ամն ,

«Չարլին ասում է». կույր հավատք ոչինչին

1969 թ. Պատրիսիա Կրենուինկելը, Լեսլի Վան Հութենը եւ Սյուզան Աթկինսը երեք երիտասարդ աղջիկներ են, որոնք ցմահ դատապարտվել են մի շարք սպանությունների համար, որոնք նրանք կատարել են «Ընտանիք» աղանդի առաջնորդ Չարլի Մենսոնի ազդեցության ներքո: Բանտ, որտեղ պահվում են աղջիկները, ժամանում է հոգեբան-ասպիրանտ, որը պատրաստվում է լսել Մենսոնի ընտանիքի մասին պատմությունը եւ իմանալ, թե ինչ պատճառներ են դրդել Պատրիսիային, Լեսլիին եւ Սյուզանին ոտք դնել դաժանության եւ բռնության արահետի վրա:

Կադրում երեք աղջիկ է մահապարտների խցերում, որոնք իրենց կոչում են այնպես, ինչպես Չարլին է ասել: Նրանք հմայված են աշխարհի, կյանքի եւ մահվան, ընդհանուր գիտակցության եւ սիրո մասին կախարդական խոսքերով: Եվ մինչ օրս չեն հասկացել, թե ինչն է նրանց բերել այստեղ: Մահապատիժը չեղյալ է հայտարարվել, եւ ոչ ոք չգիտի, թե ինչ պետք է անի Մենսոնի ընկերուհիների հետ: Այն ամենը, ինչով նրանք կարող են կիսվել, սկսվում է «Չարլին ասում է» խոսքերով: Չկա ոչ ափսոսանք, ոչ մի կասկած, ոչ էլ սեփական կարծիք: Մշուշը չի ցրվում նույնիսկ մեկ կամ երեք տարի անց:

Պատմությունը շատ բազմաշերտ է, բազմաթիվ գործող դեմքերով, զուգահեռաբար զարգանում են 60-ականների վերջին տեղի ունեցող իրադարձությունները և Շերոն Թեյթի սպանությունից երեք տարի անց տեղի ունեցած իրադարձությունները:

Վերջին ժամանակներս Հոլիվուդը ակտիվ հետաքրքրություն է ցուցաբերում վերջերս բանտում մահացած Չարլզ Մենսոնի անձի նկատմամբ, որը պատասխանատու է 1960-ականների վերջին դաժան սպանությունների շարքի համար: Զավեշտն այն է, որ Մենսոնի եւ նրա հետեւորդների հասարակական ընկալման վրա բացասական ազդեցության առումով Հարոնի «Չարլին ասնում է» ֆիլմը նույնիսկ ավելի վնասակար ստեղծագործություն է, քան «Շերոն Թեյթի ուրվականները» քրեթե պարոդիական նկարը, որը վարձույթում նրան զիջել է մի քանի ամիս շարունակ:

Ոչ մի զարմանալի բան չկա, որ այժմ էլ Հերոնը հետազոտում է այն աղջիկների պատմությունը, որոնք փորձանքի մեջ են ընկել տղամարդու պատճառով: Ավելին՝ Ֆիլմը հաջողվել է: Այն ոչ միայն մթնոլորտային է, այլև շատ բովանդակալից:

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

Նորվեգիայում մեկնարկել են «Սեւ այրի» ֆիլմի նկարահանումները

«Հաղթանակ». տիեզերքի մասին առաջին կորեական գիտաֆանտաստիկ ֆիլմը կթողարկվի 2020 թվականին