ամն ,

Warner Bros. ստուդիան Ռոբերտ Պատինսոնին հավանություն է տվել Բեթմենի դերի համար

Ինչպես հաղորդում Է Deadline Hollywood հայտնի կայքը, Բեթմենի դերի համար նոր դերասանի ընտրության բազմամսյակի էպոպեան մոտենում է ավարտին: Warner Bros. հավանություն է տվել երկար ժամանակ ֆավորիտ համարվող Ռոբերտ Պատինսոնի թեկնածությանը: Եթե կողմերը արագ համաձայնության գան պայմանների շուրջ, պաշտոնական հայտարարությունը կհետեւի առաջիկա օրերին կամ նույնիսկ ժամերին:

Ռոբերտ Պատինսոնի թեկնածությանը երկար ժամանակ հակվել է եղել ռեժիսոր Մեթ Ռիվզը: Կինոստուդիան, սակայն, պատռվում էր նրա եւ Նիկոլաս Հոլթի միջեւ եւ ոչ մի կերպ չէր կարողացել վերջնական որոշում կայացնել: Ամեն ինչ բերեց սուպերհերոսի զգեստով լրացուցիչ փորձերին, որոնք անցել են երեկ: Նիկոլաս Հոլթը տպավորեց կինոստուդիայի ղեկավարներից, սակայն ընտրությունը կատարվել է նրա մրցակցի օգտին:

Նշենք, որ 33-ամյա դերասանն իր կարիերայի ամենասկզբում խաղացել է Հարրի Փոթերի եւ Մթնշաղի մասին երկու մեգապոպուլյար ֆրանշիզաներում: Ավելի ուշ նա նկարահանվել է հիմնականում անկախ կինոյում՝ ստանալով բազմաթիվ դրական արձագանքներ, տարբեր անվանակարգեր և պարգևներ: Բոլորովին վերջերս մեկնարկեցին Քրիստոֆեր Նոլանի նոր ֆիլմի նկարահանումները, որտեղ Ռոբերտ Պատինսոնը կխաղա գլխավոր դերերից մեկը:

Սպասվում է, որ պայմանագրի պայմանները նախատեսելու են առնվազն երեք ֆիլմերի մասնակցություն: Նոր եռերգության առաջին մասի նկարահանումները պետք է սկսվեն այս տարվա վերջ կամ հաջորդ տարվա սկզբին: Նոր եռերգությունը ոչ մի կապ չի ունենա Զակ Սնայդերի «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի. Արդարության արշալույսին» եւ «Արդարության լիգա» բլոկբաստերների իրադարձությունների հետ:

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

Netflix նոր քոնթենթը. 2019 Հուլիսի գալիք ֆիլմերն ու հեռուստաշոուները

Էլթոն Ջոնը քննադատել է ռուսական դիստրիբյուտորին «Ռոքեթմենի» գրաքննության համար