Connect with us

Նորություններ

«Ջոջո ճագարը» չի թողարկվի Հայաստանում

Հրապարակվել է

«20-րդ դար Ֆոքս ԱՊՀ» կինոընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ «Ջոջո ճագարը» Տայկա Վայտիտիի նոր կատակերգությունը չի հայտնվի ռուսական վարձույթում, հաղորդում է «ԿինոՌեպորտերը»: Իր որոշումը վարձակալը ոչ մի կերպ չի բացատրել:

Հաշվի առնելով, որ հայկական վարձույթը մեծամասամբ կախված է ռուսական շուկայից Հայաստանում ֆիլմը նույնպես մեծ էկրան չի բարձրանա:

Նոր Զելանդիայի հայտնի դերասանի եւ ռեժիսորի նոր ֆիլմում պատմվում է 10-ամյա գերմանացի տղայի մասին, որը կորցրել է հորը: Փորձելով հաղթահարել ծանր բարոյական վնասվածքը՝ տղան հորինում է երևակայական ընկեր՝ Ադոլֆ Հիտլերին, որը, սակայն, ոչ մի ընդհանուր բան չունի իրական ֆյուրերի հետ՝ օգնելով երեխային գիտակցել նացիստական գաղափարախոսության բոլոր սարսափները:

Փորձագետները կարծում են, որ Ռուսաստանում կինոնկարը թողարկել չեն ցանկկացել կինոյում նացիզմի հաստատման արգելքի պատճառով: Հատկանշական է, որ հենց ինքը՝ Վայտիտին, որն էլ մարմնավորել է Հիտլերին, նոր աշխատանքի ժանրը սահմանել է որպես «հակաատելական երգիծանք»:

«Ջոջո ճագարի» համաշխարհային պրեմիերան կայացել է սեպտեմբերի 8-ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում: Վայտիտիի ֆիլմը նվաճել է կինոստուգատեսի գլխավոր մրցանակը:

Ֆիլմի ամերիկյան պրեմիերան նախատեսված է հոկտեմբերի 18-ին: Այն նաեւ պետք է դուրս գա Գերմանիայի, Դանիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Թուրքիայի կինոթատրոններում: Կինոքննադատներն «ճագարին» արդեն կանխատեսում են «Օսկարի» եւ «Ոսկե գլոբուսի» անվանակարգեր:

Հիշեցնենք, որ սա առաջին երգիծական նկարը չէ, որին չի հաջողվել հասնել ռուսական վարձույթ: Անցյալ տարվա սկզբին մշակույթի նախարարությունը սկանդալով հետ էր կանչել «Ստալինի մահը» ֆիլմի վարձույթի վկայականը թողարկումից երկու օր առաջ. դրանում ծայրահեղականության եւ խորհրդային պատմության նկատմամբ խղճահարության նշաններ էին հայտնաբերվել: Ավելի ուշ «Պիոներ» կինոթատրոնը բողոքեց Սահմանադրական դատարան՝ ժապավենը ցուցադրելու համար դուրս գրված տուգանքի պատճառով:

Միացեք մեր Telegram ալիքին և առաջինը ստացեք մեր նորությունները
Շարունակել ընթերցումը
Գովազդ
Մեկնաբանություններ

Նորություններ

Սգում է ամբողջ Հոլիվուդը՝ մահացել է բասկետբոլիստ Կոբի Բրայանտը

ԱՄՆ-ում կործանվել է Կոբի Բրայանտի ուղղաթիռը ՝ ԲԱԱ-ի ամենահայտնի բասկետբոլիստներից մեկը: Նա ոչ միայն ականավոր մարզիկ էր, այլեւ «Օսկարի» դափնեկիր:

Հրապարակվել է

Ամերիկացի բասկետբոլիստ Կոբի Բրայանտը մահացել է հունվարի 26-ին: Մասնավոր ուղղաթիռը, որով նա թռչում էր 13-ամյա դստեր՝ Ջաննայի հետ, կործանվել է Լոս Անջելեսից ոչ հեռու: Բրայանտների հետ օդանավում եղել է եւս յոթ մարդ: Բոլորը զոհվել են: Նախնական տվյալներով՝ ուղղաթիռի կործանման պատճառ կարող էր դառնալ խիտ մառախուղը: 41-ամյա Բրայանտը ամենահայտնի պրոֆեսիոնալ բասկետբոլիստներից մեկն էր: Նա խաղացել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Լոս Անջելես Լեյքերս» թիմում: Մարզիկը երկու անգամ օլիմպիական չեմպիոն է դարձել ԱՄՆ-ի բասկետբոլի հավաքականի կազմում (2007 եւ 2012 թվականներին):

2018 թվականին Բրայանտը Օսկար է ստացել «Թանկագին բասկետբոլ» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար: Այս ֆիլմը բասկետբոլիստի համանուն բանաստեղծության էկրանավորումն է, որում նա հրաժեշտ է տվել սպորտին (Կոբին իր կարիերան ավարտել է 2016 թվականին): Նա նաեւ գրել է սցենարը, հնչեցրել գլխավոր հերոսին եւ հանդես եկել որպես ֆիլմի գործադիր պրոդյուսեր: Բացի Օսկարից, ֆիլմն արժանացել է Annie Award մրցանակի, գլխավոր մուլտիպլիկացիոն մրցանակին: «Անիմացիան կարող է մարդկային հույզերն ավելի համոզիչ եւ ավելի հետաքրքիր տեսողական ձեւով ցույց տալ, քան խաղարկային նկարները», — բասկետբոլիստն իր հետաքրքրությունը բացատրում էր անիմացիոն ֆիլմերի նկատմամբ:

