Connect with us

Գրախոսություն

«Ջրի տակ». երբ Ռիդլի Սքոթի Օտարը հայտնվում է Ջեյմս Քեմերոնի անդունդում

Հրապարակվել է

Հունվարի 23-ին հայկական կինոթատրոնների էկրաններին է դուրս գալիս «Ջրի տակ» (Undewater) սարսափ ֆիլմը, որտեղ ստորջրյա կայանի աշխատակիցների թիմը՝ Քրիսթեն Ստյուարտի գլխավորությամբ, թակարդում է հայտնվում կործանվող բազայի եւ անհայտ հրեշների միջեւ, որոնք ցանկանում են ուտել նրանց:

Ֆիլմի ընթացիկ հավաքները ԱՄՆ-ում (որտեղ ֆիլմը դուրս է եկել հունվարի 10-ին եւ ջախջախվել է քննադատների կողմից) արտացոլում են նկարի ձախողվածությունը: Բայց, եկեք չխոսենք փողերի մասին, այլ անցնենք ֆիլմին: Ֆիլմը կարելի է նկարագրել այսպես՝ Ռիդլի Սքոթի Օտարը հայտնվում է Ջեյմս Քեմերոնի անդունդում: Ընկերությունը չի թաքցնում այն փաստը, որ «Ջրի տակ» ժապավենը որոշակիորեն ընդօրինակում է վերոնշյալ ֆիլմերին: Արտադրողը ընդգծում է, որ «ներկայացնում է բոլորովին նոր հոյակապ կերպարների»:

Իսկզբանե անհասկանալի է ինու է արտադրողը ստում ֆիլմի նկարագրության մեջ նշելով, որ բազան վնասվում է երկրաշարջի պատճառով, իսկ հետո ցուցադրում է ստորջրյա Գոդզիլային: Անհասկանալի է, թե ինչում է կերպարների հոյակապությունը: Տասնամյակի լավագույն դերասանուհին սառեցված դեմքի արտահայտությամբ խաղում է ինչպես միշտ (բացառությամբ, երբ նա Չարլիի Հրեշտակ էր): Կա անփորձ պրակտիկանտ գիտնական Էմիլին (Ջեսիկա Հենվիկ), սեւամորթ Ռոդրիգոն (Մամուդու Ատի), որը չունի տարբերակիչ հատկություններ, բացի մաշկի գույնից: Կա նաեւ ծաղրածու Թի Ջեյ Միլլերը «Դեդփուլից», ինչպես միշտ խաղում է ինքն իրեն, մեկ թթու կատակ տալով մյուսի հետեւից, կապիտան Լյուսենը (Վենսան Կասել) եւ հավայան վերնաշապիկով մի տղա Սմիթ անունով (Ջոն Գալահեր կրտսերը): Բոլորը իսկական դատարկություն են, որոնք ամբողջ ճանապարհը ձանձրալի զրույցնե են վարում: Կերպարները ոչ մի կերպ չեն բացահայտվում:

Երկրաշարժային մղձավանջից հետո խումբը տարօրինակ արարած է հանդիպում: Սակայն եթե իրենք Ռիդլի Սքոթի «Օտարը» տեսած լինեին վաղուց հետույքները հեռու կտանեյին այդ բազայից: Սարսափելի այդ արարածը փոքրիկ Օտարի նոր տաբերակն էր ու տեսարանը բառացիորեն կրկնում էր Սքոթի ժապավենը: Ֆիլմի ընթացքում սցենարիստը չի պատասխանում նույնիսկ իր կերպարի կողմից իրավի հնչեցրաց հարցին՝ «Ինչո՞ւ են այս արարածները տեղակայվել այստեղ»: Մեզ չեն բացատրի որտեղից են հայտնվել այս արարածները, դրանք պարզապես գոյություն ունեն: Իբր գիտնականը մի խելացի բան է ասում, որ «հնարավոր է, ռեակտորի տաքությունից բարենպաստ պայմաններ են ստեղծվել» այս արարածների հայտնվելու համար:

