ամն ,

«Ոսկե գոլոբուսը» կրկին կորցրեց դիտորդներին

«Ոսկե Գլոբուս» — 2019 մրցանակաբաշխության ուղիղ եթերը նախորդ տարվա հետ համեմատաբար ավելի քիչ մարդ է դիտել: Դրա մասին գրել էր THR հղում անելով NBC-ի (ցուցադրող ալիք) կողմից տրամադրված տվյալների վրա: Հունվարի 6-ի երեկոյան մրցանակաբաշխության հեռարձակումը դիտել էր 18,6 միլիոն մարդ: Նախորդ տարի 19 միլիոն:

Վերլուծաբանները համարում են այդ անկումը չնչին, սակայն նշում են, որ դա ալիքի սխալ քայլի պատճառից է՝ մինչև մրցանակաբաշխության սկիզբը NBC-ն ցուցադերց ամերիկյան ֆուտբոլի խաղը:

Հետաքրքիր է, որ «Ոսկե գլոբուսի» առավելագույն վարկանիշն գրանցվեց 2014 թվականին, երբ մրցանակաբաշխությունը դիտեց 20.9 միլիոն մարդ: Այդ տարի լավագույն ֆիլմ էր համարվել «Ստրկության 12 տարիներ», «Խաբեություն ամերիկյան ձևով» ֆիլմերը, այդ տարի մրցանակ էին ստացել Ալֆոնսո Կուարոնը, Մեթյու Մակքոնահին, Լեոնարդո ԴիԿապրիոն, Քեյթ Բլանշետը և Էմի Ադամսը:

2019-ի վարկանիշից ցածր էին միայն 2016-ի թվերը՝ 18,5 միլիոն մարդ: Այդ տարի լավագույն ֆիլմ էին ճանաչվել «Փրկվածը» և «Մարսեցին», իսկ մրցանակ էին ստացել Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն, Լեոնարդո ԴիԿապրիոն, Մեթ Դեյմոն, Բրի Լարսոն:

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

Միանգամից չորս մասնագիտացված գիլդիաներ հայտարարեցին իրենց մրցանակների հավակնորդներին

«Սպիտակ»՝ ողբերգության չընդհատվող հիշողությունը…