Բրայանտի համար սգում է ոչ միայն մարզական համայնքը, այլեւ երաժշտական եւ կինոարդյունաբերական: Բրայանտի մասին իրենց հիշողությունները կիսեցին շատ ռեժիսորներ ու դերասաններ՝ Էդգար Ռայթը, Ջեֆրի Ռայթը, Շերը, Բոբ Այգերը, Սեֆդի եղբայրները, Թրեւոր Նոան, Էլեն Դեջեներիսը, Քիմ Քարդաշյանը, Բեն Սթիլերը, Բեն Աֆլեքը, Սամուել Լ. Ջեքսոնը, Ռիզ Ուիզերսփունը եւ ուրիշներ: Մարզիկի մասին խոսքերով սկսվել է «Գրեմմի» 62-րդ երաժշտական մրցանակաբաշխությունը, որը տեղի է ունեցել «Լոս Անջելես Լեյքերս» մարզադաշտում: Երգչուհի Ալիշիա Քիսը կատարել է “It’s So Hard to Say Goodbye” երգը ի հիշատակ Բրայանտի:

Շարունակել ընթերցումը

Կինոիրադարձություններ

Ամերիկյան կինոակադեմիան Լոս Անջելեսում հայտարարել է Օսկարի շաբաթ

Հրապարակվել է

«Օսկար» 92-րդ մրցանակաբաշխությանը նախորդող շաբաթ Կինեմատոգրաֆիական արվեստների և գիտությունների ակադեմիան կներկայացնի հանրային ծրագրերի շարք՝ նվիրված այս տարվա անվանակարգորդներին Անիմացիոն գեղարվեստական ֆիլմի, Վավերագրական գեղարվեստական ֆիլմի, Վավերագրական կարճամետրաժ ֆիլմի, Միջազգային գեղարվեստական ֆիլմի, Դիմահարդարման և սանրվածքի, ինչպես նաև Անիմացիոն և Խաղարկային կարճամետրաժ ֆիլմերի անվանակարգորդներին: Բոլոր միջոցառումները տեղի կունենան Բեվերլի Հիլզի Սեմյուել Գոլդվինի ակադեմիական թատրոնում:

Օսկարի շաբաթվա ժամանակացույցը հետեւյալն է՝

OSCAR WEEK: ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ

Երեքշաբթի, փետրվարի 4, 19.00
Սեմյուել Գոլդվինի Թատրոն

OSCAR WEEK: ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ

Չորեքշաբթի, փետրվարի 5, 19.00
Սեմյուել Գոլդվինի Թատրոն

OSCAR WEEK: ՄԻԺԱԶԳԱՅԻՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՖԻԼՄ

Հինգշաբթի, փետրվարի 6, 19.00
Սեմյուել Գոլդվինի Թատրոն

OSCAR WEEK: ԱՆԻՄԱՑԻԱ

Շաբաթ, փետրվարի 8, 10.00
Սեմյուել Գոլդվինի Թատրոն

OSCAR WEEK: ԴԻՄԱՀԱՐԴԱՐՄԱՆ և ՍԱՆՐՎԱԾՔԻ ՍԻՄՊՈԶԻՈՒՄ

Շաբաթ, փետրվարի 8, 15.00
Սեմյուել Գոլդվինի Թատրոն

Samuel Goldwyn Theater
8949 Wilshire Blvd.
Beverly Hills, CA 90211

Շարունակել ընթերցումը

Հեռուստատեսություն

Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ «Գոշա» սերիալը մեկնարկում է ռուսական հեռուստաալիքի եթերում

Մկրտիչ Արզումանյանը մարմնավորելու է ռուսական Միսթեր Բինին:

Հրապարակվել է

Հունվարի 25-ից ռուսական «Սուպեր» հեռուստաալիքով եթեր կհեռարձակվի «Գոշա» սուպեր նախագիծը՝ ռուսական Միսթր Բինի մասին: Սերիալի ռեժիսորն է Միխայիլ Միրոնովը, իսկ պրոդյուսերների աթոռներն են զբաղեցրել Ալեքսեյ Տրոցյուկը, Էդուարդ Իլոյանը, Միխայիլ Տկաչենկոն եւ Ռեզո Գիգինեիշվիլին: Սցենարը գրել է Սարգիս Մնոյանը, ում սցենարով նկարահանվել էր «Ուրիշի Փոխարեն» և հայ-ղազախական «Քայլ Ձիյով» կինոնկարները: Ամաչկոտ ժպիտով անշուք տղայի գլխավոր դերը բաժին է հասել Մկրտիչ Արզումանյանին:

(ավելին …)

Շարունակել ընթերցումը
Գովազդ
Գովազդ

Հարցում

Հունվարի ո՞ր ֆիլմն եք սպասում:

View Results

Loading ... Loading ...

Թրենդային