«Ջրի տակ» ֆիլմի միակ մեսեջն էր, որ մարդիկ շատ հեռու են գնացել եւ օվկիանոսը նրանցից վրեժ է լուցում: Ֆիլմը չի կարողանում կողմնորոշվել. եթե սա աղետալի ֆիլմ է, որտեղ մարդիկ մահանում են տարբեր ավերածություններից, ապա հրեշների մասին թեման անտեղի է: Ամբողջ ֆիլմի ընթացքում անհնար է պարզ տեսնել այդ արարածներին: Նրանք միշտ շարժման մեջ են:

Միացեք մեր Telegram ալիքին և առաջինը ստացեք մեր նորությունները
Շարունակել ընթերցումը
Գովազդ
Մեկնաբանություններ

Գրախոսություն

«Դեյվիդ Կոպերֆիլդի պատմությունը». Արմանդո Իանուչչիի լոնդոնյան կրկեսը

«Ստալինի մահը» ֆիլմի հեղինակը ներկայացնում է Դիքենսի նոր ոչ միանշանակ էկրանավորումը:

Հրապարակվել է

«Դեյվիդ Կոպերֆիլդի պատմությունը» հայկական վարձույթում կհայտնվի 2020 թվականի մայիսի 7-ին: Արմանդո Իանուչչիի կինոնկարի պրեմիերան կայացել է Տորոնտոյի փառատոնում: Հարկ է նշել, որ սա ոչ թե աճպարար Կոպերֆիլդի մասին պատմություն է, այլ Դիքենսի վեպի գլխավոր հերոսի մասին: Վեպի գործողությունը տեղի է ունենում 19-րդ դարի Անգլիայում։ Բայց ֆիլմում ամեն ինչ մի քիչ այլ կերպ է:

Դեւիդ Կոպերֆիլդի պատմությունը սկսվել է իրադարձություններից եռացող Լոնդոնում, որտեղ խառնվել էին մեծ գումարներ, նորաձեւ շրջաններ եւ բոլոր տեսակի ձեռներեցներ: Անամոթ երեխայից մինչեւ հայտնի գրող անցնելով՝ նա ամեն ինչի ձգտում էր եւ պատրաստ էր խելահեղության՝ հանուն սիրո: Սա մեծ չափով Չարլզ Դիքենսի ինքնակենսագրական վեպի էկրանավորումն է:

Եթե դիտարկենք պատմական ճշտության տեսանկյունից, ապա էկրանին ներկայացված շատ բան աբսուրդ կթվա: Նախ, Կոպերֆիլդին խաղում է Դև Պատելը՝ հնկական ծագումով բրիտանական դերասանը՝ հայտնի «Միլիոնատերը ետնախորշից»: Հետո փոխակերպվում են դասականի այլ կերպարները: Հարբեցող պարոն Ուիքֆիլդին խաղում է ասիացի Բենեդիկտ Վոնգը՝ անգլիացի հոնկոնգյան արմատներով: Բայց ֆիլմում նրա դուստր է հանդիսանում սեւամորթ դերասանուհի Ռոզալինդ Էլիզարը: Իսկ Նիգերիայում ծնված Նիկի Ամուկա-Բերդը կաթի պես սպիտակամորթի մայրն է: Դասական եվրոպական վեպը վերադաստիարակում է մեր աչքի առաջ եւ դառնում է միջազգային: Դիքենսի գաղափարը (յուրաքանչյուր մարդու մեջ ինչ-որ բացառիկ բան կա) ֆիլմը հասցնում է աբսոլյուտի՝ նրա հերոսները հատուկ են ոչ միայն ներսում, այլեւ արտաքինով:

Իանուչչին եւ նրա մշտական համահեղինակ Սայմոն Բլեքուելը սեփական կրկես են ստեղծում: Մեծահասակ Կոպերֆիլդը ֆլեշբեքների օգնությամբ ուղարկվում է գրեթե սեփական ծննդաբերությանը հետևելու: Երբ կերպարները սկսում են ինչ-որ բան հիշել, ինչ-որ տեղ կադրից դուրս կտտացնում է պրոյեկտորը, եւ նրանց աչքերի առջեւ սեւ ու սպիտակ քրոնիկ է երեւում: Դեկորացիաները փոխակերպվում են անմիջապես գործողության ընթացքում: Իր երեւակայության եւ հեգնանքի շնորհիվ Իանուչչին վերածվում է հուզիչ երկժամյա երաժշտական կատակերգության: Հերոսները հազվադեպ են երգում, բայց ռիթմն ու սյուժեի տրամաբանությունը հիշեցնում են մյուզիքլների մասին:

Իաննուչիի նոր ֆիլմը պարզապես սրտի մեջ բարության ուղղակի ներարկում է: Նրա բոլոր հերոսները թշվառ, տարօրինակ, անհաջողակ և պարզամիտ մարդիկ են: Բայց նրանց բարեկամությունից ծնվում է մի պատմություն, որը կարող է ոգեշնչել եւ մխիթարել:

Շարունակել ընթերցումը

Գրախոսություն

1917. անխնա ճշմարիտ, իրատեսական եւ շարունակական

Հրապարակվել է

Հունվարի 30-ին հայերենական վարձույթ է դուրս գալիս Սեմ Մենդեսի «1917» ռազմական դրաման: Կինեմատոգրաֆի ի հայտ գալուց ի վեր պատերազմի մասին շատ ֆիլմեր են նկարահանվել, բայց Սեմ Մենդեսի «1917» թարմ աշխատանքը հնարավորություն է տալիս նորովի նայել Առաջին աշխարհամարտի սարսափներին:

Մինչեւ ՄԱԿ-ի եւ ՆԱՏՕ-ի ստեղծումը, էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունից շատ առաջ, որը իրադարձությունների շղթա էր առաջացրել, որոնց հետեւանքով աշխարհը ներգրավված էր ծանրագույն ռազմական հակամարտության մեջ, Արեւմուտքի երկրները գործում էին առաջին հերթին իրենց սեփական շահերից ելնելով: Նրանք երբեք չեն զոհաբերել իրենց ազգային շահերը հանուն ընդհանուր բարիքի: Այս առումով Առաջին համաշխարհային պատերազմը շատ առումներով համախմբեց Արեւմուտքին եւ դարձավ ժամանակակից հասարակության հիմքը:

George MacKay as Schofield in 1917, the new epic from Oscar®-winning filmmaker Sam Mendes.

«1917»-ի ստեղծման գաղափարը Մենդեսին հուշել են այն պատմություններով, որոնք իր պապը՝ հանգուցյալ Ալֆրեդ Հ. Մենդեսը, որը պատմել է Սեմին Առաջին համաշխարհային պատերազմին իր մասնակցության մասին որպես կրտսեր կապրալի, ինչպես նաեւ այն արտասովոր մարդկանց մասին, որոնց հետ նա հանդիպել է ծառայության ընթացքում: 1917 թվականին, երբ Ալֆրեդին զորակոչեցին Բրիտանական բանակ, նա 19 տարեկան էր:

Ֆիլմը պատմում է Ուիլյամ Սկոֆիլդի եւ Թոմ Բլեյքի՝ երկու կրտսեր կապրալների պատմությունը, որոնց հրամայել են հնարավորինս սեղմ ժամկետներում հատել թշնամու կողմից գրավված տարածքը եւ հարձակման չեղարկման մասին հրաման հասցնել գնդապետ Մաքքենզիին:

Դեվոնշիրյան գնդի գումարտակի հրամանատարը շատ շուտով 1600 զինվոր կուղարկի մարտի՝ հենց դեպի գերմանացիների որոգայթ, որոնք տակտիկապես նահանջել են Գինդենբուրգի նոր գծի մոտ եւ հրետանային կայանքների հետ սպասում են անգլիացիներին: Քանի որ հեռախոսագծերը կտրված էին, որոշվում է ուղարկել երկու զինվոր: Բլեյքի համար այս առաքելությունը ունի անձնական նշան, քանի որ այդ զորքում է ծառայում իր եղբայրը:

George MacKay as Schofield in 1917, the new epic from Oscar®-winning filmmaker Sam Mendes.

