Ավարտվեցին NETFLIX-ի «Ուենսդեյ» (Wednesday) սերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները։ Արտադրությունը տևել է մի քանի ամիս, իսկ պրեմիերան, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հաջորդ տարվա կեսերին:
Ակնկալվում է, որ նոր սերիաները կլինեն ավելի մութ և ավելի մեծ թեքությամբ դեպի սարսափ: Մի քանի դրվագների բեմադրությամբ զբաղվել է Թիմ Բարթոնը («Բիթլջուս Բիթլջուս»)։
Երկրորդ եթերաշրջանում նկարահանվել են Լեդի Գագան («Ջոկեր. խելագարություն երկուսի համար»), Սթիվ Բուշեմին («Մեծ Լեբովսկի»), Բիլլի Փայփերը («Դոկտոր Ով»), Թանդիվե Նյուտոնը («Վայրի արևմուտքի աշխարհը»), Քրիստոֆեր Լլոյդը («Վերադարձ դեպի ապագա»)։
Իրենց դերերին են վերադարձել Ջեննա Օրտեգան («Բիթլջուս Բիթլջուս»), Լուիս Գուզմանը («Կառլիտոյի ճանապարհը»), Քեթրին Զետա-Ջոնսը («Չիկագո») և այլք։