Connect with us

Կինոիրադարձություններ

«Ոսկե ծիրան»-ի բացումը Գյումրիում կազդարարի «Սուսերով պարը» ֆիլմը

Published

on

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մեկնարկը Գյումրիում կտրվի «ԱՊՀ երկրների համարտադրություն ֆորում» ծրագրով: Հուլիսի 9-ին նախ ասուլիս կլինի, հետո՝ ֆիլմի ցուցադրություն: Գյումրիում «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում ԱՊՀ երկրների արտադրության 8 ֆիլմ կցուցադրվի: Բացումը կազդարարի Յուսուփ Ռազիկովի «Սուսերով պարը» ֆիլմը, որը նվիրված է հայ մեծանուն կիոմպոզիտոր Արամ Խաչատրյանին: Այդ օրը Գյումրիում կլինի նաեւ ֆիլմի ստեղծագործական կազմը: «Սուսերով պարը» ֆիլմի պրեմիերան կայացել է Շանհայի միազգային կինոփառատոնում: Առաջին անգամ Հայաստանում ֆիլմը կցուցադրվի Գյումրիում:

Մեկ ֆիլմ էլ կա, որի ռեժիսորն այն ցուցադրելու իրավունք միայն Գյումրիի համար է տվել, — լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրերի համակարգող Արմինե Հարությունյանը: «Դա հատուկ գյումրեցիների համար ցուցադրվելիք ֆիլմ է՝ «Էրկեն կիշեր», Էդգար Բաղդասարյանի ֆիլմն է: Մեկ ֆիլմ էլ հատուկ գյումրեցիների համար մենք ենք նախատեսել «Սերիական մարդասպանը»: Գյումրիում է նկարահանվել, միայն այստեղ էլ կցուցադրվի: Դա էլ մեր ստեղծագործական խմբի նվերն է Գյումրիին, կգնաք, կնայեք: 22 րոպեանոց ֆիլմ է»,-ասաց փառատոնի պատասխանատուն:  

Գյումրիում օրական 2 ֆիլմ կցուցադրվի «Հոկտեմբեր» կինոթատրոնում, ժամը 18:00-ին եւ 20:00-ին: Բոլոր ֆիլմերն ունեն հայերեն ենթատողեր: Մուտքն ազատ է: «Ոսկե ծիրան»-ի ներկայությունը Գյումրիում, ըստ քաղաքապետարանի Մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանի, մշակութային ապակենտրոնացման լավագույն օրինակներից մեկն է: 

«Պետք է վստահություն հայտնեմ, որ համագործակցությունն իր շարունակությունն ունենալու է: Այն ինչը կատարվում է մայրաքաղաքում, առավել եւս «Ոսկե ծիրան»-ի շուրջ, մինչ այս սահմանափակվում է կինոդիտումներով նաեւ Գյումրիում: Կարծում եմ համագործակցային այլ ծրագրեր պետք է մտածել, եւ անել այնպես, որ մայրաքաղաքային այդ աշխուժությունն ու մեծամասշտաբայնությունն ինչ-որ իմաստով տեղափոխվի նաեւ Գյումրի: Սա ոչ միայն անհրաժեշտություն է, այլ պահանջարկ, քանի որ Գյումրիում եւս կինոմշակույթն իր ամենատարբեր դրսեւորումներն ունի»,-փառատոնի պատասխանատուներին տեղեկացրեց քաղաքապետարանի պաշտոնյան:

Սովորաբար այս եւ նման փառատոնների ժամանակ, անկախ մուտքի անվճար լինելու հանգամանքից, դահլիճը կիսադատարկ է լինում: Իրազեկման պակա՞ս կա, թե մեկ այլ խնդիր, Արմինե Հարությունյանն ասաց՝ ժամանակի խնդիր է: Դեռ պետք է անցում կատարվի պոպ-կորն ժանրի ֆիլմի ընտրությունից դեպի արժեքավորը: Ըստ նրա, մարդիկ քիչ-քիչ կսովորեն, եւ մեկ-երկու տարի հետո պատկերը կփոխվի:

Կինոիրադարձություններ

Հայտարարվել են «Ոսկե գլոբուս» 77-րդ մրցանակի հավակնորդները

Published

on

Այսօր վաղ առավոտյան Լոս Անջելեսում հայտարարվել են «Ոսկե գլոբուս» մրցանակի հավակնորդները: 1944 թվականին Օտարերկրյա մամուլի հոլիվուդյան ասոցիացիայի կողմից հիմնադրված հեղինակավոր պարգեւը կհանձնվի արդեն 77-րդ անգամ:

Ամենամեծ թվով անվանակարգեր (վեց) ստացել է Նոա Բաումբախի «Ամուսնական պատմություն» դրաման: Հինգական հավակնություն ստացել են՝ Մարտին Սկորսեզեի «Իռլանդացին» և Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմերը:

«Ոսկե գլոբուս» 77-րդ մրցանակի հավակնորդների ամբողջական ցանկը ներկայացված է ստորեւ: Դափնեկիրները կհայտարարվեն հունվարի 5-ին կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ:

Կինոոլորտի ասպարեզի ամբողջական ցանկը այսպիսի տեսք ունի՝

Լավագույն դրամա

«1917»
«Ամուսնական պատմություն»
«Երկու Պապը»
«Ջոկեր»
«Իռլանդացին»

Լավագույն երգիծական ֆիլմ կամ մյուզիքլ

«Դանակները դուրս»
«Ջոջո Ճագարը»
«Իմ անունն է Դոլեմեյթ»
«Մի անգամ Հոլիվուդում»
«Ռոքեթմեն»

Լավագույն դրամատիկ դերասան

Անտոնիո Բանդերաս — «Ցավ և փառք»
Քրիստիան Բեյլ — «Ford ընդդեմ Ferrari»
Ադամ Դրայվեր — «Ամուսնական պատմություն»
Ջոնաթան Փրայս — «Երկու Պապը»
Հոակին Ֆենիքս — «Ջոկեր»

Երգիծական ֆիլմի կամ մյուզիքլի լավագույն դերասան

Լեոնարդո Դի Կապրիո — «Մի անգամ Հոլիվուդում»
Ռոման Գրիֆին Դեւիս — «Ջոջո Ճագարը»
Դենիել Քրեյգ — «Դանակները դուրս»
Էդի Մերֆի — «Իմ անունն է Դոլեմեյթ»
Թերոն Էջերթոն — «Ռոքեթմեն»

Լավագույն դրամատիկ դերասանուհի

Ռենե Զելվեգեր — «Ջուդի»
Սքարլեթ Յուհանսոն — «Ամուսնական պատմություն»
Սիրշա Ռոնան — «Փոքրիկ կանայք»
Շարլիզ Թերոն — «Սկանդալ»
Սինթիա Էրիվո — «Հարիեթ»

Երգիծական ֆիլմի կամ մյուզիքլի լավագույն դերասանուհի

Ակվաֆինա — «Հրաժեշտ»
Անա դե Արմաս — «Դանակները դուրս»
Քեյթ Բլանշետ — «Ուր ես կորել, Բեռնադետ»
Էմմա Թոմփսոն — «Ուղիղ եթերում»
Բինի Ֆելդշթեյն — «Կրթություն»

Երկրորդ պլանի լավագույն դերասան

Ալ Պաչինո — «Իռլանդացին»
Ջո Պեպի — «Իռլանդացի»
Բրեդ Փիթ — «Մի անգամ Հոլիվուդում»
Էնթոնի Հոփքինս — «Երկու Պապը»
Թոմ Հենքս — «Գեղեցիկ օր հարեւանությամբ»

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի

Քեթի Բեյթս — «Ռիչարդ Ջուելի Գործը»
Անետ Բենինգ — «Խոշտանգումների զեկույց»
Լորա Դերն — «Ամուսնական պատմություն»
Ջենիֆեր Լոպես — «Մերկապարուհիները»
Մարգո Ռոբի — «Սկանդալ»

Լավագույն ռեժիսոր

Սեմ Մենդես — «1917»
Պոն Ջուն Հո — «Մակաբույծները»
Մարտին Սկորսեզե — «Իռլանդացին»
Խվենտին Տարանտինո — «Մի անգամ Հոլիվուդում»
Թոդ Ֆիլիպս — «Ջոկեր»

