• Լրահոս
  • Թրենդային
  • All
  • Ֆինանսավորում
  • Կինոարտադրություն
  • Կինովարձույթ
  • Վերլուծություն
  • Հարցազրույցներ
  • Հեռուստատեսություն
  • Հայաստան
  • ԱՊՀ
  • Տեխնոլոգիա
  • Գրախոսություն
  • Ընտրանի
  • Մահախոսական
Թուրքական առաջին հայալեզու հեռուստաալիքը սկսել է հեռարձակումը

Ռուսական ալիքների խախտումների մասին կրկին հնչեցվեց ԱԺ-ում

26.10.2023
От слов к нормам: почему заявления Фонда Кино Армении на семинаре СолидАрт не совпадают законодательству

Բառերից՝ նորմերի․ ինչու Հայաստանի կինոյի հիմնադրամի հայտարարությունները «SolidArt» սեմինարում չեն համապատասխանում օրենսդրությանը

02.12.2025
ԿԳՄՍՆ. Հայաստանում օտարալեզու ֆիլմերը մեծ էկրանին կցուցադրվեն հայերեն ենթագրերով

ԿԳՄՍՆ. Հայաստանում օտարալեզու ֆիլմերը մեծ էկրանին կցուցադրվեն հայերեն ենթագրերով

18.11.2025
Սիքվե՞լ, գարնան համա՞ր։ Նորարար է… Հրապարակվել է «Սատանան կրում է Պրադա 2» ֆիլմի թիզերը

Սիքվե՞լ, գարնան համա՞ր։ Նորարար է… Հրապարակվել է «Սատանան կրում է Պրադա 2» ֆիլմի թիզերը

13.11.2025
Կինոյի ոլորտի ֆինանսավորումը 2026 թ․ պետբյուջեում. թվերը և համատեքստը

Կինոյի ոլորտի ֆինանսավորումը 2026 թ․ պետբյուջեում. թվերը և համատեքստը

04.11.2025
2+ տարի՝ առանց պարտադիր ենթաօրենսդրական ակտերի. կինոյի ոլորտում խախտվել է օրենքը

2+ տարի՝ առանց պարտադիր ենթաօրենսդրական ակտերի. կինոյի ոլորտում խախտվել է օրենքը

04.11.2025
Հաստատվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների կազմը

Ֆեդերացիայի քննադատությանը ի պատասխան. Կինոյի հիմնադրամի պաշտոնական պատասխանը Հովհաննես Գալստյանին

03.11.2025
Հայկական կինոարտադրողները դեմ են «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի փոփոխություններին

Կինոգործիչները հայտարարում են Կինոյի հիմնադրամի պայմանագրերի վերանայման մասին

03.11.2025

Մեկ մրցույթ. օրենքի խախտում և համակարգային ձգձգում կինոյի ոլորտում

03.11.2025
Ամանորյա կախարդանք. «Հեքիաթ Թունդայի մասին» նախագիծը մեկնարկել է

Ամանորյա կախարդանք. «Հեքիաթ Թունդայի մասին» նախագիծը մեկնարկել է

20.10.2025
Եվրոպական կինոակադեմիան ներկայացրել է 38-րդ Եվրոպական կինոմրցանակի կարճ ցուցակը

Եվրոպական կինոակադեմիան ներկայացրել է 38-րդ Եվրոպական կինոմրցանակի կարճ ցուցակը

14.10.2025
Կինոփառատոնում ընդգրկված ֆիլմերի հեղինակները ամսական թոշակ կստանան

ԿԳՄՍ-ն ու Կինոյի հիմնադրամը ներկայացրեցին դրամագլխին հատկացումներ կատարելու կարգը

12.10.2025
Հայկական կինոարտադրողները դեմ են «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի փոփոխություններին

Հայկական կինոարտադրողները դեմ են «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի փոփոխություններին

