ոչինչ չի փոխարինի անձնական հանդիպումներին, սակայն MIPTV Online+ բովանդակությունը եւ ժամանցի ոլորտի միջազգային գործարար համայնքի հետ շփվելու հնարավորությունը բացարձակապես եզակի է», — ասել է Reed MIDEM հեռուստատեսության բաժնի փոխտնօրեն Լյուսի Սմիթը:

Բացի այդ, MIPTV-ի տվյալների բազան, որը գտնվում է MIPTV-ի պաշտոնական կայքում, հասանելի կլինի առաջիկա ամիսներին, ինչը թույլ կտա օգտվողներին միանալ եւ համագործակցել MIPTV համայնքի հետ:

Շարունակել ընթերցումը
Գովազդ
Գովազդ

Հարցում

Հունվարի ո՞ր ֆիլմն եք սպասում:

View Results

Loading ... Loading ...

Թրենդային

Copyright © 2019-2020 ԿինոՊրես

Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: