ամն ,

Չորրորդ «Մատրիցան» պաշտոնապես աշխատանքի մեջ է

Այն, ինչի մասին տարիներ շարունակ զգուշորեն խոսում էին, պաշտոնապես տեղի ունեցավ: «Մատրիցայի» չորրորդ ֆիլմի արտադրական աշխատանքները մեկնարկել են, եռերգության շարունակության ռեժիսորը կդառնա Լանա Վաչովսկին, ընդ որում՝ հաստատվել է Կիան Ռիվզի վերադարձը Նեոյի եւ Քերրի-Էնն Մոսի Տրինիտիի դերին:

Պաշտոնական հայտարարություն է արել Warner Bros. Pictures Group-ի ղեկավարը Թոբի Էմմեէիխը: Որպես նոր ֆիլմի պրոդյուսերներ հանդես կգան Լանա Վաչովսկին եւ Հրանտ Հիլը: Սցենարը կգրեն Լանա Վաչովսկին, Ալեքսանդր Հեմոնը և Դևիդ Միտչելը: Ինչպես նախորդ երեք ֆիլմերը, չորրորդ «Մատրիցան» կդառնա Warner Bros. ստուդիայի եւ Village Roadshow Pictures կինոընկերության համարտադրությունը:

«Մեր իրականության մասին շատ գաղափարներ, որոնք Լիլին եւ ես բացահայտել ենք 20 տարի առաջ, ավելի արդիական են դարձել: Ես շատ ուրախ եմ կրկին ունենալ այդ հերոսներին իմ կյանքում եւ շնորհակալ եմ իմ հոյակապ ընկերների հետ աշխատելու եւս մեկ հնարավորության համար», — ասաց չորրորդ «Մատրիցայի» մասին Լանա Վաչովսկին:

Հիշեցնենք, որ «Մատրիցա» եռերգության առաջին ֆիլմն էկրան է բարձրացել 1999 թվականին: Համաշխարհային կինովարձույթում դրամարկղային մուտքերը կազմել են 463,5 մլն դոլար 63 մլն բյուջեի դեպքում: Երկու շարունակություն կինոսերները կարողացել են տեսնել 2003 թվականի մայիսին եւ նոյեմբերին: «Մատրիցա. Վերագործարկում» սիքվելը վաստակել է 742,1 մլն դոլար, իսկ «Մատրիցա. Հեղափոխություն» տրիկվելը՝ 427,3 մլն դոլար: 2003 թվականի թողարկումների շարքում դրանք երրորդ եւ ութերորդ արդյունքներն էին: Ընդ որում, եռերգության երկրորդ մասը փաստացի առաջին բլոկբաստերն է, որը միաժամանակ դուրս է եկել ամբողջ մոլորակով:

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

Ռուսաստանը տարեկան 1,5 մլրդ ռուբլի կծախսի արտասահմանյան կինոընկերությունների ռիբեյտների վրա

Հայտարարվել է Ջեյմս Բոնդի մասին 25-րդ ֆիլմի անվանումը