«1917»-ը մռայլ ճամփորդություն է կեղտոտ խրամատների միջով, որոնք պայթեցվել են, հողում փտող դիակներով լցված ձագարափոսեր, մեռած ձիերով կեղտոտ ջրով լցված խրամատներ, լքված թշնամու խրամատներ, որոնք լցված են հսկայական պարկուճներով և ավերված քաղաքներ… Ներկայության աներեւակայելի հզոր ազդեցությունը ձեռք է բերվում ոչ միայն մանրամասն նատուրալիզմի, այլեւ օպերատորի շքեղ աշխատանքի շնորհիվ, որը տեղի է ունենում մեկ երկար պլանով նկարահանման միջոցով. դինամիկ, բայց նրբորեն փոխելով անկյունները եւ հարմարվելով իրավիճակին, այնպես որ դուք զգում եք ձեզ ֆիլմի մի մաս:

George MacKay as Schofield in 1917, the new epic from Oscar®-winning filmmaker Sam Mendes.

«1917»-ը եզակի նմուշ է սուպերհերոսական աղետի մեջ կորած ինդուստրիայի համար: Հուզիչ և մթնոլորտային ֆիլմ իրական հերոսների մասին՝ յուրահատուկ մատուցմամբ, որն ընդլայնում է պատերազմի մասին ֆիլմի թիրախային լսարանի շրջանակները և պետք է դուր գա ոչ միայն թեմայի երկրպագուներին, այլև էսթետներին և դրամայի սիրահարներին:

Շարունակել ընթերցումը

Գրախոսություն

«Ցանկությունների մարաթոն». տիեզերքը քո մեջ է

Հրապարակվել է

Հունվարի 23-ից Հայաստանի կինոթւտրոններում մեկնարկում է Դաշա Չարուշայի «Ցանկությունների մարաթոն» կատակերգությունը: Այս դիստրիբյուտորական ընկերությունը մեզ նվիրեց չարաբաստիկ «Երջանկություն: Առողջություն» եվ բազմաթիվ այլ ռուսական կատակերգություններ, որոնք դարձել են կինոդիտողի մղձավանջ: Ռուսական կատակերգություններին դժվար է վստահել, քանի որ ֆիլմերը 99% հավանականությունով հիասթափեցնում են: Բայց պատկերացրեք մի իրավիճակ, որը կարող է տեղի ունենալ մեզանից յուրաքանչյուրի հետ: Դուք լռվել եք ինչ-որ տեղ եւ չեք կարող դուրս գալ այնտեղից… հրաշալի առիթ է մտածել, թե ինչո՞ւ ես չեմ կարող հեռանալ այս քաղաքից: Չէ որ ճակատագիրն իր ծրագրերն ունի, և որքան էլ փորձենք այլ ուղիով շարժվել, ամեն ինչ այնպես կպատահի, ինչպես կանխորոշված է: Եվ հենց այդ իրավիճակը կօգնի ձեզ անձնականորեն աձել:

«Ցանկությունների մարաթոնի» գործողությունը մեկ օրվա ընթացքում ծավալվում է օդանավակայանի համեմատաբար փակ տարածքում: Մանիկյուրի վարպետ Մարինա Գամինինան Վորոնեժից շտապում է Խանտի Մանսիյսկ՝ բառացիորեն հանդիպելու իր երջանկությանը: Ավելի ճիշտ, քոուչին, որը օգնում է տիեզերքին դիմելու հարցումների ձեւակերպմամբ:

«Ես ուզում եմ ներքնազգեստի կոմպլեկտ։ Ես ուզում եմ Փարիզ։ Ես ուզում եմ տեսնել աշխարհը։ Ես ուզում եմ ամուսնանալ սիրած մարդու հետ։ Ես ուզում եմ նոր օծանելիք։ Ես ուզում եմ անձնագիրս գտնել մինչև հարսանիքս ․ ․ ․»

Մարինան 7 ցանկություն ունի, որոնք պարտադիր պետք է իրականան։ Բայց ամենակարևորը դա երջանիկ լինելն է։ Սակայն Պուլկովոյում վայրէջքն ու անսպասելի հանդիպումը փոփոխություններ կմտցնեն նրա ծրագրերի մեջ։

«Ցանկությունների մարաթոնի» սյուժեի հիմքում միանգամից մի քանի իրական պատմություններ են: Օդանավակայանում լռված աղջիկը, որը հետեւում է անսպառ ուղեւորային հոսքին եւ ինքն էլ հայտնվում է տարբեր պատմությունների մեջ, ռեժիսոր Դաշա Չարուշայի ընկերուհին եւ ֆիլմի պրոդյուսեր Սվետլանա Ուստինովան է: Դժվար է չկարեկցել աղջկան, քանի որ իրավիճակը ահավոր ծանոթ է:

«Ցանկությունների մարաթոնը» իրական դասընթաց է: Ճիշտ է, այն աշխատում է մի փոքր ավելի բարդ եւ կազմակերպված, քան տեղի է ունենում Մարինայի խենթ կյանքում: Բայց հիմնական ուղերձը նույնն է՝ սովորեք խոսել Տիեզերքի հետ, եւ այն կպատասխանի ձեզ:

Ինչպես ասել է Սաշա Գուդկովը նկարը ցուցադրելուց հետո փոքրիկ ելույթում՝

«Ռուսական ֆիլմերի խնդիրն այն է, որ նրանց շատ են կատակում: Ոչ ոք չի խոսւոմ այդպես իրական կյանքում: Ոչ ոք իրեն այդպես չի պահում: Գլխավոր խնդիրն այն էր, որ հումորի սահմանչը չհատենք»:

Ալեքսանդր Գուդկով

Թվում է, թե կարծրատիպային միջին վիճակագրական ռուս է, բայց եթե դուք նայեք այս կերպարին, դուք կարող եք տեսնել մի աղջիկ բացարձակապես ցանկացած ազգության, որը ծնվել է ծայրամասում: Իսկ ի՞նչ կա մայրաքաղաքից դուրս: Գեղեցկության սրահներ, բամբասանք…Ի՞նչ երազներ ունեն մարդիկ: Մեծանալ, ամուսնանալ, դառնալ եղունգների վարպետ, խոպոպ աճեցնել եւ բացել գեղեցկության սրահ: Նույնիսկ այդ 7 ցանկությունները Մարինան դժվարությամբ էր մտաբերում, ոչ թե այն պատճառով, որ նա ցանկությունների մեծ ցուցակ ունի, այլ պարզապես այն պատճառով, որ չգիտեր, թե ինչ է ուզում: Նրա ցանկությունները ծնվել են հաճախորդների հետ շփման ժամանակ:

Ինչպես ասել է ինքը՝ Չարուշան, գրելով սցենարի առաջին տարբերակը, նա հասկացել է, որ դա դրամա է, բայց, բարեբախտաբար, եզրափակիչ տարբերակն ավելի ծիծաղելի չէ, այն իրական է: «Ցանկությունների մարաթոնը» ռուսական կատակերգությունների լավագույն օրինակներից մեկն է, որտեղ կարևորը հումորը չէ, այլ բովանդակությունը: Այս ֆիլմում յուրաքանչյուր հայ կին կտեսնի իրեն, իր հարեւաններին։ Ի վերջո, մեզանից յուրաքանչյուրը ինչ-որ չափով «գեղցի» ենք: Այնպես որ, մեծ երազանքներ ունեցե, եւ ձգտեք իրականացնել դրանք, քանի որ տիեզերքը կարող է օգնել միայն այն դեպքում, երբ մենք ինքներս շարժվում եքն դեպի մեր երազանքը:

Հատուկ մեր ընթերցողների համար մամլո ցուցադրության ժամանակ մենք խնդրեցինք Ալեքսանդր Գուդկովին ողջույնի խոսք տեսագրել:

Շարունակել ընթերցումը
Գովազդ
Գովազդ

Հարցում

Հունվարի ո՞ր ֆիլմն եք սպասում:

View Results

Loading ... Loading ...

Թրենդային

Copyright © 2019-2020 ԿինոՊրես

Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: