ամն

Ջոն Տրավոլտան Թեյլոր Սվիֆթին շփոթել է դրեգ-քվինի հետ

MTV Video Music Awards 36-րդ մրցանակաբաշխության ժամանակ «Տարվա տեսահոլովակ» անվանակարգում հաղթողին հայտարարում էին Քուին Լատիֆան և Ջոն Տրավոլտան: Մրցանակը պետք է հայտնվեր Թեյլոր Սվիֆթի ձեռքում, սակայն Տրավոլտան փորձել էր այն հանձնել դրեգ-քվին Ջեյդին Ջոլիին: Ջեյդինը իրեն չկորցրեց եւ օգնեց դերասանին գտնել հաղթողին բեմում:

Սա առաջին անգամը չէ, որ Ջոն Տրավոլտան հայտնվում է նման իրավիճակում: 2014 թվականին «Օսկար» մրցանակաբաշխության եթերում նա հայտարարում էր «Սառը սիրտը» մուլտֆիլմից երգը Իդինա Մենզելի կատարմամբ, սակայն սխալմամբ անվանել էր Ադել Դազիմ: Որպեսզի դերասանուհին ների նրան, ստիպված է եղել ծաղիկների փունջ ուղարկել եւ հրապարակավ ներողություն խնդրել:

Իհարկե, այս անգամ դերասանին կարելի է հասկանալ, Ջեյդին Ջոլին իսկապես նման էր Թեյլոր Սվիֆթին եւ հաճախ կրկնօրինակում է երգչուհու կերպարները:

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

Վուդի Հարելսոնը կվերադառնա «Վենոմ 2»-ում Կարնաժի դերին

Ողջույն Հայաստանին Վենետիկի 76-րդ կինոփառատոնի ժյուրիի նախագահ Լուկրեսիա Մարտելի կողմից