ամն

Ջեյմս Գանն ի վերջո կնկարահանի երրորդ «Գալակտիկայի պահապանները»

Անցյալ ամռանը Disney կինոընկերության կողմից հեռացված Ջեյմս Գանը, ամենայն հավանականությամբ, կնկարահանի երրորդ «Գալակտիկայի պահապանները»: Համենայնդեպս, այս մասին հայտնում են Deadline պարբերականի հեղինակավոր աղբյուրները:

Հիշեցնենք, որ «Գալակտիկայի Պահապանների» ռեժիսորի պաշտոնից հեռացվելուց հետո նախագծին հետևել են տարբեր կինեմատոգրաֆիստներ, որոնց թվում եղել է Ադամ Մակքեյը: Ընդ որում, հաղորդվում էր, որ Ջեյմս Գանի սցենարը մնում է կցված նախագծին:

Ջեյմս Գանը հեռացվել է Disney-ից բազմամյա վաղեմության թվիթների հետ կապված սկանդալից հետո, որոնցում ռեժիսորն անհաջող կատակում էր: Գանը բազմիցս ներողություն է խնդրել այդ հաղորդագրությունների համար և դա արել է սկանդալից շատ առաջ: Սակայն դա չի խանգարել Disney-ի ղեկավարներին նրա հեռացման մասին որոշում կայացնել:

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

«Հրաշք կինը. 1984»-ը չի լինի առաջին ֆիլմի շարունակությունը

Հայտնի է հաջորդ «Ոսկե գլոբուսի» ամսաթիվը