ամն

«Պավարոտտի». Ձայն: Մարդ: Ճակատագիր: Լեգենդ

Այն խնդիրը, որն իր վրա է վերցրել Օսկար մրցանակի կրկնակի դափնեկիր Ռոն Հովարդը մեծ օպերային երգիչ Լուչանո Պավարոտտիի մասին իր նոր ֆիլմում, մի կողմից թվում է երկար սպասված արձակուրդներ, որը իրեն որոշել է կազմակերպել վարպետ կինոռեժիսորը Խան Սոլոյի երիտասարդության մասին սփինոֆի եւ Ալբերտ Էյնշտեյնի մասին կենսագրական ֆիլմի աշխատանքի միջև, վավերագրական ֆիլմի գլխավոր հերոս դարձնելով իտալական լիրիկական տենորին, որի ձայնը եւ բնական հմայքը ներկայացման կարիք չունեն: Մյուս կողմից, Հովարդը, որպես էկրանի վրա մարդկային բարդ ճակատագրերի մարմնավորման վարպետ, բարդ խնդիր է ունեցել, իր ֆիլմը ոչ թե հաջողության եւ մեծ օպերային երգչի կայացման սովորական պատմության մասին դարձնել, այլ Պավարոտտիի անձնական պատմությունը վերածել դասական եռակտ օպերայի, որտեղ կմիանային սիրո, խանդի, կրքի, հումորի եւ գեղեցկության թեմաները: Այդ դեպքում Հովարդի գերխնդիրը կարելի է համարել Լուչանո Պավարոտտիի ստեղծագործական և մարդկային հսկայական ժառանգությունը մեկտեղելու ձգտումը այն աշխարհին կրկին բացելով:

Ֆիլմի համար նախերգանք են ծառայում 1995 թվականին Բրազիլիայում Պավարոտտիի հյուրախաղերի ժամանակ արված բացառիկ սիրողական կադրերը: Նրանց վրա լեգենդար տենորը մարզման կոստյումով Amazonas փոքրիկ թատրոնի կողքին, որտեղ ժամանակին ելույթ է ունեցել մեծ Կարուզոն, իր պարտիան կատարում է հազվադեպ անցորդների առջեւ: Այդ տեսանյութում երեւում է, որ երգիչը, որն այդ ժամանակ դասական էր դարձել, փորձում է որսալ այն զգացողությունները, որոնք զգացել է իր կուռք Կարուզոն՝ երբեմնի նույն տեղում կանգնած:

Պավարոտտիի մասին պատմող ֆիլմի համար, Ռոն Հովարդը եւ նրա թիմը տարբեր տեսանկյուններից արտիստի կյանքը լուսաբանելու համար 53 հարցազրույց են վերցվել: Կարևոր հերոսներ են դարձել երգչի հարազատներն ու մտերիմները՝ նրա կանայք ու դուստրերը, ինչպես նաև բեմի գործընկերները (Պլասիդո Դոմինգո, Խոսե Կարերաս, Բոնո և այոք) և ինչը քիչ կարևոր չէ՝ երգչի ադմինիստրացիան ու համերգային մենեջերները:

Հովարդ ֆիլմում Պավարոտտին հանդես կգա իր իսկական մեծությամբ ինչպես բեմում, այնպես էլ սիրելի պաստայի պատրաստման, այնպես էլ տագնապի մեջ, սակայն ամբողջ ֆիլմի լեյտմոտիվը կլինի կյանքի հանդեպ իր սերը: Պավարոտտիի վերջին կնոջ, Նիկոլետա Մանտովանիի խոսքով, «Լուչանոյի կարծիքով կյանքի գաղտնիքը կայանում է նրանում, որ ոչ միայն ուրախանաս արարքներովդ, այլ նաեւ ստացած դրական արդյունքը պարգեւես մյուսներին»:

Հեղինակ՝ Ալեքսեյ Վոլչանսկի

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

«Առաջինը» գերում է թարգմանությամբ, «Արմենիան» ֆիլմերով. Հրապարակվել է հեռուստատեսային վարկանիշները

Հայտարարվել է Վենետիկի 76-րդ կինոփառատոնի ծրագիրը