09.08.2025
  • Մեր մասին
  • Գովազդ
  • Կապ
  • English
  • Русский
Երկուշաբթի, 15 Դեկտեմբերի, 2025
  • Մտնել
ԿինոՊրես
  • ԼՈՒՐԵՐ
    • All
    • ԱՊՀ
    • Ընտրանի
    • Ինտերնետ
    • Կինոարտադրություն
    • Կինովարձույթ
    • Հայաստան
    • Հարևաններ
    • Հեռուստատեսություն
    • Մահախոսական
    • Տեխնոլոգիա
    • Ֆինանսավորում
    ԿԳՄՍՆ. Հայաստանում օտարալեզու ֆիլմերը մեծ էկրանին կցուցադրվեն հայերեն ենթագրերով

    ԿԳՄՍՆ. Հայաստանում օտարալեզու ֆիլմերը մեծ էկրանին կցուցադրվեն հայերեն ենթագրերով

    Կինոյի ոլորտի ֆինանսավորումը 2026 թ․ պետբյուջեում. թվերը և համատեքստը

    Կինոյի ոլորտի ֆինանսավորումը 2026 թ․ պետբյուջեում. թվերը և համատեքստը

    2+ տարի՝ առանց պարտադիր ենթաօրենսդրական ակտերի. կինոյի ոլորտում խախտվել է օրենքը

    2+ տարի՝ առանց պարտադիր ենթաօրենսդրական ակտերի. կինոյի ոլորտում խախտվել է օրենքը

    Հաստատվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների կազմը

    Ֆեդերացիայի քննադատությանը ի պատասխան. Կինոյի հիմնադրամի պաշտոնական պատասխանը Հովհաննես Գալստյանին

    Հայկական կինոարտադրողները դեմ են «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի փոփոխություններին

    Կինոգործիչները հայտարարում են Կինոյի հիմնադրամի պայմանագրերի վերանայման մասին

    Մեկ մրցույթ. օրենքի խախտում և համակարգային ձգձգում կինոյի ոլորտում

    Ամանորյա կախարդանք. «Հեքիաթ Թունդայի մասին» նախագիծը մեկնարկել է

    Ամանորյա կախարդանք. «Հեքիաթ Թունդայի մասին» նախագիծը մեկնարկել է

    Կինոփառատոնում ընդգրկված ֆիլմերի հեղինակները ամսական թոշակ կստանան

    ԿԳՄՍ-ն ու Կինոյի հիմնադրամը ներկայացրեցին դրամագլխին հատկացումներ կատարելու կարգը

    Հայկական կինոարտադրողները դեմ են «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի փոփոխություններին

    Հայկական կինոարտադրողները դեմ են «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի փոփոխություններին

    Կինոոլորտի մասնագետները դեմ են նոր օրենսդրական նախաձեռնությանը. ասուլիս՝ օգոստոսի 8-ին

    Կինոոլորտի մասնագետները դեմ են նոր օրենսդրական նախաձեռնությանը. ասուլիս՝ օգոստոսի 8-ին

    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • All
    • Կինոշուկաներ
    • Մրցանակներ
    • Ցուցահանդես
    • Փառատոներ
    Եվրոպական կինոակադեմիան ներկայացրել է 38-րդ Եվրոպական կինոմրցանակի կարճ ցուցակը

    Եվրոպական կինոակադեմիան ներկայացրել է 38-րդ Եվրոպական կինոմրցանակի կարճ ցուցակը

    Վենետիկի կինոփառատոնում Հայաստանն առաջին անգամ կներկայացվի Արդյունաբերական Ոսկե ակումբում

    Վենետիկի կինոփառատոնում Հայաստանն առաջին անգամ կներկայացվի Արդյունաբերական Ոսկե ակումբում

    Մրցանակակիրները հայտնի են. ամփոփվեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնը

    Մրցանակակիրները հայտնի են. ամփոփվեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնը

    Հայտնի են GAIFF Pro համարտադրության շուկայի հաղթողները

    Հայտնի են GAIFF Pro համարտադրության շուկայի հաղթողները

    GAIFF Pro 2025 հայտերի ընդունելությունը բաց է

    GAIFF Pro hամարտադրության շուկան այս տարի ներառում է 17 ընտրված նախագծեր

  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
Բան չգտա
View All Result
ԿինոՊրես
Բան չգտա
View All Result
Գլխավոր Լուրեր ԱՊՀ

Ռուսական ալիքների խախտումների մասին կրկին հնչեցվեց ԱԺ-ում

Սերգեյ Հովսեփյան
26.10.2023
ԱՊՀ, Լուրեր, Հայաստան, Հեռուստատեսություն
ընթերցելու ժամանակ՝ 2 րոպե
0
Թուրքական առաջին հայալեզու հեռուստաալիքը սկսել է հեռարձակումը
287
ԴԻՏՈՒՄ
FacebookWhatsAppLinkedIn

Այսօր Ազգային Ժողովի նիստի ընթացքում քննարկման առարկա է դարձել Հայաստանի տարածքում ռուսական հեռուստաալիքների հանրային մուլտիպլեքսում վերահեռարձակումը: Բանն այն է, որ հոկտեմբերի 23-ին Ռուսաստանի «Առաջին ալիք. միջազգային ցանց» հեռուստաընկերության եթերում ցուցադրվեց «Նիկոլ Փաշինյան. փորձանքի ավետաբեր» (Никол Пашинян: предвестник беды) անվանումով «Թութտիի ժառանգի տիկնիկները» (Куклы наследника Тутти) հաղորդաշարի թողարկումը:

Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց նախկինում ձեռնարկած և այժմ ձեռնարկվող քայլերի մասին.

«Հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող Ռուսաստանի Դաշնության հեռուստաեթերում հաճախ ցուցադրվում են հաղորդումներ, որոնց բովանդակությունը պարունակում է Հայաստանի հանդեպ թշնամանք հարուցող անթույլատրելի որակումներ, ապատեղեկատվություն և մանիպուլյացիաներ: Ռուսական ալիքները հեռարձակվում են 2020 թվականին կնքված միջկառավարական համաձայնագրով: Համաձայնագրում հստակ նշված են մի շարք սահմանափակումներ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերին միջամտելու արգելք: Հայաստանի կողմից համաձայնագրի իրագործման պատասխանատուն ԲՏԱ նախարարությունն է: Համաձայնագրում նշված է, որ առնվազն տարին մեկ անգամ ԲՏԱ նախարարությունը պետք է կոնսուլտացիաներ նախաձեռնի ռուսական կողմից Թվային զարգացման նախարարության հետ և քննարկի համաձայնագրի իրագործման ընթացքը: Նշված է նաև, որ համաձայնագրի կետերի խախտման դեպքում այդպիսի կոնսուլտացիաները կազմակերպվում են անմիջապես: Հիմա հարց. արդյո՞ք այս երեք տարիների ընթացքում դուք նախաձեռնել եք այդպիսի կոնսուլտացիաներ, քանի որ խախտումները պարբերական բնույթ են կրում: Եվ ընդհանրապես, ի՞նչ քայլեր է ձեռնարկվել նման խախտումները բացառելու համար:»

Հարցին պատասխանելու էր հրավիրվել ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը.

«Տեղեկացնեմ որ, համաձայնագիրը ուժի մեջ է մտել ռուսական կողմից 2023 թվականի մարտին (2023 թվականի մարտի 17-ին — խմբ.), այսինքն ձեր ասած կոնսուլտացիաների համար դեռ ժամանակ չի եղել, քանի որ նախկինում ինքը դեռ վավերացված չի եղել ռուսական կողմից: Անհրաժեշտության դեպքում, իհարկե, կոնսուլտացիաները կիրականացվեն, բայց աշխատանքային կարգով որոշակի շփումներ կան և խախտումների հետ կապված արձանագրությունների պատասխանատու է, ըստ համաձայնագրի, եթե դուք նայել եք, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը և վերջերս մենք հարցում ենք ուղարկել և ստացել ենք որոշակի խախտումեր, որոնք արձանագրվել են վերջին շրջանում, նաև ամսի 23-ին տեղի ունեցած հեռուստաեթերում հնչած որոշ հաղորդումներից ևս արձանագրություններ կա խախտումների վերաբերյալ: Էս պահին ես ձեզ չեմ կարա ասեմ թե ինչ որոշում կա, ինչ քայլեր է արվելու, բայց քննարկումները ընթացքի մեջ են և երևի դա էլ եք տեղյակ, որ Արտաքին գործերի նախարարությունը նոտա է հանձնել Ռուսաստանի դեսպանին նշված հանգամանքի վերաբերյալ»:

Տրդատ Սարգսյանը արձագանքեց, որ մարտին հաստատվելուց հետո ՀՌՀ-ն բազմաթիվ արձանագրություններ է ներկայացրել ԲՏԱ նախարարություն և հարցի նպատակն էր հասկանալ, արդյոք որևէ կոնսուլտացիա է տեղի ունեցել անմիջապես, ինչին նախարարը պատասխանեց «Հաշվի կառնենք ձեր դիտարկումը» նախադասությամբ:

Հետխորհրդային պետություններից, ինչպես նաև ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներից Հայաստանը միակ պետությունն է, որը կնքել է միջպետական պայմանագրի Ռուսաստանի հետ, որով թույլատրում է ռուսական ալիքներին վերահեռարձակվել հանրային մուլտիպլեքսում ռուսերեն լեզվով, շրջանցելով Հայաստանի Հանրապետության «Լեզվի մասին» օրենքը: Նմանատիպ հնարավորություն տրված է հայկական կողմին ՌԴ տարածքում հեռարձակելու համար, սակայն հայկական ալիք հանրային մուլտիպլեքսում այդ համաձայնագրով Ռուսաստանում չի հեռարձակվում:

Ռուսաստանի Դաշնությունը բավականին զգայուն է իր հեռուստաալիքների և լեզվի հանդեպ վերաբերմունքին և ցանկացած քայլ, որը որևէ կերպ սահմանափակում է գործունեությունը որակում է «հակառուսական»: 2020 թվականին ընդունվեց «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքը, որով արգելվում էր ցանկացած օտարերկրյա ալիքների հեռարձակումը հանրային մուլտիպլեքսում: Նոր օրենքի հետևանքով Հայաստանում դադարեց հեռարձակվել ամերիկյան CNN և երեք ռուսական հեռուստաալիք, դա դիտվեց որպես հակառուսական ուղղվածություն ընդունվող և սկսեց շահարկվել: Ռուսական մամուլը մեծ աղմուկ բարձրացրեց «ռուսական ալիքների արգելքի» վերաբերյալ, ինչի արդյունքում Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև զանգվածային հաղորդակցության ոլորտում համագործակցության մասին 2020 թվականի դեկտեմբերի 30-ի համաձայնագիրը:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը հոկտեմբերի 5-ին «Sputnik Բլիժնեե Զարուբեժիե»-ի հետ հարցազրույցում անդրադարձել էր խախտումներին.

«Բացի ռուսականից, այլ արտասահմանյան հեռարձակողներ Հայաստանի հանրային մուլտիպլեքսում չկան։ Դա քաղաքական որոշում էր՝ հնարավորություն տալ մեր դաշնակիցներին հեռարձակվել մեր տարածքում՝ հաշվի առնելով Ռուսաստանի հետաքրքրությունը և այն, որ մենք շատ ռուսախոս ունկնդիրներ ունենք։ Բայց դրանից օգտվելն ու նման կոնտենտ ներկայացնելը (խախտումներով), կարծում եմ, սխալ է։ Մենք բացարձակ ազատ երկիր ունենք, պարզապես կան ինչ-որ սահմաններ, որոնք չի կարելի խախտել», — նշել է նա։

Ի՞նչ է հանրային մուլտիպլեքսը

Հանրային թվային մուլտիպլեքսը հանրային մեդիայի սոցիալական փաթեթ է, որը հասանելի է տվյալ երկրի ողջ բնակչությանը: Այն ներառում է միայն տեղական հեռուստաալիքներ։ Արտասահմանյան հեռուստաալիքները կարող են հեռարձակվել կամ միջպետական պայմանագրերի հիման վրա, կամ եթե հանրային շահ ունեն, համամարդկային բովանդակություն են հաղորդում եւ չունեն այն երկրի քաղաքական կամ քարոզչական օրակարգի բաղադրիչները, որտեղից հեռարձակվում են:

Աշխարհի գրեթե բոլոր երկրներում թվային հանրային մուլտիպլեքսը դիտարկվում է որպես տվյալ պետության սուվերեն մեդիա հարթակ, որի միջոցով պետությունը ապահովում է բնակչության իրավունքն ու պահանջմունքը՝ ստանալ օբյեկտիվ և բազմազան տեղեկատվություն:

Ռուսական հեռուստաալիքների ճակատագիրը ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներում

Բելառուսի մալուխային օպերատոր “Космос-ТВ” դադրեցրեց ռուսական «Առաջին ալիքի» և «ՌՏՌ-Պլանետա» հեռուստաալիքների հեռարձակումը իր տարածքում 2009 թվականին: Նշվում էր, որ խնդիրը տնտեսական է: Սակայն վերջինը փոխարինվեց «Ռոսիա 24» հեռուստաալիքով: Հանրային մուլտիպլեքսում այս հեռուստաալիքները նույնպես չեն ցուցադրվել:

Ղազախստանում ռուսական հեռուստաալիքները հանրային (անվճար) մուլտիպլեքսում չեն հեռարձակվել: 2022 թվականի մարտի 2-ին մեկնարկեց ստորագրահավաք ռուսական ալիքների անջատման համար, որը ստորագրեցին մոր 10.000 մարդ: Հոկտեմբերի 4-ին Beeline Ղազախստան մալուխային հեռուստաօպերատորը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 5-ից դադարեցնում է ռուսական 15 հեռուստաալիքների, այդ թվում՝ «Առաջին ալիքի» և «Ռոսիա 24» հեռարձակումը: Հեռարձակման դադարեցման պատճառը ընկերությունը չներկայացրեց:

Նմանատիպ պահանջով՝ հեռարձակումից հեռացնել բոլոր ռուսական ալիքները, 2022 թվականի մարտի վերջին հանդես են եկել Ղրղզստանի և Ուզբեկստանի քաղաքացիական ակտիվիստները։ Նույնաբովանդակ դիմում Ուզբեկստանի ԱԳՆ է ուղարկել Ուկրաինայի դեսպանը, սակայն ոչ մի պաշտոնական պատասխան չի ստացվել:

Ադրբեջանում ռուսական հեռուստաալիքների անջատման շուրջ վեճը բավական երկար է ընթացել: Ադրբեջանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը տեղի է ունենում միայն մալուխային և արբանյակային հեռուստաալիքների փաթեթներում: Ինչպես հայտնել են «Վզգլյադ»-ի աղբյուրները, «սովորական հեռարձակումը չեղարկվել է շատ տարիներ առաջ, սակայն Ռուսաստանի հետ դա ոչ մի կերպ կապված չի եղել, ռուսական հեռուստաալիքները Ադրբեջանին եւ տեղական իշխանություններին չեն քննադատել։ Խոսքը արևմտյան ձայների մասին էր»: Նրա խոսքով՝ այժմ արտասահմանյան ալիքներից հանրային մուլտիպլեքսում հեռարձակվում է միայն թուրքական պետական հեռուստաալիքը: Դա հիմնված է հատուկ պայմանագրի վրա։ Իսկ նման «բարեհոգի վերաբերմունքը» պայմանավորված է նրանով, որ Թուրքիան Ադրբեջանի անվերապահ գործընկերն է եւ նրա շահերի պաշտպանը, ասել է աղբյուրը: «Ադրբեջանը պարզապես մի քանի տարի առաջ որոշեց արգելել արևմտյան արտասահմանյան ալիքների հեռարձակումը՝ արևմտյան ԶԼՄ-ների քննադատության պատճառով։ Այսինքն՝ ռուսական հեռարձակումն ընկել է «տաք ձեռքի» տակ», – եզրափակել է աղբյուրը։

Մոլդովայի իշխանությունները դադարեցրել էին ռուսական ալիքների մեծ մասի վերահեռարձակումը դեռևս 2022 թվականի մարտի սկզբին։ 2022 թվականի հունիսի 19-ին Ազգային կարգավորիչի՝ տեսալսողական տեղեկատվության խորհրդի ղեկավար Լիլիանա Վիցուն rlive ինտերնետ-ալիքի եթերում հայտնել է, որ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն (պաշտոնը զբաղեցնում է 2020 թվականից) ստորագրել է Ռուսաստանից լրատվական ծրագրերն արգելելու մասին օրենքը։ Փոխնախագահի խոսքով՝ իշխանությունները նման կոշտ միջոցներ են ձեռնարկել Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված։ Փաստաթուղթն ուժի մեջ է մտել 2022 թվականի հունիսի 22-ին։ 2022 թվականի դեկտեմբերի 16-ին կասեցվել է միանգամից վեց ալիքների լիցենզիաների գործողությունը, այդ թվում` «Առաջինը Մոլդովայում», «ՌՏՌ-Մոլդովա», «Աքչենտ-ՏՎ», «ՆՏՎ-Մոլդովա», «ՏՎ-6», «Օրխեյ-ՏՎ»։

Տաջիկստանի կառավարությունը որոշում է ընդունել «ՌՏՌ-Պլանետա» եւ «Ռուսաստանի ռադիո» հեռուստահաղորդումների տարածման մասին պայմանագրից դուրս գալու մասին դեռեւս 2009 թվականին: Տաջիկստանում ներկայումս ոչ մի ռուսական հեռուստաալիք չի հեռարձակվում։ Ըստ փորձագետների, 2009 թվականին բնակչության միայն 15 տոկոսը կարող էր իրեն թույլ տալ արբանյակային հեռուստատեսություն:

2022 թվականի մայիսի վերջ Թուրքմենստանում դադարեցվել էր «Ռոսիա 1» և «Զվեզդա» հեռուստաալիքների և Համառուսաստանյան պետական հեռուստատեսային և ռադիոհեռարձակող ընկերության այլ ալիքների հեռարձակումը: ՀՊՀՌ-ի (ВГТРК) ալիքները մասնավորապես արգելափակվել են Թուրքմենստանը ծածկող Intelsat արբանյակի վրա՝ որպես ռուսական ալիքների դեմ պատժամիջոցների մաս, որոնք Կրեմլի քարոզչությունն են վարում Ուկրաինայում նրա կողմից սանձազերծված պատերազմում: Հանրային մուլտիպլեքսում ռուսական ալիքներ չեն հեռարձակվում։

Ռուսական հեռուստաալիքների պատմությունը Հայաստանում

2001 թվականին հայկական հեռուստատեսությունը այդքան էլ զարգացած չէր և ռուսական հեռուստաալիքները ժամանցային հետաքրքիր բովանդակություն էին առաջարկում: Հեցն այդ տարեթվին ՕՌՏ և ՌՏՌ հեռուստաալիքները առաջին անգամ զրկվեցին հեռարձակման հնարավորությունից: Պատճառը պարզ էր, մոտ 200.000 դոլարի պարտք Հայաստանի հանդեպ: Հարցականի տակ է, արդո՞ք այդ պարտքը մարվել է: Սակայն ՕՌՏ հեռուստաալիքը մի ամբողջ «լացակումաց» ռեպորտաժ էր պատրաստել ռուսական հեռուստաալիքի Հայաստանում հեռարձակելու դերի վերաբերյալ: «Սակայն, կոնկրետ տնտեսական հաշվարկները շատ հեռուստադիտողների չեն հետաքրքրում. Երկու կողմերի վեճում նրանք կորցրեցին իրենց սիրելի հաղորդումները», — հայտնում էր հեռուստաալիքը: Նույնիսկ 2001 թվականի օրենքը հանրային մուլտիպլեքսը նախատեսում էր միայն տեղական հեռուստաալիքների համար:

Տարիներ անց Հայաստանի անալոգային հեռարձակումը ընդգրկում էր տարբեր արտասահմանյան հեռուստաալիքներ՝ ռուսական «Միր», «Ռոսիա», «Առաջին ալիք», «Կուլտուրա», ամերիկյան CNN, եվրոպական Euronews, թուրքական պետական TRT հեռուստաալիքների ընտանիքը: Հետագայում մնացին միայն ռուսական «Միր», «Ռոսիա», «Առաջին ալիք», «Կուլտուրա» և ամերիկյան CNN: Անցում կատարելով թվային հեռարձակման սկսվեց թվային մուլտիպլեքսի սահմանումը:

Տարբեր ժամանակներում հայ հեռուստադիտողները զգացել են ռուսական հեռուստաալիքների քարոզչական հարվածը։ Այսպես, 2015 թվականին մեծ իրարանցում է առաջացրել «Ռոսիա 1» հեռուստաալիքի երեկոյան լուրերի թողարկման «Էլեկտրիկ Երևան» շարժման մասին ռեպորտաժը (ավելի ուշ տեսանյութը հեռացվել է), որում շարժումը համեմատվում էր վրացական և ուկրաինական շարժումների հետ և ներկայացվում էր որպես գունավոր հեղափոխության սկիզբ։ Ռեպորտաժում նաեւ կեղծ պնդումներ են եղել, թե ցուցարարները զինված են եղել, ուժ են կիրառել ոստիկանների դեմ, որոնք ստիպված են եղել ցրել ցույցը ջրցան մեքենայի միջոցով:

Ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքը 2017 թվականի նոյեմբերի 19-ին եթեր է հեռարձակել «Կանխատեսումներ Վերոնիկա Կրաշենիննիկովայի հետ» հաղորդաշարի հերթական թողարկումը, որում հաղորդավարը մեղադրել է Երևանին Եվրամիության հետ գործընկերության մասին համաձայնագիր ստորագրելու մտադրության համար: Կրաշենիննիկովան մեղադրել էր Հայաստանին այն բանում, որ երկիրը գնում է Ուկրաինայի ճանապարհով, Գարեգին Նժդեհին, ում Երևանի կենտրոնում հուշարձան է կանգնեցվել, անվանել է «հայկական Բանդերա», իսկ Հայաստանի հանրապետական կուսակցության սիմվոլիկան համեմատել Ադոլֆ Հիտլերի ժամանակների գերմանական սիմվոլիկայի հետ։ «Զվեզդա» հեռուստաալիքը ընդգրկված է ՌԴ Պաշտպանության նախարարության կողմից վերահսկվող մեդիախմբում:

Սրանով ռուսական հեռուստաալիքների ներքաղաքական գործերում մասնակից լինելու ցանկությունը չդադարցվեց: Ներքաղաքական շարժումներում արտաքին ուժեր գտնելու կարողությունը հատկապես սրվել է ռուսական հեռուստաալիքների մոտ 2018 թվականի «Թավշյա հեղափոխությունից» հետո։ Օրինակ՝ ապրիլի 23-ին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը, այդ թեզը «Առաջին ալիքի» եթերում քննարկման ժամանակ առաջ էր քաշում մասնակիցներից մեկը։ Նույն քննարկման ժամանակ մեկ այլ փորձագետ պնդում էր, որ Ադրբեջանի հետ ցանկացած հակամարտության դեպքում Ռուսաստանը կլինի միակ երկիրը, որին Հայաստանը կարող է դիմել օգնության համար, իսկ երրորդ զեկուցողն ընդհանրապես պնդում էր, որ Հայաստանն իր գոյությամբ պարտական է Ռուսաստանին:

2019 թվականի հոկտեմբերին «Ռոսիա-1» հեռուստաալիքի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի հյուրն էր Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։ Վերջինս 27 րոպե շարունակ պատմում էր իր հետաքննության մասին, որում իրենք «բացահայտել» էին, թե ինչպես Հայաստանում Արևմուտքի ֆինանսավորմամբ և հայ հեղափոխական իշխանությունների մասնակցությամբ երիտասարդներին սովորեցնում են պետական հեղաշրջումներ անել։

2020 թվականին կնքվեց համաձայնագիրը: Ռուսական «ՌՏՌ-Պլանետա»-ն ստացավ հանրապետական մուլտիպլեքսում հեռարձակելու հնարավորություն, իսկ «Առաջին ալիք»-ը մնաց մայրաքաղաքային սփռման հեռուստաալիք:

Յուրաքանչյուր տեղեկատվական «նետումից» հետո ռուսական հեռուստաալիքները, ոչ միշտ, բայց ներողություն էին խնդրում: Սակայն նման տեղեկատվական աղետը դժվար թէ մարդկանց գիտակցության մեջ «ներողությունով» մաքրվի:

«ԿինոՊրես»-ը Telegram-ում
Թեմաներ ԲՏԱ նախարարությունլրահոսՀայաստանՀեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովՌուսաստան

Նման նյութեր Posts

ԿԳՄՍՆ. Հայաստանում օտարալեզու ֆիլմերը մեծ էկրանին կցուցադրվեն հայերեն ենթագրերով

ԿԳՄՍՆ. Հայաստանում օտարալեզու ֆիլմերը մեծ էկրանին կցուցադրվեն հայերեն ենթագրերով

Սերգեյ Հովսեփյան
18.11.2025
0

Օտարալեզու ֆիլմերը Հայաստանի բոլոր կինոթատրոններում մեծ էկրանին կցուցադրվեն հայերեն ենթագրերով` ապահովելով ավելի լայն լսարանի ներգրավվածություն և հասանելիություն։

Կինոյի ոլորտի ֆինանսավորումը 2026 թ․ պետբյուջեում. թվերը և համատեքստը

Կինոյի ոլորտի ֆինանսավորումը 2026 թ․ պետբյուջեում. թվերը և համատեքստը

Սերգեյ Հովսեփյան
04.11.2025
0

2026 թ․ բյուջեում կինոյի ֆինանսավորումը փոփոխվել է, սակայն առանց տեսանելի նոր առաջնահերթությունների։ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է բյուջեյի նախագիծը:

2+ տարի՝ առանց պարտադիր ենթաօրենսդրական ակտերի. կինոյի ոլորտում խախտվել է օրենքը

2+ տարի՝ առանց պարտադիր ենթաօրենսդրական ակտերի. կինոյի ոլորտում խախտվել է օրենքը

Սերգեյ Հովսեփյան
04.11.2025
0

Ինչո՞ւ է Հայաստանի կինոյի ոլորտը գործում իրավական վակուումի մեջ և ինչ հետևանքներ է ունեցել օրենքի չկատարված պահանջը:

Հաստատվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների կազմը

Ֆեդերացիայի քննադատությանը ի պատասխան. Կինոյի հիմնադրամի պաշտոնական պատասխանը Հովհաննես Գալստյանին

Սերգեյ Հովսեփյան
03.11.2025
0

Կինոյի հիմնադրամը պատասխանել է ՖԱՀՖ նախագահ Հովհաննես Գալստյանի քննադատություններին՝ հաստատելով միայն մեկ դատական գործ և երկու կասեցված նախագիծ «Պարալելս»-ի հետ։

  • «Մեդալի հակառակ կողմը». Նազիկ Ավդալյանի մասին սպորտային դրաման լույս կտեսնի այս տարի

    «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը վերադարձրել է ստացած ֆինանսավորումը՝ վարձույթում վաստակելով 363 մլն դրամ

    1 shares
    Կիսվել 0 Tweet 0
  • 5 ֆիլմ պոռնիկների մասին. մաս 1

    25 shares
    Կիսվել 10 Tweet 6
  • Ինչ դիտել՝ 10 ամանորյա ֆիլմեր հայերեն թարգմանությամբ

    5 shares
    Կիսվել 2 Tweet 1
  • «Նյութապաշտները»՝ սիրո և ինքնաճանաչման քնքուշ պատմություն

    1 shares
    Կիսվել 0 Tweet 0
  • GAIFF Pro 2025 հայտերի ընդունելությունը բաց է

    1 shares
    Կիսվել 0 Tweet 0
You're not logged into Tiktok, please login here
Telegram Facebook Youtube Instagram TikTok Twitter RSS

ԿինոՊրես © 2019-2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Բան չգտա
View All Result
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • English
  • Русский

ԿինոՊրես © 2019-2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?