ամն

Չնայած հայտնիության աճին. Hulu-ի ապագան անորոշ է

2019 թվականի վերջ Disney-г կմիավորի իր ակտիվները Fox-ի, Marvel-ի, Pixar-ի, Disney Animation-ի, Buena Vista-ի և Lucasfilm-ի հետ և կմեկնարկի իր սեփական սթրիմինգային Disney+ համակարգը: Նոր մրցակիցի հայտնությունը այլ սթրիմինգային համակարգերի գոյության մասին հարցեր է առաջացնում:

2018 թվականի վերջ Hulu-ի հանդիսատեսների քանակը հասել է 25 մլն. մարդ շեմին, որից 23 մլն մարդ համակարգի բաժանորդ է և 2 մլն մարդ մալուխային ալիքի հանդիսատես: Մեկ տարվա ընթացքում Hulu-ի լսարանը 48% աճ է գրանցել, — հայտնում է Film Take-ը:

Մինչև Disney-ը գնեց Fox-ին, Hulu-ի հավասար բաժինների տեր էին Disney, Fox և Comcast ընկերությւնները: Time Warner ընկերությունը 10% բաժնետոմսերի տեր էր: Fox-ի կլանումից հետո Disney-ը Hulu-ի մաժորիտար տեր կդառնա և կունենա 60% բաժնետոմս, իսկ Comcast-ը 30%:

Բնականաբար Disney-ը չի ցանկանա փոխանցել 25 միլիոն դիտորդ Comcast-ին շուկայում նոր մրցակից ստեղծելով: Ակնհայտ է նաև, որ Comcast-ը չի ցանկանում վաճառել իր բաժինը Disney-ին:

Ինչպես կարծում է հրատարակչությունը, չի բացառվում, որ Disney-ը կփորձի փակել Hulu-ն:

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

Ռոտերդամի «Կինոյի տաճարը» նվիրվելու է հայազգի աշխարհահռչակ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին

«Ռոմա» Ալֆոնսո Կուարոնի դրաման «Քննադատների ընտրություն» պարգև է ստացել