Connect with us

Նորություններ

Ռուսական «Ռոսկոմնադզորը» նոր օրինագիծ է պատրաստում հեղինակային իրավունքների ոլորտում

Հրապարակվել է

Մարտի 6-ին Ռոսկոմնադզորում կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվել է հեղինակային իրավունքների պաշտպանության մասին նոր օրինագծի հայեցակարգը: Հանդիպումը տեղի է ունեցել իրավատերերի, խոշոր որոնողական համակարգերի օպերատորների, վիդեոհոսթինգների սեփականատերերի, ինչպես նաեւ «Ռոսկոմնադզորի» ղեկավարի տեղակալ Վադիմ Սուբբոտինի մասնակցությամբ: Այս մասին հայտնում է գերատեսչության կայքը:

Խորհրդակցությանը քննարկվել են օրինագծի տարբերակները, որի հիմքը կդառնան թվային տեխնոլոգիաների զարգացման դարաշրջանում բացառիկ իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության Հուշագրի դրույթները: Խորհրդակցության մասնակիցները եկել են այն եզրակացության, որ նոր օրենքը պետք է հայտնվի մինչեւ Հուշագրի վավերականության ժամկետի ավարտը: Հակառակ դեպքում կքննարկվի համաձայնագրի վավերականության ժամկետի երկարաձգման հարցը։

Հանդիպման ժամանակ նաև համաձայնեցվել է Մեդիա-հաղորդակցական միության հետ, որը հանդես է գալիս որպես ռեեստրի սեփականատեր, փոխգործակցության կարգը:

2018 թվականի նոյեմբերին իրավատերերն ու ինտերնետ ընկերությունները ստորագրեցին հակատեսահենային հուշագիր, որը պարտավորեցնում է որոնողական համակարգերին իրավատերերի պահանջով որոնման արդյունքից հեռացնել տեսահեն բովանդակության հղումները: Դրա մասնակիցներն են դարձել կինո և հեռուստաարտադրանք արտադրող 12 խոշորագույն ընկերությունների և ռուսական ինտերնետ-հարթակների ներկայացուցիչները: Հուշագրի վավերականության ժամկետը կավարտվի 2019 թվականի սեպտեմբերի 1-ին:

Շարունակել ընթերցումը
Գովազդ
Մեկնաբանություններ

Նորություններ

«Կապույտ ծովում, սպիտակ փրփուրի մեջ…». մահացել է Յարոսլավա Տուրիլյովան

Հայ հանդիսատեսին նա հայտնի է Ռոբերտ Սահակյանցի մի շարք մուլտֆիլմերով

Հրապարակվել է

Մայիսի 30-ին 87 տարեկան հասակում կյանքից հեռացել է խորհրդային եւ ռուս դերասանուհի եւ կրկնօրինակման ռեժիսոր Յարոսլավա Տուրիլյովան:

Տուրիլեւայի ձայնով խոսում են բազում հերոսներ, իսկ հայ հանդիսատեսնի նա ծանոթ է Ռոբերտ Սահայկանցի «Կապույտ ծովում, սպիտակ փրփուրի մեջ…», «Բարեկենդանը», «Ով էնպիսի սուտ ասի…» և «Խոսող ձուկը» անիմացիոն գործերով:

10 տարի առաջ Յարոսլավա Գեորգիևնան prodisney.ru կայքի հարցազրույցի ժամանակ պատմել է Ռոբերտ Սահակյանցի հետ աշխատելու իր փորձի մասին:

«Միանգամից ասեմ, որ այդ մուլտֆիլմերի վրա աշխատելը հոգու իսկական տոն էր: Սակայն այդ անիմացիոն ֆիլմերի մասին խոսել հնարավոր չէ՝ չհիշատակելով ռեժիսոր Ռոբերտ Սահակյանցին: Դա աներեւակայելի տաղանդավոր մարդ էր: Նա ինքն էր գրում իր մուլտֆիլմերի սցենարները, էսքիզներ էր նկարում որպես նկարիչ, վերահսկում ամբողջ աշխատանքը: Միակ բանը, որ նա վստահել է ուրիշներին, դա երաժշտություն գրելն է: Իհարկե, նման դժվարին գործում նրան շատ էր օգնում կինը, իսկ հետո միացան նաեւ որդիները: Մենք նրա հետ պետք է սկսեինք աշխատել նրա նոր նախագծի վրա, որը կոչվում էր «Դա Վինչի կատուն»: Նա ինձ հինգ րոպե էր ուղարկել՝ նյութին ծանոթանալու համար եւ շուտով պետք է ինքն էլ գար: Տեսնելով նյութը, ես հասկացա, որ դա կլինի մի հրաշալի բան: Բայց, ցավոք, նա հանկարծամահ է եղել: Այս կորուստը ես սգում եմ դառը արցունքներով: Նա այն եզակի տաղանդավոր մարդկանցից էր, ով կարող էր բերել մեր անիմացիան բոլորովին նոր մակարդակի: Ես ասում եմ ՄԵՐ մուլտիպլիկացիան, որովհետեւ նա ինձ համար խորհրդային մարդ է մնացել: Նա կնպաստեր նկարված անիմացիայի վերածնմանը, որից ջերմություն է գալիս, որում զգացվում է նկարչի Տաղանդը, հոգին եւ սիրտը»

Յարոսլավա Գեորգիի Տուրիլեւան (նախքան ամուսնանալը՝ Գրոմովա) ծնվել է 1932 թվականի սեպտեմբերի 2: Մանկուց եղել է «կադրից դուրս»: Նրա հայրը վաղ է մահացել, եւ մայրը, ով դերասանուհի էր աշխատում, մենակ է մնացել երեք դուստրերի հետ: Այնպես որ, աղջիկը գնաց «Մոսֆիլմ» երեխաներին կրկնօրինակելու համար: Այնուհետեւ նա ընդունվել է Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ և 1960-ին ավարտել Լեոնիդ Շիխմատովի եւ Վերա Լվովայի վարպետանոցը: Բայց երբ թատերական կարիերանց չստացվեց նա վերադարձավ կրկնօրինակմանը:

Երկար ժամանակ աշխատելով որպես կրկնօրինակման դերասանուհի՝ Յարոսլավ Գեորգիեւնան սկսել է անմիջականորեն ղեկավարել գործընթացը՝ դարձել է «Մոսֆիլմի» կրկնօրինակման ռեժիսոր:

Նրա հաշվին շուրջ 600 աշխատանք կա, ինչպիսիք են «Շինդլերի ցուցակը», «Ջեյմս Բոնդի» մի քանի ֆիլմ, «Փախուստ հավաբնից», «Շրեկ», «Մատրիցա», «Ջոբս», «Ուոլ Սթրիթի գայլը», «Մինիոններ», «1917», «Անտեսանելի մարդը» եւ բազմաթիվ այլ կինոժապավեններ:

Շարունակել ընթերցումը

Ինտերնետ

Ուիլ Ֆերելը եւ Ռեյչել ՄաքԱդամսը «Եվրատեսիլի» հայտ են ներկայացրել

Հրապարակվել է

Netfix-ը շարունակում է իր մտադրությունների լրջությունը ցուցադրել առաջիկա «Եվրատեսիլ» կատակերգության՝ երգի միակ մրցույթի նկատմամբ, որը տեղի կունենա այս տարի: Նախօրեին հայտնվել է սանուդտրեքի առաջին ստեղծագործությունը, որը ձայնագրել է Ռեյչել ՄաքԱդամսի և Ուիլ Ֆերելի դուետը, ում իր ձայնն է նվիրել շվեդ երգչուհի Մոլլի Սանդենը:

Եվ ահա պաշտոնական տեսանյութ, որից հետո դուք չեք կարող հրաժարվել այս ֆիլմի դիտումից: Ֆիլմը հնարավոր կլինի դիտել հոսքային ծառայությունում արդեն հունիսի 26-ին:

Շարունակել ընթերցումը

Կինոիրադարձություններ

Կաննի փառատոնը չեղյալ է հայտարարվել կորոնավիրուսի պատճառով

Հրապարակվել է

Կաննի միջազգային կինոփառատոնը կորոնավիրուսի պատճառով չի անցկացվի 2020 թվականին: Այս մասին հայտնում են փառատոնի կազմակերպիչները:

Կազմակերպիչները հունիսի սկզբին ցանկանում են ներկայացնել այն ֆիլմերի ցանկը, որոնք պետք է հայտնվեին ստուգատեսում: Ցուցակը կկոչվի «Կանն-2020»: Ֆիլմերն աշնանը կցուցադրվեն Տորոնտոյի, Սան Սեբաստիանի, Անգուլեմի, Վենետիկի, Նյու Յորքի, Դովիլի, Պուսանի եւ Լիոնի կինոփառատոններում:

Variety պարբերականը հավելելում է, որ Վենետիկի կինոփառատոնն այս տարի անցկացնելու մասին որոշումը կկայացվի մայիսի վերջին:

Կաննի 74-րդ կինոփառատոնին ֆիլմերի ընտրությանը կարող են մասնակցել այն ֆիլմերը, որոնք մտել են նախորդ ստուգատեսի ծրագիրը, սակայն հետաձգվել են 2021 թվականին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կաննի կինոփառատոնը չի կայանա մայիսին Ֆրանսիայում կորոնավիրուսի տարածման պատճառով:

Շարունակել ընթերցումը

Միացեք մեզ

Գովազդ
Գովազդ

Հարցում

Թրենդային

Copyright © 2019-2020 ԿինոՊրես

Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: