Connect with us

Կինոիրադարձություններ

Ներկայացվեց «Ոսկե ծիրան»-ի մրցութային և արտամրցութային ֆիլմերը և հայտարավեց ժյուրիի կազմը

Այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնում ընդգրկված են նաեւ ադրբեջանական եւ թուրքական ֆիլմեր

Հրապարակվել է

Հունիսի 21-ին «Անի պլազա» հյուրանոցում ներկայացվեցին Երևանի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի մրցութային և արտամրցութային ֆիլմերն, ինչպես նաև հայտարարվեց մրցութային ծրագրերի ժյուրիի կազմը:

«Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի ծրագրերի տնօրեն Կարեն Ավետիսյանը ներկայացրեց 16-րդ «Ոսկե ծիրանի» միջազգային մրցույթային, տարածաշրջանային կարճամետրաժ մրցույթային, «Տարածաշրջանային համայնապատկեր», «Ծուռ ծիրան» ծրագրերը, հետահայաց ցուցադրությունները:

Միջազգային լիամետրաժ մրցույթը ներառում է 12 ֆիլմ: Դրանք են՝ Ռիչարդ Բիլինգհեմի «Ռեյ և Լիզ» (Մեծ Բրիտանիա), Բուրաք Չևիքի «Կապվածություն» (Թուրքիա/Կանադա/Ֆրանսիա), Յուրիս Կուրսիետիսի «Օլեգ» (Լատվիա/Լիտվիա/Բելգիա/Ֆրանսիա), Շավի Սալայի «Գիեդանիի պորտը» (Մեքսիկա), Դընի Կոտեի «Անհետացած քաղաքների հավաքածու» (Կանադա), Սուհաիբ Գասմելբարիօ «Խոսելով ծառերի մասին» (Ֆրանսիա/ Սուդան/ Չադ/ Գերմանիա/Քաթար), Նինո Ժվանիայի «Շքերթ» Վրաստան, Կանտեմիր Բալագով «Լողլողը» (Ռուսաստան), Հասան Ֆազիլիի «Կեսգիշերային ճամփորդը» (ԱՄՆ/ Մեծ Բրիտանիա/Կանադա/Քաթար), Տեոնա Ստրուգար Միտևսկայի «Աստված գոյություն ունի, անունն էլ՝ Պետրունյա» (Մակեդոնիա/ Բելգիա/ Սլովենիա/ Ֆրանսիա/ Խորվաթիա), Ցզյան Սինի «Ձմեռ ձմռանից հետո» (Չինաստան), Միմի Մալայանի և  Արթուր Մուրադյանի «Անպետության դիվանագետը» (ԱՄՆ), Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշեր» (Հայաստան) կինոնկարները:

Կանտեմիր Բալագով «Լողլողը» (Ռուսաստան)

«Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանն անդրադարձավ «Երևանյան պրեմիերաներ» ծրագրին, որում ընդգրկված են կինոնկարներ աշխարհի հեղինակավոր կինոփառատոններից՝ Կաննից, Բեռլինից, Ռոտերդամից:

«Երևանյան պրեմիերաներ» ծրագրում ընդգրկված ֆիլմերից են Նադավ Լապիդի «Հոմանիշներ», Ժու Շենգզեի «Ներկա կատարյալը», Ալեքսեյ Չուպովի և Նատալյա Մերկուլովայի «Բոլորին զարմացրած մարդը», Ֆրանսուա Օզոնի «Աստծու ողորմությամբ», Բոն Ջուն-Հոյի «Մակաբույծները» և այլ կինոնկարներ:

Բոն Ջուն-Հո «Մակաբույծները»

Տարածաշրջանային համայնապատկեր ծրագիրը ներառում է 13 ֆիլմ՝ 3-ական Հայաստանից, Թուրքիայից և Իրանից, 2 ֆիլմ Վրաստանից և մեկ՝ Ադրբեջանից:

Կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթում ներառված է 25 ֆիլմ ՝ Հայաստանից, Թուրքիայից, Իրանից, Վրաստանից:

Հետահայաց ցուցահանդրություններ ծրագրի շրջանակում կներկայացվեն փառատոնի հատուկ հյուրեր Կառլոս Ռեյգադասի 4 և Արթուր Արիստակիսյանի 2 ֆիլմ:

«Ծուռ Ծիրան» ծրագրում կներկայացվի 5 ֆիլմ: Արվեստաբան Վիգեն Գալստյանի կողմից համադրված փառատոնի թերևս ամենամոլեռանդ ծրագիրը՝ «Ծուռ ծիրանը»՝ բաղկացած ռադիկալ, էքսպերիմենտալ, երբեմն՝ էքստրեմալ ֆիլմերից:

Մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացվեց նաև տեղեկատվություն փառատոնի ժյուրիի կազմի մասին:

Միջազգային լիամետրաժ մրցույթային ծրագրի ժյուրին կնախագահի ռեժիսոր Ալեքսանդր Մինդաձեն: Ժյուրիի կազմում ընդգրկված են ռեժիսոր Նիկոլաս Վադիմոֆը (Շվեյցարիա), ռեժիսոր, Թեհրանի միջազգային կինոփառատոնի նախագահ Ռեզա Միրքարիմին (Իրան), պրոդյուսեր, Թրայբեկայի կինոփառատոնի գործադիր տնօրեն Էմի Հոբին (ԱՄՆ), պրոդյուսեր Էլիզաբեթ Կառլսենը (Մեծ Բրիտանիա), կինոքննադատ Պաոլո Բերտոլինը (Իտալիա), դերասանուհի, ռեժիսոր Նինո Կիրտաձեն (Ֆրանսիա):

Կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահն է ռեժիսոր Պիպո Մեցապեսան (Իտալիա): Ժյուրիի կազմում ընգրկված են նաև օպերատոր Նորայր Կասպերը (Կանադա) և Clermont-Ferrand կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Ժորժ Բոլոնը:

Միացեք մեր Telegram ալիքին և առաջինը ստացեք մեր նորությունները
Շարունակել ընթերցումը
Գովազդ
Մեկնաբանություններ

Կինոիրադարձություններ

Ոսկե Գլոբուսը փոխում է ֆիլմերի ընտրության կանոնները

Մարտի 26-ին Արտասահմանյան մամուլի հոլիվուդյան ասոցիացիան (HFPA) հայտարարել է, որ Ոսկե գլոբուսի ֆիլմերի ընտրության կանոնները կփոխվեն:

Հրապարակվել է

Ժամանակավորապես կասեցվում է այն կանոնի գործողությունը, որի համաձայն՝ HFPA-ի բոլոր անդամները, որոնք ձայնի իրավունք ունեն, պետք է Լոս Անջելեսում պաշտոնական ցուցադրությանը հրավիրվեն ոչ ուշ, քան վարձույթի մեջ ֆիլմի թողարկումից մեկ շաբաթ անց: Այժմ դիստրիբյուտորները պետք է կապվեն HFPA-ի հետ Լոս Անջելեսում թողարկման մեկ շաբաթվա ընթացքում, որպեսզի պայմանավորվեն ցուցադրման ամսաթվի մասին: Այդ պահին HFPA-ի բոլոր անդամներին պետք է ուղարկվեն ֆիլմի փակ հղումը կամ դրա DVD պատճենը, որպեսզի փորձագետները կարողանան դիտել այն տանը: Այդ կանոնները գործում են 2020 թվականի մարտի 15-ից ապրիլի 30-ը, այդ մասին տեղեկացվում ենք Ոսկե Գլոբուսի կայքից:

Բացի այդ, այս տարի առաջին անգամ անվանակարգորդներ կարող են դառնալ այն ֆիլմերը, որոնք թողարկվել են հեռուստատեսությամբ, մալուխային ալիքներում կամ հոսքային ծառայություններում: Դրա համար պրոդյուսերները եւ ստուդիաները պետք է ապացուցեն, որ «իրական կինոթատրոնային թողարկումն», այնուամենայնիվ պլանավորվում էր 2020 թվականի մարտի 15-ից մինչեւ ապրիլի 30-ը:

«Արտասահմանյան մամուլի հոլիվուդյան ասոցիացիան կշարունակի հետևել COVID-19 համաճարակի ազդեցությանը կինո — և հեռուստատեսային ֆիլմերի տարածման վրա և կարող է երկարաձգել Ոսկե Գլոբուս մրցանակի շնորհման փոփոխված կանոնների գործելու ժամկետը և/կամ այլ ժամանակավոր փոփոխություններ կատարել այդ կանոններում, եթե դա նպատակահարմար համարի», — ասվում է HFPA-ի հաղորդագրության մեջ:

Սպասվում է, որ մյուս կինոմրցանակներն, օրինակ, Օսկարը, նույնպես կարձագանքեն արդյունաբերության փոփոխություններին՝ կապված կորոնավիրուսի համաճարակի հետ, եւ բացառություններ կանեն նաեւ իրենց կանոններում:

Շարունակել ընթերցումը

Կինոիրադարձություններ

CineEurope ֆորումը տեղափոխվել է ամռան վերջ:

Եվրոպական համաժողովը նախատեսված է անցկացնել Բարսելոնայում

Հրապարակվել է

Մարտի 24-ին հայտարարվել էր, որ CineEurope ֆորումը տեղափոխվել է և կայանալու է օգոստոս ամսին կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Ամենամյա միջոցառումը, որտեղ հոլիվուդյան ստուդիաները ներկայացնում են եվրոպական դիստրիբյուտորներին նոր նախագծերը, նախապես պլանավորված Էր հունիսի 22-25-ին Բարսելոնայում:

Քանի որ Իսպանիան ամենաշատ տուժած երկրներից մեկն է եւ շարունակում է պայքարել համաճարակի դեմ, միջոցառման կազմակերպիչները համաժողովը տեղափոխել են 2020 թվականի օգոստոսի 3-6-ը: Դրանք նախնական ամսաթվերն են, ամեն ինչ կհստակեցվի հունիսի 19-ից ոչ ուշ:

«Իհարկե, մենք կհրաժարվենք CineEurope 2020-ի անցկացումից, եթե վստահ չլինենք մեր հյուրերի անվտանգության եւ այն մասին, որ համաժողովը հաջողությամբ կանցնի: Եթե այս ընթացքում իրավիճակը չկարգավորվի, եւ արտասահմանյան ուղեւորությունների սահմանափակումները չեն վերացվի, մենք միջոցառումը կտեղափոխենք հաջորդ տարի», — նշվում է կազմակերպիչների հայտարարության մեջ:

Իսպանիան դարձել է պանդեմիայից առավել տուժած եվրոպական երկրներից մեկը: Մարտի 14-ին երկրում արտակարգ դրություն Է հայտարարվել:

Շարունակել ընթերցումը

Կինոիրադարձություններ

MIPTV մեդիա շուկան օնլայն ծառայություն է գործարկում

Հրապարակվել է

Մարտի 30-ին կգործարկվի MIPTV Online+ անվճար օնլայն ծառայությունը: Նրանով կկարողանան օգտվել MIPTV-ի, MIPDoc-ի եւ MIPFormats 2020-ի բոլոր գրանցված մասնակիցները:

Նոր ծառայությունը առաջարկում է հեռավար մուտք դեպի բացառիկ բովանդակություն, որն ի սկզբանե պատրաստվել է 57 MIPTV-ի համար, որը MIPDoc-ի եւ MIPFormats-ի հետ միասին պետք է անցներ մարտի 28-ից մինչեւ ապրիլի 2-ը Կաննում, իսկ հետո չեղյալ հայտարարվեց կորոնավիրուսի պատճառով:

MIPTV Online+ գնորդներին թույլ կտա դիտել MIPTV Drama Buyers Summit-ի եւ MIPDoc Screenings Library-ի համար հավաքված դիստրիբյուտորների ծրագրերը: Բացի այդ, առցանց ծառայությունը կհեռարձակվի In Development-ի, MIPDoc-ի եւ MIPFormats-ի համար ստեղծված նախագծերի շնորհանդեսները, ինչպես նաեւ MIPTV-ի բացառիկ նյութերը, որոնք նվիրված են շուկայի վերլուծությանը, Fresh TV-ին, նորություններ եւ մանկական բովանդակություն:

«Մեր հաճախորդները չեն կարող այցելել MIPTV Կաննում, այնպես որ MIPTV-ն կգա նրանց մոտ: Մարտի 30-ից սկսած 94 երկրների պատվիրակները կկարողանան միմյանց հետ շփվել առցանց եւ տեսնել MIP-ի պլանավորված ծրագրերը առանց տնից կամ գրասենյակից դուրս գալու: Ոչինչ չի փոխարինի անձնական հանդիպումներին, սակայն MIPTV Online+ բովանդակությունը եւ ժամանցի ոլորտի միջազգային գործարար համայնքի հետ շփվելու հնարավորությունը բացարձակապես եզակի է», — ասել է Reed MIDEM հեռուստատեսության բաժնի փոխտնօրեն Լյուսի Սմիթը:

Բացի այդ, MIPTV-ի տվյալների բազան, որը գտնվում է MIPTV-ի պաշտոնական կայքում, հասանելի կլինի առաջիկա ամիսներին, ինչը թույլ կտա օգտվողներին միանալ եւ համագործակցել MIPTV համայնքի հետ:

Շարունակել ընթերցումը
Գովազդ
Գովազդ

Հարցում

Հունվարի ո՞ր ֆիլմն եք սպասում:

View Results

Loading ... Loading ...

Թրենդային

Copyright © 2019-2020 ԿինոՊրես

Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: