Connect with us

Կինոարտադրություն

Ադրբեջանցիները ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի ֆիլմի դեմ արշավ են սկսել

Ադրբեջանական որոշ կայքեր արշավ են սկսել Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի դեմ:

Հրապարակվել է

«Թևանիկը», «Վերջին բնակիչը» ֆիլմերի ռեժիսոր, արցախցի Ջիվան Ավետիսյանը օնլայն պատերազմներից չի վախենում, ասում է՝ իրական պատերազմը սեփական աչքերով է տեսել: Արցախի մասին նրա 3-րդ ֆիլմը՝ «Դրախտի դարպասը», հայտնվել է ադրբեջանցիների թիրախում: Նրանք բողոքի նամակներ են ուղարկել գերմանացի, լիտվացի և ֆրանսիացի համապրոդյուսերներին:

«Այս ֆիլմի գլխավոր մեխերից մեկն այն է, որ այն նկարահանել են Ադրբեջանի օկուպացված տարածքներում՝ Ղարաբաղում»- ասված է ադրբեջանական կայքում զետեղված նյութի մեջ:

Ֆիլմի համարտադրողներն են լիտվացի Կեստուտիս Դրազդաուսկասը, գերմանացի Մարկո Գիլլեսը և ֆրանսիացի Անգելիկա Շուլերը։

Ադրբեջանցիները կարծում են, որ «Դրախտի դարպասը» ֆիլմի օտարերկրացի պրոդյուսերները այնքան էլ լավ ծանոթ չեն Լեռնային Ղարաբաղի հետ կապված խնդրին և իբրև հայերը վերջիններիս սխալ պատմություն են ներկայացրել, այդ իսկ պատճառով էլ որոշել են պրոդյուսերներին բաց նամակ հղել «պատմության իրական նկարագրություններով»:

Հիշեցնենք, որ Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի նկարահանումներն իրականացվել են Արցախում: Ֆիլմում դեպքերը ծավալվում են 2016 թվականին՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում:

Հավելենք, որ լիտվացի գործընկերոջ հետ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանն առաջին անգամ չէ, որ աշխատում է: Մինչ այս նրանք միասին նկարահանել են «Թևանիկ» ու «Վերջին բնակիչը» ֆիլմերը։

Շարունակել ընթերցումը
Գովազդ
Մեկնաբանություններ

Կինոարտադրություն

Վավերագրական ֆիլմի պատրաստման մրցույթ

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» հայտարարում է վավերագրական ֆիլմերի մրցույթ:

Հրապարակվել է

Ֆիլմի ստեղծման նպատակն է ամփոփել Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի ստեղծման և տասնամյա գործունեության պատմությունը՝ հանրությանը ներկայացնելով 2010-2020 թթ․ ընթացքում Կոալիցիայի ջանքերի շնորհիվ արձանագրված փոփոխություններն ու ձեռքբերումները` գենդերային բռնության կանխարգելման և կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում։

Վավերագրական ֆիլմը կընդգրկի կադրեր Կոալիցիայի հանրային միջոցառումներից, ցույցերից և ակցիաներից, կներառի հարցազրույցներ Կոալիցիայի անդամների, համակիրների և շահառուների հետ, կտեղադրվի կազմակերպության YouTube-յան էջում և կցուցադրվի տարբեր հարթակներում։

Պահանջվող որակավորումը և փորձը

  • Ֆիլմարտադրության կամ թվային արտադրության աշխատանքային փորձ
  • Սցենար գրելու հմտություններ
  • Վիդեո մոնտաժի հմտություններ
  • Մուլտիմեդիա ժուռնալիստիկայի, ռեժիսուրայի  կամ հարակից ոլորտում բարձրագույն կրթություն
  • Գենդերազգայունություն և կանանց հիմնահարցերի առանձնահատկություններին տիրապետելու համապատասխան փորձ։

Տևողությունը

Աշխատանքի տևողությունը երեք ամիս է։ Այն պետք է կատարվի 2020թ․ հուլիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում։

Ֆիլմի պահանջները

  1. Տևողությունը՝ մինչև 50 րոպե
  2. Լեզուն՝ հայերեն՝ անգլերեն ենթագրերով
  3. Թեման՝ Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի տասնամյա գործունեության ամփոփումը

Հայտի/դիմումի պահանջները
Հայտը պետք է ներառի՝

  1. Դիմողի կամ կազմակերպության անունը և հասցեն
  2. Դիմողի/կազմակերպության ինքնակենսագրությունը
  3. Դիմողի/կազմակերպության պորտֆոլիոն
  4. Երկու երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ
  5. Առաջարկվող բյուջե։

Դիմելու կարգը

Խնդրում ենք ձեր հայտն ուղարկել info@coalitionagainstviolence.org էլեկտրոնային հասցերին՝ նամակի վերնագրում նշելով «Վավերագրական ֆիլմի մրցույթի հայտ»։ Դիմումների վերջնաժամկետը՝ հուլիսի 8, 2020թ.։

Շարունակել ընթերցումը

Կինոարտադրություն

Ավստրիայի կառավարությունը երկրի տեսալսողական ինդուստրիան փրկում է 25 միլիոն եվրոյի չափով հատուկ աջակցությամբ

Այս ռեզերվը կարող է ծածկել COVID-19 ճգնաժամի ժամանակ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ընկերությունների կրած ֆինանսական կորուստները:

Հրապարակվել է

Ավստրիայի կառավարությունը ներկայացրել է կինոյի եւ հեռուստատեսության փոխհատուցման առաջին աջակցությունը, որը կհատկացվի կորոնավիրուսի շարունակվող բռնկման պատճառով հետաձգված կամ փակված արտադրությանը:

Մասնավորապես, արտակարգ ծրագիրը կվճարի մինչեւ 2,5 մլն եվրո տեսալսողական դաշտում գործող ընկերություններին, որպեսզի ծածկի ընկերությունների ֆինանսական կորուստները, եթե, օրինակ, դերասանը թեսթի դրական արդյունք ունենա եւ ստիպված լինի կարանտին անցնել: Միջազգային արտադրությունները նույնպես աջակցության իրավունք կունենան, եւ կառավարական միջոցները կարող են ծածկել կորոնավիրուսի հետ կապված լրացուցիչ ծախսերի մինչեւ 50%-ը:

Ֆինանսների նախարար Գերնոտ Բլյումելի հաստատած դրույթը կգործի հետահայաց մարտի 16-ից եւ կարող է կիրառվել մինչեւ տարեվերջ: Դրամագլուխը կառավարվելու է AWS, Ավստրիայի դաշնային զարգացման բանկի խթանման եւ ֆինանսավորման ընկերությունների և մի քանի կինոյի փորձագետների միջոցով:

Երկիրը վերջերս դուրս է եկել առողջապահության ճգնաժամից գրեթե անվնաս, այսօրվա դրությամբ գրանցելով 17,723 հիվանդության դեպք եւ 703 զոհեր:

Շարունակել ընթերցումը

Կինոարտադրություն

«Մամմա Միա 3» ֆիլմը ABBA խմբի նոր երաժշտությամբ

«Մամմա Միա 3»-ը մի օր իրականություն կդառնա, այդպես է կարծում ֆրանշիզայի պրոդյուսեր Ջուդի Քրեյմերը: Նա ցանկանում է օգտագործել ABBA-ի նոր երաժշտությունը, որն արդեն ճանապարհին է:

Հրապարակվել է

ABBA բեմական մյուզիքլի եւ երկու ֆիլմերի պրոդյուսերը բացահայտել է, որ «Մամմա Միա 3»-ը, ամենայն հավանականությամբ, մի օր իրականություն կդառնա: Daily Mail-ի հետ զրույցում Ջուդի Քրեյմերը խոստովանել է, որ հույս է ունեցել մտածել թրիքվելի մասին կարանտինի ժամանակ, սակայն իրեն դժվար է եղել կենտրոնանալ:

Այնուամենայնիվ, պրոդյուսերը խոստովանել է՝ «Ես կարծում եմ, որ մի օր կլինի եւս մեկ ֆիլմ, քանի որ պետք է լինի եռերգություն: Ես գիտեմ, որ Universal-ը կցանկանար, որ ես դա անեի»:

Իրականում Քրեյմերը կցանկանար օգտագործել ABBA-ի չորս բոլորովին նոր երգերը, որոնք գրել են Բեննի Անդերսոնը եւ Բյորն Ուլվեուսը եւ հույս ունեն այս տարի ավելի ուշ թողարկել:

Շարունակել ընթերցումը

Միացեք մեզ

Գովազդ

ԿինոՊրես Telegram

Գովազդ

Հարցում

Թրենդային

Copyright © 2019-2020 ԿինոՊրես

Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: