ամն ,

Ռոման Աբրամովիչը հիմնել է կինոյի զարգացման հիմնադրամ

Փետրվարի վերջին գործարար Ռոման Աբրամովիչը հիմնադրել է «Կինոպրայմ» ժամանակակից կինեմատոգրաֆի զարգացման հիմնադրամը, որի գործադիր տնօրենն է դարձել Անտոն Մալիշեւը, որն ավելի վաղ համանման պաշտոն էր զբաղեցնում «Ֆոնդ Կինո» հիմնադրամում:

Հիմնադրամը գրանցված է Ռոման Աբրամովիչի եւ Եվգենի Շվիդլերի Millhouse ընկերությանը պատկանող White Gardens բիզնես կենտրոնի հասցեով: Աբրամովիչը հիմնադրամի միակ հիմնադիրն է

Ժամանակակից կինեմատոգրաֆի զարգացման «Կինոպրայմ» հիմնադրամում ներդրումները երեք տարվա ընթացքում կկազմեն 6 մլրդ ռուբլի: Հիմնադրամը նախատեսում է ամեն տարի աջակցել 10-15 նախագծերի, երեքշաբթի օրը Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է հիմնադրամի գործադիր տնօրեն Անտոն Մալիշևը:

«2019 թվականին կներգրավվի 1 մլրդ ռուբլի ներդրում, 2020 թվականին ՝ 2 մլրդ ռուբլի, 2021 թվականին ՝ 3 մլրդ ռուբլի, — ասել է նա: Հիմնադրամը շահույթ չհետապնդող է, այն կաջակցի միայն որակյալ նախագծերին»:

Ավելի վաղ հիմնադրամի ստեղծմանը աջակցել էին ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին եւ ՌԴ նախագահի մշակույթի հարցերով խորհրդական Վլադիմիր Տոլստոյը, որը գլխավորում է Ֆոնդ կինոի խորհուրդը:

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն կգլխավորի Կաննի 72-րդ կինոփառատոնի ժյուրին

Netflix-ն առաջին անգամ կէկրանավորի «Հարյուր տարվա մենությունը»