Connect with us

Հայաստան

Պրոդյուսեր Արմեն Ադիլխանյանը Կինոյի մասին օրինագիծ է ներկայացրել. «Ես երջանիկ կլինեմ, եթե կարողանամ գոնե մի երիտասարդի հետ պահեմ արտագաղթի մտքից»

Հրապարակվել է

Այս տարի հայկական կինեմատոգրաֆի գլխավոր նորությունը բազմաչարչար «կինոյի մասին» օրենքն է, որը Հայաստանի կինեմատոգրաֆիստները փորձում են կյանքի կոչել ոչ առաջին տարին: Արդեն մի քանի ամիս է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը, աշխատում է կինեմատոգրաֆիսների հետ օրենքի լավագույն տարբերակը ստեղծելու համար: ԿինոՊրեսը զրուցել է նախագծերից մեկի հեղինակ ռուսաստանաբնակ պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ Արմեն Ադիլխանյանի հետ:

Արմեն Ադիլխանյանը 2011 թվականին հիմնադրված «Կինոօստրով» պրոդյուսերական կենտրոնի հիմնադիրն ու ղեկավարն է: Կինոյում նրա կարիերան սկսվել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, որտեղ Ադիլխանյանը ընդունվել է 1982 թվականին որպես սովորական մեխանիկ, եւ մի քանի տարվա ընթացքում դարձել է օպերատոր: 1989 թվականին Արմեն Ադիլխանյանը տեղափոխվում է Մոսկվա և որոշ ժամանակ աշխատում է տարբեր գովազդային ոլորտում և տարբեր կինոնախագծերում՝ օգնականի կարգավիճակում: 90-ականներին նա սկսում է աշխատել որպես ադմինիստրատոր եւ նկարահանող խմբերի տնօրեն: 2004 թվականին Արմեն Ադիլխանյանը գլխավորել է «Պարադիզ» ընկերության կից հիմնադրված պրոդյուսերական կենտրոնը, որտեղ մինչև 2011 թվականը ղեկավարում է ֆիլմերի արտադրությունը:

— Դուք, ի թիվս մի խումբ կինոգործիչների, ակտիվորեն մասնակցում էիք «Կինոյի մասին» օրենքի շուրջ քննարկումներին և առաջարկված նախագծերից մեկի հեղինակն եք։ Ի՞նչ հետազոտություններ եք անցկացրել և ի՞նչ հիմքերով եք գրել տվյալ նախագիծը:

Նախ՝ ես դեռ այնքան էլ ակտիվ մասնակից չեմ Հայաստանում կինոյի ոլորտում կատարվող իրադարձություններին, քանի դեռ ապրում և աշխատում եմ Ռուսաստանում: Նախագծի՝ ինչպես նշում եք հեղինակ դարձա պատահական: Երևանում գտնված ժամանակ հանդիպում էի հին ընկերներիս և Հայֆիլմի նախկին գործընկերներիս հետ և իհարկե զրույցների գլխավոր թեման կինոյի վիճակը,  ապագան և իհարկե Հայֆիլմի ճակատագիրն էր: Հանդիպումներից մեկի ժամանակ ընկերներս առաջարկեցին  իմ  առաջարկած գաղափարները հավաքել, ամբողջացնել և ներկայացնել որպես ոլորտի զարգացման առաջարկ մշակույթի նախարարություն: Սկզբում այդքան էլ լուրջ չվերաբերվեցի այդ առաջարկին, բայց հետո ևս մի քանի ընկերներիս հորդորումներից հետո, որոշեցի՝ ինչո՞ւ ոչ….  Ես ուրախ կլինեմ, եթե կարողանամ օգտակար լինել ոլորտի զարգացմանը:

Ինչ վերաբերվում է հետազոտություններին: Իմ կարծիքով պետք չեն հետազոտություններ, մոնիթորինգներ, տարբեր տեսակի գիտական մոտեցումներ, որպեսզի հասկանանք մի շատ պարզ բան՝ աշխարհում և կյանքում ոչ մի նոր բան չի կատարվում, ամեն ինչ կրկնվում է: Կինոյի այսօրվա ճգնաժամի պատճառները հասկանալու համար, պետք է ընդամենը վերանայել և ուսումնասիրել կինոյի պատմությունը իր ստեղծման առաջին օրից: եթե մենք ուշադիր ուսումնասիրենք, կտեսնենք, որ այս նույն իրավիճակը մերթընդմերթ պատմության մեջ տեղի են ունեցել և՛ Ամերիկայում, և՛ Եվրոպայում, և՛ աշխարհի մնացած զարգացած կամ նոր զարգացող երկրներում: Եվ հարցը միայն կինոն չէ, քանի որ ժողովրդական տնտեսության ցանկացած բնագավառ, որը անմիջականորեն կապ ունի լայն մասայական սպառողի հետ, տվյալ դեպքում հանդիսատեսի, ավելի հիվանդագին է տանում, տվյալ երկրում տեղի ունեցող տարբեր տեսակի փոփոխությունները: Կինոյի դեպքում, դա անմիջականորեն կապված է պետական ստրատեգիկ գնահատականից և հասարակության անմիջական ընկալումից՝ ի՞նչ է կինոն, ինչի՞ համար է պետք, ի՞նչպես կարելի է օգտագործել այս արտադրատեսակը  տվյալ երկրի և տվյալ հասարակության, սոցիալ տնտեսական, կամ հոգևոր մշակութային իրավիճակը լավացնելու համար: Եթե պետությունը անտեսում է արդյունաբերական որևէ ճյուղի կարևորությունը իր հասարակության համար, պարզ է, որ հասարակությունը նույնպես անտարբեր կմնա այդ  ուղղությանը, կարևոր չի, ինչ արտադրանքի մասին է խոսքը, լինի դա կինո, ավտոմեքենա, սառնարան, կահույք և այլն: Կոնկրետ այս հարցում ճգնաժամը ավելի շատ կախված չի երկրի ֆինանսական հնարավորությունից, պետության կողմից հատկացվող գումարի շատ կամ քիչ լինելուց, առավել ևս, գեղարվեստական մեծ արժեք  ունեցող ֆիլմ ստեղծելու համար, շատ հաճախ պետք չեն մեծ գումարներ: Այսօրվա մեր ճգնաժամը, ոչ միայն Հայաստանում, այլև հետսովետական տարածության բոլոր հանրապետություններում, նույն իրավիճակն է՝ մի փոքր լավ, մի փոքր վատ, ընդհանուր առմամբ, նույն իրավիճակն է:

Սովետական միությունում մինչև 60-ականների վերջը կինոն ընդունվում էր, որպես արտադրություն և ուներ կոնկրետ իր նշանակությունը ընդհանուր սոցիալ տնտեսական համակարգում (գովերգում էր հոկտեմբերյան հեղափոխությունը և նրա գաղափարները, Հայրենական պատերազմում տարած հաղթանակը, սոցիալիզմ կառուցող անհատին և պայծառ ապագան): 70-ականների երկրորդ կեսից անսպասելիորեն կինոն հռչակվեց արվեստ, կինոգործիչները հռչակեցին իրենց արվեստի վաստակավոր գործիչներ և ի վերջո սպանեցին կինոն: Իհարկե կարևոր դեր խաղաց այդ հարցում, վերակառուցումը,  հզոր իմպերիայի և էկոնոմիկայի անկումը, ընդհանուր աղքատությունը և այս ամբողջ ֆոնի վրա, ճարպիկ ձեռներեցների, սակայն մասնագիտորեն անգրագետ նորաստեղծ խավի ծնունդը: Ի միջի այլոց, այդ խավը իր ծնունդը սկսեց դեռևս 70-ական թվականների կեսերից, երբ ինստիտուտներ ընդունվում և ավարտում էին փողով, ծանոթ բարեկամի միջոցով, լավագույն պաշտոնների աշխատանքային տեղեր զբաղեցնելով, մի խոսքով դառնալով այն շարժիչ առաջատար ուժը, որը հետագայում դառնում էր  սոցիալ տնտեսական գլխավոր գաղափարախոսը:

— 1989 թ դուք տեղափոխվել եք Մոսկվա, որտեղ մինչ այսօր զբաղվում եք կինոարտադրությամբ: Ի՞նչը ստիպեց կրկին վերադառնալ Հայաստան և միանալ այս հարցի քննարկմանը և օրենքի մի նախագծի հեղինակ:

Ես ապրում եմ Մոսկվայում, բայց իմ բարեկամները, ընկերները, ծանոթները ապրում են Հայաստանում: Ունեն երեխաներ, թոռներ, այսպես ասած շարունակություն և ես ցավով շատ հաճախ նկատում եմ, որ այդ շրջապատում կան բազմաթիվ տաղանդավոր երիտասարդներ և երեխաներ, որոնց ճակատագիրը ես կանխատեսում եմ՝ ցավոք սրտի պանդխտությունը: Մենք ուր էլ լինենք, որտեղ էլ որ ապրենք, մենք պանդուխտ ենք, ավելի շուտ գաղթական: Ես երջանիկ կլինեմ, եթե կարողանամ, իմ գիտելիքներով ու մասնագիտական փորձով, գոնե մի երիտասարդի հետ պահեմ արտագաղթի մտքից:

Օրինագծում դուք նշում եք, որ «Կինոարդյունաբերության  հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և ՀՀ այլ օրենքներով», բայց հայոց լեզվին նախագծում անդրադարձ չկա: Չէ՞ որ Սահմանադրության 15, 19 և 20 հոդվածներով լեզուն պետական պաշտպանության տակ է: Ինչո՞վ դա կբացատրեք:

Ես չեմ հասկանում կապը կինոարդյունաբերության զարգացման և հայոց լեզվի պահպանման միջև: Ես ամբողջովին կողմ եմ հայոց լեզվի պահպանմանը, նշված հոդվածների առկայությանը սահմանադրության մեջ: Եթե ի նկատի ունեք կրկնօրինակմանը վերաբերվող կետերին, ապա դրանք ոչ մի կերպ չեն հակասում ՀՀ սահմանադրությանը:

— Ձեր նախագծում բացակայում է «ազգային ֆիլմ» հասկացողությունը: Դուք այսօր գործում եք Ռուսաստանում, որտեղ նույնպես առկա է այդ հասկացողությունը, որը արտոնություն է տալիս ֆիլմարտադրողին, սակայն ձեր նախագծում դա չի կիրառվում: Ի՞նչու:

Ուզում եմ նշել, այն փաստաթուղթը, որը հպարտորեն կոչվում է կինոյի մասին օրենք, դա ընդամենը իմ առաջարկներն են,  որոնք և հնարավոր է, որ ընդունվեն, և հնարավոր է , որ մերժվեն: Ես անվանել եմ այն. «Հայաստանի Հանրապետության Օրենքը Կինոարդյունաբերության և Մասնակիցների Հարաբերությունների Կարգավորման Մասին»: Օգտագործելով օրենք բառը ես ընդամենը ցանկացել եմ  սահմանադրական և օրենսդրական մարմիններին առաջարկել ալտերնատիվ գաղափարներ բնագավառի զարգացման համար: Ես նույնիսկ կարծում եմ, որ հատուկ օրենք, կամ հատուկ հավելված սահմանադրության մեջ պետք չէ ստեղծել կինոյի մասին: Եթե հնարավոր է, այս առաջարկները սահմանադրական տարբեր հոդվածներում կարող են գտնել իրենց տեղը: Նույնիսկ համոզված եմ, որ սահմանադրության մեջ նոյնիսկ այսօր կան կետեր, որոնք մոտավորապես արտահայտում են նույն միտքը, ինչը, որ առաջարկում եմ ես: Տարբերությունը միայն ձևակերպման մեջ է:

Ինչ վերաբերվում է ազգային ֆիլմին, ես կարծում եմ, որ դա անիմաստ որակավորում է, նույնիսկ Ռուսաստանում: Ասացեք խնդրեմ ինչո՞ւ Ամերիկայում ազգային ֆիլմ հասկացողություն գոյություն չունի, բայց կինոարդյունաբերությունը միշտ գտնվում է բարվոք վիճակում: Կոնկրետ Ռուսաստանում, ազգային ֆիլմ հասկացողությունը ունի կոնկրետ նպատակ և ոչ մի կերպ կապ չունի և չի խթանում ոլորտի զարգացմանը, քանի որ, մի ֆիլմը եթե ունի ազգային ֆիլմ կոչվող փաստաթուղթ և արտոնություններ, անցնում է էլիտար ակումբ ի դեմս այն ֆիլմի, որը չունի ազգային ֆիլմի փաստաթուղթ: Ինչ անհրաժեշտություն կա ունենալ այդ փաստաթուղթը, եթե երկու ֆիլմերն էլ նկարվել են Ռուսատանում, ռուսական պրոդյուսերների կողմից, ռուսական դերասաններով, ինչո՞ւ մի ֆիլմը պետք է ունենա արտոնություն, մյուս ֆիլմը ոչ, առավել ևս, որ այդ փաստաթուղթը կարելի է ստանալ, շատ հանգիստ, հեշտ և առանց որևէ կոպեկ ծախսելու: Ինչու՞ Ռուսաստանը չի կարող ընդունել մի ընդհանուր օրենք, որը բոլորին կհավասարեցնի անկախ ամեն ինչից, և այդ անիմաստ փաստաթղթի կարիքը չի լինի: Եթե ֆիլմը նկարվել է Հայստանում, կամ հայկական պրոդյուսերի մասնակցությամբ, անկախ, տոկոսային հարաբերությանը, այդ ֆիլմը պետք է ունենա այդ նույն հավասար իրավունքները, ինչպես մյուս ֆիլմերը: Պետք է ընդունել օրենք, այնպիսի օրենքի դրույթ, որը կհավասարեցնի բոլորին և կտա հավասար արտոնություններ:

— Դուք նշում եք «Հայֆիլմ» կինոստուդիան որպես պետական ֆիլմարտադրող մարմին: Ի՞նչ նկատի ունեք դրա տակ: Ցանկանո՞ւմ եք վերականգնել սովետական մենաշնորհային կառույցը:

Չգիտես ինչու, բոլորը մատնանշում են նույն հարցը: Իմ առաջարկած տարբերակում կինոստուդիան չի ունենա մենաշնորհային կարգավիճակ: Կինոստուդիայի գլխավոր խնդիրը պետք է լինի աջակցելը երիտասարդ, սկսնակ կինոգործիչնեին: Գլխավոր խնդիրը ուղղված պետք է լինի դեբյուտային և փոքրաբյուջե ֆիլմերի արտադրությանը: Ասացեք խնդրեմ, եթե հանրապետությունում ստեղծվի այնպիսի իրավատնտեսական դաշտ, որը հնարավորություն կտա կինոարտադրողներին ապրել և գործել հավասար պայմաններում, ո՞րն է այս դեպքում  Հայֆիլմի մենաշնոհային կարգավիճակ կոչվածը: Քանի որ, կինոստուդիան արդեն կա, նույնիսկ այս ավերակ վիճակում, միևնույն է պետությունը ունի հնարավորություն վերածել այն երիտասարդ կինոգործիչների համար որպես թռիչքուղի: Ունենալով այսպիսի խնդիրներ, պարզ է, որ կինոստուդիան չի կարող ապրել միմիայն պետական միջոցներով: Կինոստուդիային անպայման պետք լինի կողմնակի միջոցներ ինքնազարգացման և հետագայում հնարավորինս ինքնուրույն գործելու համար: Այս ամենի համար, կինոստուդիան պետք է ունենա լիարժեք պրոդյուսերի կարգավիճակ: Կինոստուդիան պետք է դառնա շահույթ հետապնդող ուսումնաարտադրական բազա: Իհարկե, այս դեպքում որոշիչ դեր կունենա այն մարդը կամ այն խումբը, որը կղեկավարի կինոստուդիան: Ես առաջարկ եմ ոչ թե սովետական ժամանակների  ծանր հաստիքային ձևը, այլ ամերիկյան ժամանակակից պրոդյուսերական ձևաչափը:

— Հաշվետվության մասին ոչ մի խոսք չկա օրենքում: Ինչպե՞ս եք պատրաստվում ապահովել ոլորտի թափանցիկությունը:

Այս դեպքում և հաշվետվության և ոլորտի թափանցիկության հնարավորությունը պետք է առաջարկեն համապատասխան և գրագետ մասնագետները, որոնք ունեն կինոոլորտի մասնագիտական փորձ: Ես կառաջարկեի հիմք վերցնել սովետական հաշվապահական և հաշվետվական համակարգը կինոարդյունաբերությունում: Իսկ ինչ կախված է թափանցիկությանը և կոռուպցիոն իրավիճակին, կոնկրետ կինոստուդիայի դեպքում գլխավոր պրոդյուսերը, պետք է ունենա 100% ազատ գործելու հնարավորություն, ինչպես ցանկացած այլ պրոդյուսեր՝ նախագծերի ընտրության և ֆիլմերի արտադրման ցանկացած  էտապում: Եթե այդ ղեկավար մարմինը ունենա վերադասից կամ կինոհասարակության կողմից սահմանափակումներ՝ ոչինչ չի ստացվի և ամեն ինչ կվերադառնա այսօրվա գործող կինոկենտրոնի իրավիճակին: Մենք ունենք փայլուն օրինակ կինոյի պատմության մեջ՝ Համո Բեկնազարյան, որը եկավ կառուցեց, ստեղծագործեց և ցավոք սրտի ի վերջո վտարվեց Հայաստանից «արվեստագետ կոլեգաների կողմից»:

— Դուք տեղյա՞կ եք Հայաստանում կինոթատրոնների վիճակին: Չեք համարո՞ւմ, որ արտոնություն ստանալուց հետո կինոթատրոններում  օտարերկրյա  ֆիլմերի ցուցադրումից  տոմսերի վաճառքի կինոյի դեպարտամենտի 10%-ը մահացու հարված է:

Մահացու հարված կլինի ու՞մ  համար:  Ինչպե՞ս կինոթատրոնը կստանա մահացու հարված, եթե միաժամանակ ազատվի հարկային կամ թեթևացվի  որոշակի հարկային պարտավորություններից: Մի՞ թե հասկանալի չէ, որ պետությունը մի ձեռքով վերցնի, մյուս ձեռքով պետք է տա: Իհարկե, շատ կարևոր է, հենց կինոթատրոնների գործունեության թափանցիկությունը, որովհետև եթե չլինի այնպիսի իրավիճակ, որ կինոթատրոնը շահագրգռված լինի ցույց տալ իր ամբողջ գործունեությունը, մենք կունենաք նույն այսօրվա իրավիճակը:

Կինոթատրոնների վիճակը ոչ միայն Հայաստանում, այլև ինչպես նշել եմ ամբողջ, հետսովետական տերիտորիայում նույնն է: Չունենալով մեկ այլ  եկամտի հնարավորություն, կախված ադմինիստրատիվ ղեկավարումից կամ կրեատիվ մոտեցման բացակայությունից,  կինոթատրոնները իրենց միակ հույսը դնում են ծախված տոմսի վրա: Ես կարծում եմ, որ պետությունը պետք է ունենա ոչ թե արգելող կամ պարտադրող օրենքներ, այլ ավելի շատ խթանող և շահագրգռող, որոնց դեպքում մարդիկ նոյնիսկ շահույթ և այլ տեսակի արտոնություններ կունենան:

Օրենքի նախագծում հիշատակում եք կինոթատրոնների և պրոդյուսերի հարաբերությունները: Ինչո՞ւ եք այդ պայմանագրային կետը ցանկանում հաստատել օրենքով:

Կարող է հաստատվել, կարող է ոչ: Եթե լինի թափանցիկ գործելաոճ  կինոթատրոնների կողմից, ապա ոչինչ պետք չի լինի:

— 11 հոդվածի 6 կետում նշում եք ֆիլմի վարձույթում գտնվելու երեք շաբաթը, իսկ հե՞տո, ինչպես նշեցի դա պայմանագրային կետ է: Ի՞սկ եթե ֆիլմը դիմանա երեք ամիս, ինչպես դա անում են հայկական կատակերգությունները:

Այս և բոլոր դեպքերում, պրոդյուսեր-կինոթատրոն կամ դիստրիբյուտոր-կինոթատրոն հարաբերությունները հիմնվում են միմիայն համատեղ պայմանագրի վրա: Բոլոր դեպքերում լավ կլիներ, որ կինոթատրոնները առաջնահերթ վերադարձնեին պրոդյուսերի գոնե ֆիլմի ծախսերը, որպեսզի պրոդյուսերը հնարավորություն ունենա հաջորդ նախագծի արտադրության:

— Գիտեք, պատմության մեջ մենակ մեկ անգամ է աղմուկ բարձրացել, երբ ԱՄՆ-ում Դիսնեյ ընկերությունը «Աստղային պատերազմների» 8-րդ դրվագի համար կինոթատրոններից պահանջել է մուտքերի 65% տոկոսը, երբ ԱՄՆ-ում սովորաբար դիստրիբյուտորին վճարում են 55–60%. Արդյոք վստա՞հ եք ձեր արտադրանքի մեջ, որ ցանկանում եք կինոթատրոնի դրամարկղային մուտքերի 80%-ը ստանալ, որպես պրոդյուսեր:

Ինչպես նշեցի, կինոթատրոնները իրենք են որոշում ֆիլմի վարձույթի ժամկետը և ցուցադրման այլ պայմանները և ոչ մի պրոդյուսեր չի կարող պայմաններ թելադրել, եթե ֆիլմը այնքան էլ հաջող չի ստացվել:

— Օրինագծում նշում եք «դիստրիբյուտոր» հասկացողությունը, սակայն կինոթատրոնի հարաբերությունները կապակցում եք միայն պրոդյուսերի հետ: Ինչո՞վ է դա բացատրվում:

Քանի որ, Հայաստանում դեռ չկա դիստրիբյուտորական մեխանիզմ, այդ պատճառով պրոդյուսերը ստիպված է անմիջապես համագործակցել կինոթատրոնի հետ: Երբ  Հայաստանում կհայտնվի լիարժեք գործող դիստրիբյուտոր, որը կկարողանա կազմակերպի և ներքին և արտաքին շուկաների հարաբերությունները, այդ դեպքում, պրոդյուսերը կհամագործակցի դիստրիբյուտորի հետ:

— Օրենքով դուք պատրաստվում եք մեծ պատասխանատվություն դնել «Հայֆիլմի» վրա, սակայն ձեր կարծիքով «Հայֆիլմը» այսօր պատրաստ է ենթարկվել այդ պատասխանատվությանը: Նկատի ունեմ, իր ներկա կառուցվածքով և ֆիզիկական մաշվածությամբ այն կարո՞ղ է կատարել օրենքի պահանջը:

Ինչպես արդեն նշել եմ, եթե լինեն համապատասխան կադրեր «Հայֆիլմը» նույնիսկ այսօր, նույնիսկ այս վիճակում ի վիճակի է սկսել գործել: 

Թողնելով թարգմանությունը կինոթատրոնների և հեռուստատեսությունների հույսին դուք համոզվա՞ծ եք, որ իրենց այսօրվա անգործությունը չի կրկնվի և մենք կունենանք թարգմանություն համաձայն Սահմանադրությանը և «Լեզվի մասին» օրենքին:

Ես կարծում եմ, որ պարտադիր կրկնօրինակումը ոչ միայն չի օգնի լեզվի զարգացմանը, այլ կստեղծի լճացում և համատարած տգիտություն ամբողջ ազգի համար, որ ավելի վտանգավոր է, քան ուղղակի ռազմական ընդհարումը: Թող հեռուստատեսությունը ունենա ցանկացած տեսակի թարգմանություն, բայց հանդիսատեսը պետք է ունենա ընտրության հնարավորություն, առավել ևս, աստված չանի, որ այդ թարգմանությունը կատարեն այսօրվա տգետ և անկիրթ «մասնագետները»: Այդ դեպքում ավելի լավ է դիտել «Ավատարը», կամ Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմերի օրիգինալ տարբերակը, քան հայերեն տգետ թարգմանությունը: Երբեմն, նույնիսկ ֆիլմի անվան անգրագետ թարգմանությունը գովազդային պաստառի վրա, կարող է ոչնչացնել ֆիլմը: Իհարկե պետական հեռուստաընկերությունները պարտավոր են թարգմանել և ինչպես ասացի, լավ կլիներ թարգմանությունը լիներ պրոֆեսիոնալ և որակով: Ինչ վերաբերվում է կինոթատրոններին, ապա կարծում եմ շատ կարճ ժամանակահատվածում, կինոթատրոնները իրենք կհասկանան որն է ավելի իրենց ձեռնտու: Սա ընդամենը առաջարկ է, որը կարող է ունենալ տարբեր լուծումներ:

— Հայաստանում գործում է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին», և ըստ 5 և 5.1 հոդվածների թարգմանությունը պահանջվում է: Չեք կարծում, որ ձեր նախագծի 9 հոդվածի 1 կետը ամբողջովին հակասում է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի կետերին:

Նորից  կրկնեմ, սրանք ընդամենը առաջարկներ են, որոնք կարելի է ընդունել, կարելի է մերժել կամ կարելի է համատեղել, անել միքս՝  գործող օրենքի և առաջարկության միջև: Բոլոր դեպքերում մենք հասկանում ենք, որ Հայաստանում շատ հանդիսատես ունենալու համար պետք է ունենալ հայերեն տարբերակ: Ֆիլմի վարձույթային հաջողությունը ավելի շատ պետք է հետաքրքրի պրոդյուսերին կամ դիստրիբյուտորին,  քան կիոթատրոնին:

— Արդյո՞ք ձեր նախագիծը միտված է կինոթատրոնների բացմանը և կինովարձույթը ոտքի կանգնեցնելուն:

Ես հույս ունեմ, որ այս առաջարկները, կամ դրանց մի մասը կընդգրկվեն կինոյի մասին օրենքի մեջ և իհարկե կնպաստեն նոր կինոթատրոնների բացմանը, կինովարձույթի զարգացմանը, քանի որ ինչպես նշվում է իմ առաջարկներում, պետք է բարելավի ամբողջ կինոարդյունաբերությունը, պետք է ստեղծվի ամուր կապ արտադրողի, դիստրիբյուտորի, շուկայի, կինոթատրոնների և տարածման կինոհրապարակների միջև: Նշեմ նաև, որ «Հայֆիլմի» հարցը եթե դրական լուծվի, այդ դեպքում անպայման «Հայֆիլմին» պետք կլինի կինոթատրոնների ցանց Հայաստանի տարբեր քաղաքներում և նույնիսկ Հայաստանից դուրս, քանի որ դեբյուտային և փոքրաբյուջե ֆիլմերի մեծ մասը, չեն ունենում վարձույթային կյանք, քանի որ մասնավոր կինոթատրոններին այդպիսի նախագծերը հետաքրքիր չեն:

— Մեզ մոտ աղմկահարույց դեպքեր են տեղի ունեցել տեսահենության հետ կապված, և եթե այլ երկրի դեպքում տեսահենությունը տեսանելի վնաս չի ներկայացնում, ապա Հայաստանում այն պարզապես սպանում է ֆիլմի վարձույթը և հետագա ճակատագիրը: Ինպե՞ս օրենքի այս նախագիծը կօգնի պայքարել տեսահենության դեմ:

Ցավոք սրտի իմ առաջարկների ոչ մի կետը չի օգնի տեսահենության պայքարին, քանի դեռ պետությունը ինքը չի դրսևորի իր կողմնորոշումը և չի որակավորի այդ, որպես քրեական հանցագործություն: Միայն այս դեպքում տեսահենությունը հնարավոր է, որ դառնա անիմաստ երևույթ: Կարող եմ ասել, որ Ռուսաստանում, օրինակ, տասը տարի առաջ տեսահենությունը ավելի մեծ մասշտաբների էր հասնում, քան հիմա, քանի որ հանդիսատեսների մեծ մասը վերջ ի վերջո եկան այն համոզման, որ կինոթատրոնում, լավ որակով ֆիլմը ավելի հետաքրքիր է, քան տանը համակարգիչով դիտելը:

Ստորև ներկայացնում ենք Արմեն Ադիլխանյանի օրենքի նախագիծը:

Միացեք մեր Telegram ալիքին և առաջինը ստացեք մեր նորությունները
Շարունակել ընթերցումը
Գովազդ
Մեկնաբանություններ

Կինոարտադրություն

Հայաստանի Ազգային Կինոկենտրոնը մեկնարկում է կինոնկարների նախագծերի պետական ֆինանսավորման առաջին մրցույթի վերջնական գնահատման փուլը

2020 թվականի 1-ին մրցույթին մասնակցել են 54 նախագիծ. ընտրվել է 39:

Հրապարակվել է

Նախորդ1-ը 2-ից
Օգտագործեք ← → (սլաքները) շարունակելու համար

Համաձայն «Կինոնկարների նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման» կանոնակարգի՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի հայտարարած (2020.1) մրցույթի Նախնական գնահատման փուլն ավարտվել է: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի Ազգային Կինոկենտրոնը:

Կինոնկարների նախագծերի պեաական ֆինանսավորման 2020 թվականի 1-ին մրցույթին մասնակցել են 54 նախագիծ, որից. լիամետրաժ 28 (Զարգացման փուլի՝ 12, Արտադրական փուլի՝ 11, Հետարտադրակաև փուլի՝ 3 և Տարածման փուլի՝ 2) նախագիծ, կարճամետրաժ 28 (խաղարկային՝ 18, անիմացիոն՝ 8) նախագիծ:

Վերջնական գնահատման փուլ 54 նախագծից անցել է 39 նախագիծ, որից. լիամետրաժ 25 (Զարգացման փուլի՝ 10, Արտադրական փուլի՝ 10, Հետարտադրական փուլի՝ 3 և Տարածման փուլի՝ 2) նախագիծ, կարճամետրաժ 14 (խաղարկային՝ 9, անիմացիոն՝ 5) նախագիծ:

Վերջնական գնահատման փուլ 21 դեբյուտային նախագծից անցել է 14 նախագիծ, որից. լիամետրաժ (Զարգացման փուլի՝ 2, Արտադրական փուլի՝ 3, Հետարտադրական փուլի՝ 1, Տարածման փուլի՝ 1) նախագիծ, կարճամետրաժ (խաղարկային՝ 4, անիմացիոն՝ 3) նախագիծ։

Նախնական գնահատման փուլն անցել են ստորև ներկայացված ցանկերում ընդգրկված նախագծերը:

ԼԻԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ԶԱՐԳԱՑՄԱՆ ՓՈՒԼ

ԱնվանումԱնվանակարգՖիլմարտաղրողՊրողյուսերՍցենարի հեղինակՌեժիսոր
Արարատ-73Խաղ.«ԴիԷմԷյչ ստուդիո» ՍՊԸԱրմեն ՀայրապեայանՀարություն ՂուկասյանԱրշալույս Հարությունյան
Գթության ոսկե շղթաԽաղ./ վավ.«Ման փիկչըրս ստուդիո» ՍՊԸՄանվել ՍարիբեկյանՋեյմս ՌոբինսԱրա Մնացականյան
ԾիտըԽաղ.«Բաղինյան Արտ վիդեո» ՍՊԸԿարեն ԲաղինյանԱրամ Պաչյան,
Գագիկ Ղազարէ
Գագիկ Ղազարէ
Կախարդական թևնոցԽաղ.«ՀայասաՖիլմ» ՍՊԸԱրմեն ՍիմոնյանԲենիամին ԳևորգյանԱրմեն Սիմոնյան
Հերիք է
/դեբյուտ/
Խաղ.«ԱՖՓ»ՍՊԸԱնգինե Իսանյանս, էմիլի ՄխիթարյանՀամբարձում Համբարձումյան, Անգինե ԻսանյանսԱնգինե Իսանյանս
Մթնշաղի ՍոնատԽաղ.«Արշակ Ամիրբեկյան Միքայելի» Ա/ՁԱրշակ Ամիրբեկյան, Հարութ Ակոպյան (ԱՍՆ)Արշակ ԱմիրբեկյանԱրշակ Ամիրբեկյան
Յաշան ու Լեոնիդ ԲրեժնևըԽաղ.«էդգար Բաղդասարյան պրոդակշն» ՍՊԸԿարինե ՍիմոնյանԷդզար ԲաղդասարյանԷդզար Բաղդասարյան
Պարզապես ՎանաձորԽաղ./ վավ.«Գրիգոր Գագիկի Պողոսյան» Ա/ՁԳրիգոր ՊողոսյանԳրիգոր ՊողոսյանԳրիգոր Պողոսյան
ՌեադապտացիաԽաղ.«Աննա Արմենի Բայաթյան» Ա/ՁԱննա ԲայաթյանԿարինե ՋանպջուղազյանԱննա Բայաթյան
Ցեցը
/դեբյուտ/
Խաղ.«Կինոկետ փրոդակշնս» ՍՊԸՕֆելյա Թովմասյան, Վարդան ՀակոբյանԱլեն ՄանուկյանԱլեն Մանուկյան

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՓՈՒԼ

ԱնվանումԱնվանակարգՖիլմարտաղրողՊրողյուսերՍցենարի հեղինակՌեժիսոր
45 վայրկյանի գինը
/դեբյուտ/
Խաղ./ վավ.«Ռակուրս» ՍՊԸՀրաչյա ՄեսրոպյանՀրաչյա ՄեսրոպյանՀրաչյա Մեսրոպյան
ժամանակի երեք գույներըԽաղ.«Բենիամին Գևորգյան Օնիկի» ԱՁԼուսիան ՔտրրիԲենիամին ԳևորգյանԲենիամին Գևորգյան
ՀամլետԽաղ.Այսօր-Պլյուս Ֆիլմարտադրություն ԱԿԱրսեն Ազատյան,
Նարինե Մկրտչյան,
Արեգ Ազատյան,
Շողիկ Թադևոսյան
Արեգ Ազատյան,
Շողիկ Թադևոսյան
Արեգ Ազատյան,
Շողիկ Թադևոսյան
Հեքիաթ.ՍարյանԽաղ.«ԴՍ ստուդիա» ԱՋԲՀԴավիթ Սաֆարյան,
Գոռ Վարդանյան
Դավիթ ՍաֆարյանԴավիթ Սաֆարյան
Մայր կորցրած տղայի կախարդական փայտիկը՝ Ջիվանի դուդուկըԽաղ.«Վլադիմիր Հայրապետյան» ԱՁ («Այսօր» ստուդիայի իրավահաջորդ)Վլադիմիր ՀայրապետյանՎլադիմիր ՀայրապետյանՎլադիմիր Հայրապետյան
Արամայիս Հայրապետյան
«Մի անգամ դպրոցում»
/դեբյուտ/
Խաղ.«Պերսոնա Գրատա»Տիգրան ՀամբարձումյանՆարեկ ԱվագյանՀարություն Խաlաֆյան
ՄովսեսԽաղ.«էյջ Թու Քեյ» ՍՊԸՀայկ Կբեյան,
Անդրանիկ Իսահակյան
Անդրանիկ Իսահակյան,
Արթուր Սարգսյան
Արթուր Սարգսյան, Հայկ Կբեյան
Ցույց տուր ինձ հրեշտակԽաղ.«Արմեն Պետրոսյան Սուրենի» ԱՁԱրմեն ՊետրոսյանԱրտակ ԳրիգորյանԱրմեն Պետրոսյան
Քո անունով, Մարիամ/
Մարգարտափայլ արցունքներ
Խաղ.«անէվա պրոդակշն» ՍՊԸԱնի ՈրսկանյանԼևոն Մինասյան, էստեր ՄաննԼևոն Մինասյան
Քո երկիրն ավետյաց
/դեբյուտ/
Խաղ./ վավ.«Xֆիլմ կինոստուդիա» Մշակութային ՀԿՂարիբ ՂազարյանՂարիբ Ղազարյան, Անահիտ ԱրփենՂարիբ Ղազարյան

ՀԵՏԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՓՈՒԼ

ԱնվանումԱնվանակարգՖիլմարտաղրողՊրողյուսերՍցենարի հեղինակՌեժիսոր
Ամերիկացի երախտւսվորներըԽաղ./ վավ.«Մանփիքչըրս սոտւդիո» ՍՊԸՄանվել ՍարիբեկյանԱմբեր Կարփնս,
Արա Մնացականյանի մասնակցությամբ
Արա Մնացականյան մասնակց.՝
Դիանա Սայացկայայի
Լայվ
/դեբյուտ/
Խաղ./ վավ.«Արա Ճադարյան» ԱՁԱրա Ճաղարյան, Արտաշես ՄաթևոսյանԱրտաշես Մաթևոսյան,
Արա Ճաղարյան
Արտաշես Մաթևոսյան, Արա Ճաղարյան
Նկարչի երեք գերեզմանները. Վահան ԱնանյանԽաղ./ վավ.«Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամՎարդան Հակոբյան, Հարություն ԽաչատրյանՀարություն ԽաչատրյանՌուբեն Խաչատրյան

ՏԱՐԱԾՄԱՆ ՓՈՒԼ

ԱնվանումԱնվանակարգՖիլմարտաղրողՊրողյուսերՍցենարի հեղինակՌեժիսոր
ԼակոտըԽաղ.«Պարադիզ» ՍՊԸԳագիկ ՀարությունյանԳագիկ ՀարությունյանԳագիկ Հարությունյան
Սոդոմոնի երգերը
/դեբյուտ/
Խաղ.«Փիփլ օֆ ԱՐ»Արման Նշանյան,
Ասկո Հակոբյան,
Նիք Վալլելոնգա
Արևիկ ԳևորգյանԱրման Նշանյան
Նախորդ1-ը 2-ից
Օգտագործեք ← → (սլաքները) շարունակելու համար

Շարունակել ընթերցումը

Կինոիրադարձություններ

Լոնդոնում ցուցադրվել է Արման Մանարյանի «Կարինեն»

Հրապարակվել է

Լոնդոնում գրանցված բրիտանական «Kino Klassika» կազմակերպությունը համակարգում է սովետական, ռուսական և անդրկովկասյան ֆիլմերի կինո-սեզոնները։ Համագործակցելով հեղինակավոր Բրիտանական կինոյի ինստիտուտի հետ՝ երաժշտական (մյուզիքլ) ֆիլմերի ցուցադրության մեծամասշտաբ ծրագրի շրջանակներում, 2020 թվականի հունվարի 21-ին՝ Լոնդոնում, «Cine Lumiere» կինոթատրոնում ցուցադրվել է հայկական կինոժառանգության լավագույն նմուշներից մեկը՝ Արման Մանարյանի «Կարինեն» (1969թ․)՝ առաջին հայկական մյուզիքլը։ Այս մասին հայտնում են Հայաստանի Ազգային Կինոկենտրոնից:

«Cine Lumiere » կինոթատրոնը, որը գործում է Ֆրանսիայի ինստիտուտի ենթակայությամբ, հայտնի է ինչպես արտհաուս և անկախ, այնպես էլ համաշխարհային կինեմատոգրաֆի դասական ֆիլմերի ցուցադրություններով:

«Կարինե»-ն 1967 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայի նկարահանած ֆիլմ է, որի հանդիսանում է Տիգրան Չուխաճյանի «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» կոմիկական օպերայի էկրանավորում։ Գործողությունները կատարվում են 19-րդ դարում: Պճնամոլ երիտասարդը, դիմելով խարդավանքների ու խորամանկությունների, կարողանում է իրականացնել ընկերոջ պսակադրությունը սիրած աղջկա հետ՝ հակառակ վերջինիս հոր կամքի։

Արման Մանարյանը ծնվել է 1929 թվականին, Թեհրանում, 1946 թվականին հայրենադարձվել է Հայաստան: Սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, ապա Երևանի պետական կոնսերվատորիայում: Այնուհետև ուսումը շարունակել է Համամիութենական կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտում (ՎԳԻԿ): 1961 թվականին նկարահանել է «Տժվժիկ» կարճամետրաժ ֆիլմը, ապա՝ «Կարինե» (1967 թ.), «Մորգանի խնամին» (1970 թ.), «Հեղնար աղբյուր» (1971 թ.), «Վերադարձ» (1972 թ.), «Սպիտակ ափեր» (1975 թ.), «Եվս հինգ օր» (1978 թ.), «Կապիտան Առաքել» (1985 թ.), «Ընկեր Փանջունի» (1992 թ.) խաղարկային ֆիլմերը: Գրել է մի քանի ֆիլմերի սցենարներ: Արման Մանարյանի հեղինակմամբ ստեղծվել են «Հայելու հեքիաթը» (1984 թ.), «Տգետը» (1995 թ.) անիմացիոն ֆիլմերը, ինչպես նաև «Սասնա ծռեր» լիամետրաժ անիմացիոն ֆիլմը (2001-2010 թթ.): Արման Մանարյանը նկարահանելով «Կարինեն» ճանապարհ է հարթել ազգային երաժշտական կինոյի համար։

Շարունակել ընթերցումը

Հայաստան

Շանթը մեկնարկում է հայալեզու «Շանթ Քիդս» մանկական հեռուստաալիքը

Հրապարակվել է

«Շանթ Kids»-ը հանդիսանում է առաջին հայալեզու շուրջօրյա մանկական հեռուստաալիքը, որը հնարավորություն է ընձեռում դիտելու բոլոր ժամանակների լավագույն մուլտֆիլմերն ու հեքիաթները միմիայն հայերեն թարգմանությամբ։ Այն սպասված հեռուստաալիք է՝ գունեղ, տպավորիչ, ապահով, ուսուցողական բովանդակությամբ:

«Շանթ Kids» հեռուստաալիքով հեռարձակվելու են՝

  • հայկական սիրված մուլտֆիլմեր,
  • մրցութային հեռուստաշոուներ,
  • մանկապատանեկան գեղարվեստական ֆիլմեր,
  • հանրահայտ լիամետրաժ և կարճամետրաժ մուլտֆիլմեր,
  • Սոյուզմուլտֆիլմի ողջ տեսադարանը։

Այսպիսով, «Շանթ Kids» հեռուստաալիքի շնորհիվ հին ու բարի հեքիաթային հերոսները մանուկների հետ հեռուստաէկրանից կխոսեն հայերեն լեզվով։ Հեռուստաալիքը հասանելի է «Ռոստելեկոմ»-ի բոլոր փաթեթային առաջարկներում։

Շարունակել ընթերցումը
Գովազդ
Գովազդ

Հարցում

Հունվարի ո՞ր ֆիլմն եք սպասում:

View Results

Loading ... Loading ...

Թրենդային