Հայաստանը նշում է Չարլի Չապլինի հանճարեղ ֆիլմի՝ «Ոսկու տենդի» 100-ամյակը․ ֆիլմը վերադառնում է մեծ էկրան՝ 4K տարբերակով
2025 թվականի հունիսի 26-ին Հայաստանը միանալու է Չարլի Չապլինի լեգենդար «Ոսկու տենդը» (The Gold Rush) ֆիլմի 100-ամյակին նվիրված համաշխարհային կինոմիջոցառմանը։ Հայ հանդիսատեսը բացառիկ հնարավորություն կունենա դիտելու ֆիլմի վերականգնված 4K տարբերակը՝ նույն օրը՝ ժամը 19:00-ին, միաժամանակ հինգ քաղաքներում՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Կապանում և Քաջարանում։
Ֆիլմը պատմում է փոքրիկ թափառականի մասին, ով «ոսկու հույսով» գնում է դեպի ցրտաշունչ Ալյասկա, սակայն գտնում է ոչ թե հարստություն, այլ մարդասիրություն ու սեր։ Չապլինի կերպարը դարձել է համընդհանուր խորհրդանիշ՝ պարզության, ցավի ու հույսի։ Այս վերականգնված տարբերակով այդ կերպարը նորից կգայթակղի հանդիսատեսին։
Չապլինը մի անգամ ասել է՝ «Սա է այն ֆիլմը, որով ուզում եմ հիշվել»։ Այսօր՝ 100 տարի անց, այդ ցանկությունը իրականանում է։ Հայ հանդիսատեսը կարող է միանալ համաշխարհային հանդիսատեսին՝ հիշելու, գնահատելու ու սիրելու այդ վարպետությանը։ Վերականգնված տարբերակը ներկայացվել է 2024 թ․ Կաննի կինոփառատոնի Classics բաժնում և արդեն հասցրել է արժանանալ գովասանքի՝ իր վառ գունային վերակենդանացման, մաքուր պատկերների և հուզիչ պատմության շնորհիվ։
Ցուցադրությունները տեղի կունենան հետևյալ կինոթատրոններում՝
Երևան – ԿԻՆՈՄՈՍԿՎԱ
Գյումրի – ՕԼԻՄՊԻԿ
Վանաձոր – ԿԻՆՈԼՈՌԻ
Կապան – ՍՅՈՒՆԻՔ
Քաջարան – ՔԱՋԱՐԱՆ
Միջոցառումը կազմակերպվում է ԿԱԶՄ մշակութային ՀԿ-ի կողմից՝ ֆրանսիական MK2 ընկերության հետ համագործակցությամբ։