Լավագույն սցենար

«Ամուսնական պատմություն»
«Երկու Պապը»
«Իռլանդացին»
«Մի անգամ Հոլիվուդում»
«Մակաբույծները»

Լավագույն օտարլեզու ֆիլմ

«Ցավ և փառք»
«Թշվառները»
«Մակաբույծները»
«Աղջկա դիմանկարը կրակի մեջ»
«Հրաժեշտ»

Լավագույն անիմացիոն ֆիլմ

«Խաղալիքների պատմություն 4»
«Ինչպես ընտելացնել վիշապին 3»
«Առյուծ Արքան»
«Կորած օղակ»
«Սառցե սիրտը 2»

Լավագույն երաժշտություն

Ալեքսանդր Դեպլա — «Փոքրիկ կանայք»
Հիլդուր Գուդնադոտիր — «Ջոկեր»
Ռենդի Նյուման — «Ամուսնական պատմություն»
Թոմաս Նյուման — «1917»
Դանիել Պեմբերտոն — «Որբ Բրուքլին»

Լավագույն երգ

«Beautiful Ghosts» — «Կատուները»
«(I ‘m Gonna) Love Me Again» — «Ռոքեթմեն»
«Into The Unknown» — «Սառցե սիրտը 2»
«Spirit» — «Առյուծ Արքան»
«Stand Up» — «Հարիեթ»

Հեռուստատեսային ոլորտի հաղթողների ամբողջական ցանկը այսպիսի տեսք ունի՝

Լավագույն դրամատիկ սերիալ

«Մեծ փոքր ստեր»
«Թագը»
«Ժառանգները»
«Սպանելով Եվային»
«Առավոտյան շոու»

Լավագույն դրամատիկ սերիալի դերասան

Բրայան Քոքս — «Ժառանգները»
Ռամի Մալեք — «Պարոն Ռոբոտ»
Տոբայաս Մենզիս — «Թագը»
Բիլլի Պորտեր — «Կեցվածք»
Քիթ Հարինգթոն — «Գահերի խաղը»

Լավագույն դրամատիկ սերիալի դերասանուհի

Նիկոլ Քիդման — «Մեծ փոքր ստեր»
Օլիվիա Քոլման — «Թագը»
Ջոդի Կոմեր — «Սպանելով Եվային»
Ռիզ Ուիզերսփուն — «Առավոտյան շոու»
Ջենիֆեր Էնիսթոնը — «Առավոտյան շոու»

Լավագույն երգիծական սերիալ

«Բարրին»
«Ֆլիբեգ»
«Քաղաքական գործիչը»
«Կոմինսկու մեթոդը»
«Զարմանալի տիկին Մեյզելը»

Լավագույն երգիծական սերիալի դերասան

Մայքլ Դուգլաս — «Կոմինսկու մեթոդը»
Բիլ Հեյդեր — «Բարրին»
Բեն Պլատտ — «Քաղաքական գործիչ»
Փոլ Ռադդ — «Living with Yourself»
Ռամի Յուսեֆ — «Ռամի»

Լավագույն երգիծական սերիալի դերասանուհի

Ռեյչել Բրոսնահան — «Զարմանալի տիկին Մեյզելը»
Քիրստեն Դանստ — «Ինչպես դառնալ աստված կենտրոնական Ֆլորիդայում»
Նատաշա Լիոն — «Մատրյոշկա»
Ֆիբի Ուոլեր Բրիջ — «Ֆլիբեգ»
Քրիստինա Էփլգեյթ — «Մեռած է ինձ համար»

Լավագույն հեռուստաֆիլմ կամ մինի-սերիալ

«Անհավանականը»
«Ամենաբարձր ձայնը»
«Հնարք-22»
«Ֆոսսի/Վերդոն»
«Չեռնոբիլ»

Լավագույն հեռուստաֆիլմի կամ մինի-սերիալի դերասան

Սաշա Բարոն Քոեն — «Լրտեսը»
Ռասել Քրոու — «Ամենաբարձր ձայնը»
Սեմ Ռոքուել — «Ֆոսսի/Վերդոն»
Ջարեդ Հարիս — «Չեռնոբիլ»
Քրիստոֆեր Էբոթ — «Հնարք-22»

Լավագույն հեռուստաֆիլմի կամ մինի-սերիալի դերասանուհի

Քեյթլին Դիվեր — «Անհավանականը»
Ջոյի Քինգ — «Ձեւականություն»
Հելեն Միրեն — «Եկատերինա Մեծ»
Մերրիտտ Վիվեր — «Անհավանականը»
Միշել Ուիլյամս — «Ֆոսսի/Վերդոն»

Երկրորդ պլանի լավագույն հեռուստաֆիլմի կամ մինի-սերիալի դերասան

Ալան Արկին — «Կոմինսկու մեթոդը»
Կիրան Կալկին — «Ժառանգները»
Ստելլան Սկարսգարդ — «Չեռնոբիլ»
Էնդրյու Սքոթ — «Ֆլիբեգ»
Հենրի Ուինկլեր — «Բարրին»

Երկրորդ պլանի լավագույն հեռուստաֆիլմի կամ մինի-սերիալի դերասանուհի

Պատրիշա Արկետ — «Ձեւականություն»
Հելենա Բոնեմ Քարթեր — «Թագը»
Թոնի Կոլետտ — «Անհավանականը»
Մերիլ Սթրիփ — «Մեծ փոքր ստեր»
Էմիլի Ուոթսոն — «Չեռնոբիլ»

Կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար Սեսիլ Բ. Դեմիլի պատվավոր մրցանակը ստանալու է Թոմ Հենքսը

Continue Reading

Կինոիրադարձություններ

Բեռլինալե-2020. Ոսկե պատվավոր արջին կհանձնեն Հելեն Միրենին

Published

on

Փետրվարի 20-ից մարտի 1-ը Գերմանիայում տեղի կունենա Բեռլինի 70-րդ միջազգային կինոփառատոնը, որտեղ տեղի կունենա ցմահ նվաճումների համար պատվավոր Ոսկե արջի հանձնման արարողությունը: Այս տարի մրցանակը կստանա բրիտանացի դերասանուհի, Օսկար մրցանակի դափնեկիր Հելեն Միրենը:

Հելեն Միրենը ոչ միայն աշխարհի ամենահայտնի դերասանուհիներից մեկն է, այլեւ ամենաերիտասարդ դերասանուհիներից մեկը, ով միացել է հայտնի Թագավորական Շեքսպիրյան ընկերությանը: Նրա հմայքը տասնամյակներ շարունակ, արտահայտչականությունն ու ամենատարբեր ժանրերի նկարներում ներկայացված բազմազան կերպարները հիացնում էին հանդիսատեսին:

«Հելեն Միրենը ուժեղ անձնավորություն է, որի կերպարները միշտ տպավորիչ են: Նա կրկին ու կրկին զարմացնում է մեզ բարդ կերպարների իր մեկնաբանությամբ՝ լինի դա Քրիսը «Օրացույցի աղջիկների» մեջ, թե Եղիսաբեթ Բ-ն՝ «Թագուհու» մեջ: Մենք ուրախ ենք նրան հանձնել պատվավոր Ոսկե արջը իր նվաճումների համար», — ասում է Բեռլինալեի գործադիր տնօրենը Մարիեթթ Րիսենբեքը:

Հելեն Միրենն ունի յուրահատուկ դերասանական ոճ, որը թույլ է տալիս նրան նկարահանվել ինչպես Բրիտանական, այնպես էլ ամերիկյան կինոյում: Նա նկարահանվում է նաեւ ռեժիսորների ժապավեններում, որոնք նույնպես ունեն իրենց հեղինակային ոճը, օրինակ՝ Ռոբերտ Օլթմենը եւ Փոլ Շրյոդերը, եւ բլոկբաստերներում, ինչպիսին է «Ֆորսաժը»: Բազմաթիվ մրցանակների թվում, որոնք ստացել է Միրենը, Օսկարը եւ Ոսկե գլոբուսը՝ «Թագուհին» ֆիլմում Կնոջ լավագույն դերի համար:

Հելեն Միրենը նվիրված կլինի Homage բաժինին, որի շրջանակներում տեղի կունենան նրա մասնակցությամբ նկարների ցուցադրություններ՝ Փիթեր Գրինուեյի «Խոհարարը, գողը, նրա կինը և վերջինիս սիրեկանը», Բիլ Քոնդոնի «Լավ ստախոսը», Մայքլ Հոֆմանի «Վերջին հարությունը», Ջոն Մաքքենզիի «Երկար, կրքոտ ուրբաթ» եւ Սթիվեն Ֆրիրզի «Թագուհին»:

Continue Reading

Կինոիրադարձություններ

Լիոնում «Լյումիեր եղբայրներ» միջազգային կինոփառատոնի օրերին կներկայացվի Փարաջանովի «Կինոյի տաճարը»

Published

on

Հա­յաս­տա­նի ազ­գա­յին կի­նո­կենտ­րո­նը տեղեկացնում է, որ 2020 թվա­կա­նի հոկ­տեմ­բե­րին՝ Լիո­նի «Լյու­միեր եղ­բայր­ներ» մի­ջազ­գա­յին կի­նո­փա­ռա­տո­նի օ­րե­րին, ներ­կա­յաց­վե­լու է «Կի­նո­յի տա­ճար» ամ­բող­ջա­կան ծրա­գի­րը: Առաջին անգամ այն ներկայացվել է 2019-ի հունվարին՝ Ռոտերդամի կինոփառատոնում: Պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­նը ձեռք է բեր­վել Հա­յաս­տա­նի ազ­գա­յին կի­նո­կենտ­րո­նի տնօ­րեն Շու­շա­նիկ Միր­զա­խա­նյա­նի Լիոն կա­տա­րած ա­շա­տան­քա­յին այ­ցի շր­ջա­նակ­նե­րում:

Ազգային կինոկենտրոնի կողմից  նախապես փառատոնի ղեկավարությանն ուղարկված «Կինոյի տաճար» ծրագրի համալիր փաթեթը արժանացել էր հավանության և արդեն լիոնյան հանդիպման ժամանակ, որին  մասնակցում էին Լիոնի «Լյումիեր եղբայրներ»  միջազգային կինոփառատոնի տնօրեն  (միաժամանկ նաև Կաննի կինոփառատոնի գլխավոր տնօրեն) Թիերի Ֆրեմոն , Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ և Լիոնի մետրոպոլի փոխնախագահ Ժորժ Կեպենիկյանը, ծրագիրն հաստատվել է։Հանդիպման ընթացքում  քննարկվել են նաև«Կինոյի տաճար» ծրագիրը փառատոնի օրերին ներկայացնելու ամբողջական փաթեթը, ինչպես նաև  կազմակերպչական և այլ մանրամասներ՝ հանրությանը պատշաճ  ներկայացնելու համար:

Լյու­միեր եղ­բայր­նե­րի թան­գա­րա­նում կա­յա­նա­լիք «Կի­նո­յի տա­ճար» մի­ջո­ցառ­ման ծրա­գի­րը նե­րա­ռում է Սեր­գեյ Փա­րա­ջա­նո­վի «Նռան գույ­նը» ֆիլ­մի հիմ­նա­կան մոն­տա­ժից դուրս մնա­ցած, վե­րա­կան­գն­ված կադ­րե­րի ինս­տա­լյա­ցիա, Վար­պե­տի ե­րեք ֆիլ­մե­րի («Հա­կոբ Հով­նա­թա­նյան», «Ա­րա­բա­նախ­շեր Փի­րոս­մա­նիի թե­մա­նե­րով» և «Կիևյան որմ­նան­կար­ներ» )՝ ե­ռա­ֆիլ­մի ցու­ցադ­րու­թյու­նը, Ս. Փա­րա­ջա­նո­վի տուն-թան­գա­րա­նի ցու­ցան­մուշ­նե­րի ցու­ցադ­րում, ինչ­պես նաև ֆո­րում-քն­նար­կում՝ նվիր­ված Ս. Փա­րա­ջա­նո­վի ժա­ռան­գու­թյա­նը:

Միրզախանյանն աշխատանքային այց է կատարել նաեւ «ԿինոՖաբրիկա» (La CinéFabrique), ծանոթացել ուսումնական պրոցեսի կազմակերպման ընթացքին: Նրա խոսքերով՝ քննարկումների արդյունքում մշակվել են փոխանակման նոր եզրույթներ:

Մասնավորապես՝ որոշվել է Երեւանում բացել կինոյի մասնագիտությունների միջազգային ինստիտուտի «ԿինոՖաբրիկա»-ի (La CinéFabrique) մասնաճյուղը, որը կապահովի եռամյա բարձրագույն մասնագիտական կրթություն եւ կպատրաստի կինոյի ոլորտի գեղարվեստական ու տեխնիկական մասնագետներ: Այս ծրագիրն իրականացվելու է համատեղ, որտեղ ֆինանսական ներդրումներ են լինելու ե՛ւ ֆրանսիական, ե՛ւ հայկական կողմից:

Լիոն քաղաքում տեղակակայված  La CinéFabrique-ը ֆրանսիական պետական բարձրագույն ուսումնական հաստատություն է, որը նախատեսված է 18-25 տարեկան երիտասարդ ուսանողների կինոյի եւ տեսալսողական մասնագիտությունների ուսուցման համար: Այն Ֆրանսիայի պետական բարձրագույն կրթության չորս դպրոցներից մեկն է, որտեղ կինոյի արհեստներ են դասավանդվում:  Հիմնադրվել է 2015 թվականին ռեժիսոր Կլոդ Մոուրիերասի նախաձեռնությամբ, իսկ պատվավոր նախագահն է ռեժիսոր Աբդերրահման Սիսակոն: Դպրոցը առաջարկում է ուսուցում հինգ բաժիններում՝ սցենարական,  օպերատորական, ձայնի, մոնտաժի և պրոդյուսերական բաժնի:

Հանդիպումների շարքում լուրջ բանակցություններ են տարվել Թուլուզի ֆիլմադարանի (La Cinémathèque de Toulouse) տնօրեն Ֆրանկ Լուարեյի և Հավաքածուների տնօրեն Ֆրանչեսկա Ազարայի հետ: Հանդիպան ընթացքում, մասնավորապես, քննարկվել են հայ կինոյի ժառանգության պահպանմանը և հանրահռչակմանը վերաբերող կարևոր խնդիրներ, այդ թվում՝ հայկական կինոժառանգության վերականգնման, թվայնացման, պահպանության հարցերը:

Բացի այդ, զրույց է ծավալվել Թուլուզի ֆիլմադրանում պահպանվող Համո Բեկնազարյանի «Պեպո» գեղարվեստական խաղարկային ֆիլմի երկու տարբեր ժապավենների շուրջ, որոնք ուսումնասիրել են տեղի մասնագետները: Ֆրանսիական կողմի խորհրդով և մեր համաձայնությամբ մշակվել է մեկ ամբողջական թվայնացված և վերականգնված ֆիլմ ստեղծելու գաղափարը: Ներկայումս Թուլուզի ֆիլմադարանի հետ քննարկումները դեռ շարունակվում են և 2020-ին ակնկալվում է այնտեղ թվայնացնել և վերականգնել «Պեպոն»:

Հիշեցնենք, որ «Նռան գույ­նը» ֆիլ­մի մոն­տա­ժից դուրս մնա­ցած կադ­րե­րը 2019-ի հունվա­րին ներ­կա­յաց­վել էին Ռո­տեր­դա­մի մի­ջազ­գա­յին կի­նո­փա­ռա­տո­նում, իսկ Երևա­նյան ցու­ցադ­րու­թյու­նը տե­ղի ու­նե­ցավ «Ոս­կե ծի­րան» մի­ջազ­գա­յին կի­նո­փա­ռա­տո­նի շր­ջանակ­նե­րում՝, «Այ­րա­րատ» կի­նո­թատ­րո­նում (նախ­կին «Ռո­սիա»):

Continue Reading
Գովազդ

Թրենդային

Գովազդ

Թրենդային

Copyright © 2019 ԿինոՊրես

Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: