Connect with us

Նորություններ

Ուկրաինայի Պետկինոյի պետը հրաժարական է տվել

Հրապարակվել է

Ուկրաինայի Պետկինոյի ղեկավար Ֆիլիպ Իլյենկոն սեփական ցանկությամբ ազատման դիմում է գրել, հաղորդում է ուկրաինական «ՈՒԱՆ» գործակալությունը: Իլյենկոն այդ մասին պատմել է տեսաուղերձում, որը հրապարակվել է սոցցանցերում:

«Ուկրաինայի Կինոյի հարցերով Պետական գործակալության ղեկավարի պաշտոնում իմ առաքելությունն ավարտված է:.. Այսօր ես Ուկրաինայի վարչապետին սեփական ցանկությամբ ազատման մասին դիմում եմ գրել, — ասել է Իլյենկոն: Դա թույլ կտա նոր կառավարությանը մոտ ժամանակներս անցկացնել համապատասխան բաց մրցույթ եւ նշանակել ոլորտի նոր ղեկավար»:

Իլյենկոն նշել է, որ կատարել է ուկրաինական կինեմատոգրաֆի վերականգնման խնդիրը՝ անցնելով «կինոարդյունաբերության լիակատար կոլապսից 2014 թվականին մինչեւ անկախության ողջ ընթացքում ոլորտի զարգացման լավագույն ցուցանիշներն այսօր»: Մոտ ժամանակներս պաշտոնյան պլանավորում է հանգստանալ, որպեսզի հետագայում շարունակի իր գործունեությունը ուկրաինական կինեմատոգրաֆում:

Ֆիլիպ Իլյենկո՝ ուկրաինացի դերասան, պրոդյուսեր եւ քաղաքական գործիչ: Կինոռեժիսոր Յուրի Իլյենկոյի եւ դերասանուհի Լյուդմիլա Եֆիմենկոյի որդին: Նա Ուկրաինայի կինոյի հարցերով Պետական գործակալության նախագահ է դարձել 2014 թվականին:

Շարունակել ընթերցումը
Գովազդ
Մեկնաբանություններ

Նորություններ

Հայտնի է Վրաստանում առաջին drive-in կինոթատրոնի բացման օրը

Հրապարակվել է

Հայտնի է Վրաստանում առաջին drive-in կինոթատրոնի բացման օրը: Վրացական Cavea կինոթատրոնների ցանցը մտադիր է բացել Լիսի լճի ձիարշավարանում Cavea Drive-In կինոթատրոնը հուլիսի 9-ն: Այս մասին տեղեկատվությունը տարածվում է Cavea Cinemas-ի ֆեյսբուքյան էջում:

Առաջին ցուցադրված ֆիլմը կլինի վրացական ռեժիսոր Ուտա Բերիայի «Բացասական թվեր» կինոնկարը, որը թողարկվել է 2019 թվականին: Տեղի կունենա Էրկել Դերսաձեի համերգը:

Ցանցը նախատեսում է բացել երկրորդ կինոթատրոնը: Առաջին փուլում ավտոկինատրոնը ակնկալում է ընդունել առնվազն 200 ավտոմեքենա: Կլինի մեկ կամ երկու սեանս երեկոյան ժամը 20:00-ից հետո:

Շարունակել ընթերցումը

Կինոիրադարձություններ

Արտդոկֆեստը հայտարարել է դրամաշնորհների մասին իր փիթչինգի եզրափակիչի համար

Artdocfest / Riga 2020-ը չորրորդ անգամ տեղի կունենա Ռիգայում (Լատվիա):

Հրապարակվել է

Հունիսի 30-ին հայտնի դարձավ, որ Artdocfest / Riga IV փիթչինգը, որն անցնում է Baltic Sea Forum for Documentaries-ի հետ համագործակցությամբ, տեղի կունենա առցանց: Փիթչինգի ամսաթվերը մնում են անփոփոխ. նստաշրջանները կկայանան սեպտեմբերի 3-ից 4-ը: Նախկին ԽՍՀՄ երկրների հեղինակներից մինչեւ 10 նախագիծ է թույլատրվելու մասնակցել:

Եզրափակչի մասնակիցները կմասնակցեն Baltic Sea Forum for Documentaries առցանց միջոցառումներին, ինչպես նաև դրամաշնորհներ կստանան Մոսկվայում IDFF Artdocfest / Riga կամ Արտդոկֆեստի փառատոնին մասնակցելու համար:

Դրամաշնորհը կներառի

  • տրանսֆեր դեպի Մոսկվա կամ Ռիգա (կախված ֆինալիստի բնակության վայրից);
  • եռօրյա կացություն Մոսկվայում կամ Ռիգայում;
  • փառատոնի հավատարմագրում («մասնակից» կարգում);
  • հատուկ աջակցություն ընտրված նախագծերի հետ անմիջականորեն աշխատող տյուտորներին;

Փիթչինգի մասնակցության հայտերն ընդունվում են առցանց մինչև հուլիսի 15-ը: Ընտրության արդյունքները հանրությանը հայտնի կդառնան 2020 թվականի օգոստոսի 10-ին:

Լավագույն նախագիծը կպարգևատրվի Artdocfest / Riga դիպլոմով և դրամական մրցանակով:

Շարունակել ընթերցումը

Նորություններ

Մահացել է կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն

Իտալացի կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն մահացել է Հռոմում: «Օսկար» մրցանակի դափնեկիրը և բազմաթիվ սաունդթրեքների հեղինակը 91 տարեկան էր:

Հրապարակվել է

Մորիկոնեն մահացել է երկուշաբթի գիշերը հռոմեական կլինիկաներից մեկում՝ ընկնելուց հետո ստացած վնասվածքի հետևանքով, հայտնում են իտալական լրատվամիջոցները: Ավելի վաղ նա հոսպիտալացվել էր ազդրոսկրի կոտրվածքով:

Էնիո Մորիկոնեի հուղարկավորությունը կլինի փակ, հայտնել է նրա ընտանիքը:

Կոմպոզիտորը երկու անգամ «Օսկար» է ստացել կինեմատոգրաֆում ունեցած ակնառու վաստակի եւ լավագույն երաժշտության համար: Նա իտալական և համաշխարհային կինեմատոգրաֆի ֆիլմերի համար սաունդթրեքի հեղինակ է եղել:

Առաջին հերթին Էնիո Մորիկոնեն հայտնի է դարձել՝ վեսթերների համար երաժշտություն գրելով:

Հայտնի ֆիլմեր, որոնց համար նա երաժշտություն է գրել՝ «Ինչ-որ մի բան», «Մի քանի դոլլարի համար», «Մի քանի ավել դոլլարի համար», «Լավը, վատը, չարը», «Մի անգամ վայրի արևմուտքում», «Մի անգամ Ամերիկայում», «Դեկամերոն», «Անձեռնմխելիները», «Լեգենդ դաշնակահարի մասին»:

2016 թվականին Նա «Օսկար» է ստացել «Անտանելի ութնյակը» ֆիլմի երաժշտության համար:

Հայաստանում Մորիկոնեն հատկապես հայտնի է դարձել Ժան Պոլ Բելմոնդոյի մասնակցությամբ «Պրոֆեսիոնալ» ֆիլմից հետո:

Շարունակել ընթերցումը

Միացեք մեզ

Գովազդ

ԿինոՊրես Telegram

Գովազդ

Հարցում

Թրենդային

Copyright © 2019-2020 ԿինոՊրես

Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: