ամն ,

«Պատանու հոգին». ըմբոստացիր երազանքիդ համար

Մաքս Մինգելան՝ ռեժիսոր Էնթոնի Մինգելայի որդին եւ «Սպասուհու պատմությունը» սերիալի աստղը, իր ռեժիսորական դեբյուտը կատարել է կարծես թե թեթեւ պատմությունով մի աղջկա մասին, ով շատ էր ցանկանում երգել: Անգլիայի փոքր գյուղ, Ուայթ կղզի: Վայոլետ Վալենսկին ապրում է մոր հետ, ով հրաժարվում է տեղափոխվել, քանի որ հույս ունի, որ ընտանիքը լքած ամուսինը երբեւէ կվերադառնա: Վայոլետը մոր հետ խոսում է լեհերենով (քանի որ նրանք լեհ ներգաղթյալներ են), աշխատում է մատուցողուհի բոուլինգում, օգնում է ձիերի եւ կովերի հետ, իսկ երեկոյան գաղտնի երգում է բարում: Հենց այնտեղ նա հանդիպում է Վլադին, ով նախկինում օպերային երգիչ էր: Սա պատմություն է երկու կորած հոգու մասին, որոնց վիճակված է հանդիպել և օգնել միմյանց:

Հումորով, հրաշալի երգերով եւ պարզ պատմությամբ, նկարը թողնում է հաճելի նստվածք եւ էներգիա է հաղորդում: Էլ Ֆանինգը դերի համար սովորել է լեհերենը և ինքնուրույն երգել է բոլոր երգերը՝ չորս ամիս սովորելով «Լա-Լա Լենդի» երաժշտական մարզիչ և պրոդյուսեր Մարիուս դե Վրայսից: Էլը երգում էր Ռոբինի, Էլլի Գոլդինգի, Արիանա Գրանդեի, Քեթի Փերիի, Էննի Լենոքսի կոմպոզիցիաները, այսինքն, հասկանում եք, թե սաունդթրեք է դեռ սպասում է ձեզ:

Երաժշտությունն ընդհանրապես ֆիլմի գլխավոր ձեռքբերումներից մեկն է: Մինգելան խոստովանում է, որ պաշտում է փոփ երաժշտությունը, այն ուրախ է համարում եւ շատ հավեսով է դրա հետ վարվում ֆիլմում:

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

Արայիկ Հարությունյանը անդրադարձավ կինոոլորտի վիճակին

Թուրքական առաջին հայալեզու հեռուստաալիքը սկսել է հեռարձակումը