Connect with us

Կինոիրադարձություններ

«Ոսկե Ծիրանը» բացահայտել է հատուկ հյուրի անունը

Հրապարակվել է

Հունիսի 12-ին «Անի պլազա» հյուրանոցում կայացավ «Ոսկե ծիրան» Երեւանի 16-րդ միջազգային կինոփառատոնի մամուլի ասուլիսը։ Ասուլիսի բանախոսներն էին` Երեւանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը:

Ամռանը հայաստանյան մշակութային կյանքը կակտիվանա սպասված եւ նշանավոր իրադարձությամբ. հուլիսի 7-ին կմեկնարկի 16-րդ «Ոսկե ծիրանը»: Հայաստանում սիրված ու նաեւ երկրի սահմաններից դուրս լայն ճանաչում գտած այս բացառիկ կինոփառատոնի մեկնարկն այսօր ազդարարել են «Ոսկե ծիրան»միջազգային կինոփառատոնը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն ու կինոփառատոնի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում միջոցառման կազմակերպիչները լրագրողներին ներկայացրել են կինոփառատոնի՝ այս տարվա պաշտոնական պաստառը, ինչպես նաեւ անդրադարձել են սպասվող միջոցառումներին:

«Այս տարի փառատոնը որոշակի փոփոխություններ է կրել, քանի որ փոխվել է փառատոնի ղեկավար կազմը: Փառատոնի կազմը համալրել են երիտասարդներ,ովքեր մեծ պատասխանատվությամբ են պատրաստվում 16-րդ «Ոսկե ծիրանին» եւ անում են ամեն ինչ՝ այն իսկապես կինոտոն դարձնելու համար: Փոփոխություններ են եղել նաեւ գերատեսչությունների համատեքստում. տեղի է ունեցել նախարարությունների միավորում, եւ այսուհետեւ մենք համագործակցելու ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ: Չի փոխվել մեր գլխավոր գործընկերը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Ընկերությունն արվեստի՝ մասնավորապես՝ կինոյի եւ «Ոսկե ծիրանի» նվիրյալներից է, ինչի համար մենք շատ ուրախ ենք եւ շատ շնորհակալ մեր փառատոնի լավագույն բարեկամին»,- իր խոսքում ընդգծել է Երեւանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը մեծ կարեւորություն է տալիս մշակութային կյանքի, մասնավորապես՝ ազգային կինեմատոգրաֆի, ակտիվացմանն ու զարգացմանը Հայաստանում: Տարիներ շարունակ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում մեր ընկերությունը կանգնած է կինոգործիչների կողքին: Կինոարվեստի զարգացման կարևոր խթան լինելու հետ մեկտեղ, կինոփառատոնը հսկայական աշխատանք է տանում աշխարհի քարտեզի վրա Հայաստանը որպես հարուստ մշակույթ ունեցող երկիր ճանաչելի դարձնելու գործում»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն առանձնահատուկ շեշտեց, որ «Ոսկե ծիրան»-ն այն նախագծերից է, որը բարձրացնում է երկրի վարկանիշը աշխարհում: «Մեզ համար փառատոնն ունի ռազմավարական նշանակություն, որովհետեւ այս ձեւաչափի փառատոնները մասնագիտական լավ խողովակներ են՝ երկիրը եւ նրա մշակութային ժառանգությունը ներկայացնելու աշխարհին»,- նշել է Արա Խզմալյանը:

Ասուլիսի ընթացքում բանախոսները տեղեկացրել են, որ այս տարվա լիամետրաժ մրցույթի ժյուրին կնախագահի ճանաչված կինոռեժիսոր Ալեքսանդր Մինդաձեն, իսկ փառատոնի հատուկ հյուրն է մեքսիկացի հանրահայտ կինոռեժիսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Կառլոս Ռեյգադասը:

Միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել է մասնակցության ավելի քան 740 հայտ, ինչպես նաեւ ընտրվել են մի շարք կինոնկարներ աշխարհի հեղինակավոր կինոփառատոններից՝ Կաննից, Բեռլինից, Ռոտերդամից: Փառատոնն ունենալու է միջազգային լիամետրաժ (խաղարկային եւ վավերագրական), ինչպես նաեւ կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթներ, իսկ արտամրցութային ծրագիրը ներառելու է «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցույթը: Մնացած ծրագրերը ոչ մրցութային են. դրանք են՝ «Երեւանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ», «Հարգանքի տուրք»:

«Ոսկե ծիրանն» այս տարի ունի նաեւ նոր տարբերանշան, որն արտահայտում է փառատոնի նոր կազմի ինքնատիպ մոտեցումը 16-րդ տարին անցկացվող իրադարձությանը: Այն մինիմալիստական է, ներկայացնում է հայերեն «Ծ» տառը: Այդ տառի միջոցով լոգոյի հեղինակը փորձել է ստանալ փառատոնի խորհրդանիշ համարվող ծիրանը:

Միացեք մեր Telegram ալիքին և առաջինը ստացեք մեր նորությունները

Կինոիրադարձություններ

Ամերիկյան կինոակադեմիան Լոս Անջելեսում հայտարարել է Օսկարի շաբաթ

Հրապարակվել է

«Օսկար» 92-րդ մրցանակաբաշխությանը նախորդող շաբաթ Կինեմատոգրաֆիական արվեստների և գիտությունների ակադեմիան կներկայացնի հանրային ծրագրերի շարք՝ նվիրված այս տարվա անվանակարգորդներին Անիմացիոն գեղարվեստական ֆիլմի, Վավերագրական գեղարվեստական ֆիլմի, Վավերագրական կարճամետրաժ ֆիլմի, Միջազգային գեղարվեստական ֆիլմի, Դիմահարդարման և սանրվածքի, ինչպես նաև Անիմացիոն և Խաղարկային կարճամետրաժ ֆիլմերի անվանակարգորդներին: Բոլոր միջոցառումները տեղի կունենան Բեվերլի Հիլզի Սեմյուել Գոլդվինի ակադեմիական թատրոնում:

Օսկարի շաբաթվա ժամանակացույցը հետեւյալն է՝

OSCAR WEEK: ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ

Երեքշաբթի, փետրվարի 4, 19.00
Սեմյուել Գոլդվինի Թատրոն

OSCAR WEEK: ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ

Չորեքշաբթի, փետրվարի 5, 19.00
Սեմյուել Գոլդվինի Թատրոն

OSCAR WEEK: ՄԻԺԱԶԳԱՅԻՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՖԻԼՄ

Հինգշաբթի, փետրվարի 6, 19.00
Սեմյուել Գոլդվինի Թատրոն

OSCAR WEEK: ԱՆԻՄԱՑԻԱ

Շաբաթ, փետրվարի 8, 10.00
Սեմյուել Գոլդվինի Թատրոն

OSCAR WEEK: ԴԻՄԱՀԱՐԴԱՐՄԱՆ և ՍԱՆՐՎԱԾՔԻ ՍԻՄՊՈԶԻՈՒՄ

Շաբաթ, փետրվարի 8, 15.00
Սեմյուել Գոլդվինի Թատրոն

Samuel Goldwyn Theater
8949 Wilshire Blvd.
Beverly Hills, CA 90211

Շարունակել ընթերցումը

Կինոիրադարձություններ

BAFTA. Էնդի Սերքիսը կարժանանա մրցանակի Մեծ Բրիտանիայի կինեմատոգրաֆում ակնառու ավանդի համար

Հրապարակվել է

Բրիտանական կինո եւ հեռուստատեսային արվեստների ակադեմիան (BAFTA) այսօր հայտարարել է, որ հայազգի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր եւ Imaginarium-ի հիմնադիր Էնդի Սերքիսը Բրիտանական կինոմրցանակաբաշխության 73-րդ մրցանակաբաշխության ժամանակ կարժանանա մրցանակի Մեծ Բրիտանիայի կինեմատոգրաֆում ակնառու ավանդի (Outstanding British Contribution to Cinema Award) համար:

BAFTA-ի ամենաբարձր պարգեւներից մեկը, Outstanding British Contribution to Cinema Award, ամեն տարի հանձնվում է Մայքլ Բալկոնի՝ Բրիտանական կինոպրոդյուսերի պատվին, որը հայտնի է իր աշխատանքով Ealing Studios-ում: Նախորդ ստացողներն էին Ռիդլի եւ Թոնի Սքոթը, Film4 Productions-ը, Working Title Films, Անջելա Ալենը, Հարրի Փոթերի ֆիլմաշարը, Ջոն Հերթը, Թեսա Ռոսսը, Պիտեր Գրինուեյը, BBC-ի ֆիլմերը և այլոք:

«Էնդիի աշխատանքը էկրանի վրա եւ նրա սահմաններից դուրս ոչ այլ ինչ է, քան հեղափոխություն, ինչով նա ոգեշնչում էր հանդիսատեսին եւ նրա գործընկերներին, — նշում է BAFTA մրցանակաբաշխության կոմիտեի նախագահ Մարկ Սամուելսոնը: — Նրա նորարարական ազդեցությունը՝ որպես կատարող, ուսուցիչ, առաջատար նորարար և գործատու, օգնեց ձևավորել համաշխարհային կինոարտադրություն, և դրական ազդեցությունը կզգացվի դեռ երկար տարիներ: Նա իսկապես մեր արդյունաբերության հրաշալի դեսպանն է և այս տարվա ակնառու նվաճումների համար մրցանակի վաստակավոր դափնեկիրը»:

«Ես խորապես շոյված եմ եւ ոգեւորված եմ այս մրցանակը ստանալու համար, եւ կարծում եմ, որ ես շատ բախտավոր եմ, որ ես գտնվում եմ տեսողական պատմության մեջ, որը ինձ հնարավորություն տվեց համագործակցել աշխարհի մեծագույն նկարիչներից, տեխնոլոգներից եւ արհեստավորներից շատերի հետ, որոնց հետ ես կցանկանայի կիսվել այս հրաշալի պարգեւը», — մեկնաբանել է Սերքիսը:

2011 թվականին Էնդին հիմնադրել է (կինոպրոդյուսեր Ջոնաթան Քավենդիշի հետ միասին) Imaginarium արտադրական ընկերությունը եւ թվային ստուդիան, որը մասնագիտացած է ճշմարտանման եւ էմոցիոնալ գրավիչ թվային կերպարների ստեղծման վրա, օգտագործելով կատարման գրավման տեխնոլոգիան ֆիլմերում եւ խաղերում:

Նա «Շնչիր» ֆիլմով իր ռեժիսորական դեբյուտը կատարել է 2017 թվականին եւ այդ ժամանակվանից նկարահանել է «Մաուգլի. Ջունգլիների լեգենդ» ֆիլմը: Ներկայումս նա «Վենոմ 2»-ի ռեժիսորն է, որի գլխավոր դերականտարն է Թոմ Հարդին:

Շարունակել ընթերցումը

Կինոիրադարձություններ

Լոնդոնում ցուցադրվել է Արման Մանարյանի «Կարինեն»

Հրապարակվել է

Լոնդոնում գրանցված բրիտանական «Kino Klassika» կազմակերպությունը համակարգում է սովետական, ռուսական և անդրկովկասյան ֆիլմերի կինո-սեզոնները։ Համագործակցելով հեղինակավոր Բրիտանական կինոյի ինստիտուտի հետ՝ երաժշտական (մյուզիքլ) ֆիլմերի ցուցադրության մեծամասշտաբ ծրագրի շրջանակներում, 2020 թվականի հունվարի 21-ին՝ Լոնդոնում, «Cine Lumiere» կինոթատրոնում ցուցադրվել է հայկական կինոժառանգության լավագույն նմուշներից մեկը՝ Արման Մանարյանի «Կարինեն» (1969թ․)՝ առաջին հայկական մյուզիքլը։ Այս մասին հայտնում են Հայաստանի Ազգային Կինոկենտրոնից:

«Cine Lumiere » կինոթատրոնը, որը գործում է Ֆրանսիայի ինստիտուտի ենթակայությամբ, հայտնի է ինչպես արտհաուս և անկախ, այնպես էլ համաշխարհային կինեմատոգրաֆի դասական ֆիլմերի ցուցադրություններով:

«Կարինե»-ն 1967 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայի նկարահանած ֆիլմ է, որի հանդիսանում է Տիգրան Չուխաճյանի «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» կոմիկական օպերայի էկրանավորում։ Գործողությունները կատարվում են 19-րդ դարում: Պճնամոլ երիտասարդը, դիմելով խարդավանքների ու խորամանկությունների, կարողանում է իրականացնել ընկերոջ պսակադրությունը սիրած աղջկա հետ՝ հակառակ վերջինիս հոր կամքի։

Արման Մանարյանը ծնվել է 1929 թվականին, Թեհրանում, 1946 թվականին հայրենադարձվել է Հայաստան: Սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, ապա Երևանի պետական կոնսերվատորիայում: Այնուհետև ուսումը շարունակել է Համամիութենական կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտում (ՎԳԻԿ): 1961 թվականին նկարահանել է «Տժվժիկ» կարճամետրաժ ֆիլմը, ապա՝ «Կարինե» (1967 թ.), «Մորգանի խնամին» (1970 թ.), «Հեղնար աղբյուր» (1971 թ.), «Վերադարձ» (1972 թ.), «Սպիտակ ափեր» (1975 թ.), «Եվս հինգ օր» (1978 թ.), «Կապիտան Առաքել» (1985 թ.), «Ընկեր Փանջունի» (1992 թ.) խաղարկային ֆիլմերը: Գրել է մի քանի ֆիլմերի սցենարներ: Արման Մանարյանի հեղինակմամբ ստեղծվել են «Հայելու հեքիաթը» (1984 թ.), «Տգետը» (1995 թ.) անիմացիոն ֆիլմերը, ինչպես նաև «Սասնա ծռեր» լիամետրաժ անիմացիոն ֆիլմը (2001-2010 թթ.): Արման Մանարյանը նկարահանելով «Կարինեն» ճանապարհ է հարթել ազգային երաժշտական կինոյի համար։

Շարունակել ընթերցումը
Գովազդ
Գովազդ

Հարցում

Հունվարի ո՞ր ֆիլմն եք սպասում:

View Results

Loading ... Loading ...

Թրենդային