ամն

Ռուսական ընկերությունը դատի է տվել Ջեքի Չանին եւ Առնոլդ Շվարցենեգերին

Օգոստոսի 23-ին հայտնի է դարձել, որ «Ռուսկայա Ֆիլմ Գրուպպա» ընկերության մրցութային կառավարիչը պահանջում է 216,6 մլն ռուբլի բռնագանձել չինական China Film Group-ից, ինչպես նաեւ դերասաններ Ջեքի Չանից եւ Առնոլդ Շվարցենեգերից: Ավելի վաղ նման մասշտաբի աստղերին Ռուսաստանում դատավարությունների չեն ներգրավել, — հայտնում է Վեդոմոստին:

Վեդոմոստիի տվյալներով՝ ՌՖԳ-ն ֆինանսավորել է «Վիշապի կնիքի գաղտնիքը» ֆիլմը, որում էպիզոդիկ դերերում նկարահանվել են Չանը եւ Շվարցենեգերը, սակայն Չինաստանում անհաջող մեկնարկի պատճառով ֆիլմից ստացված եկամուտը սնանկ ՌՖԳ-ն դեռ չի կարող ստանալ: China Film Group-ը հանդիսանում է ֆիլմի համապրոդյուսեր ընկերություն:

Ֆիլմի պրոդյուսեր Ալեքսեյ Պետրուխինը պահանջները «դատարկ ու անհեռանկարային» է համարում: Նա նշել է, որ ֆիլմի համար ՌՖԳ-ին հատկացված 200 մլն ռուբլին չի պատկանել ոչ մասնավոր ներդրողներին, ոչ էլ հենց ընկերությանը, այլ ստացվել է Կինոյի հիմնադրամից:

Ռեժիսոր Օլեգ Ստեպչենկոյի «Վիշապի կնիքի գաղտնիքը» արկածային ֆենտեզին ռուսական վարձույթ դուրս կգա սեպտեմբերի 19-ին, իսկ դիստրիբյուտորը «Նաշը Կինո»-ն է: Ըստ սյուժեի՝ անգլիացի ճանապարհորդ Ջոնաթան Գրինը Պետրոս I-ից ստանում է Ռուսաստանի Հեռավոր Արեւելքի քարտեզների պատրաստման առաջին պատվերը: Նա կրկին երկար ճանապարհ ունի անցնելու, որը լի է անհավանական արկածներով, որը նրան Չինաստան կբերի: Քարտեզագիրը կբախվի գլխապտույտ հայտնագործությունների, տարօրինակ արարածների, չինական արքայադուստրերի, մահաբեր մարտարվեստի վարպետների եւ Լուն-Վանի կողմից, բոլոր դրակոնների արքայի հետ անսպասելի հանդիպումների:

«Վիշապի կնիքի գաղտնիքը» ռուս-չինական ամենախոշոր կինոնախագծն է: Ֆիլմի բյուջեն գրեթե 50 մլն դոլար է:

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

Կայացել է Առաջին ալիքի հեռուստանախագծերի մրցույթի առաջին փուլը

Սթիվեն Քինգի եւս մեկ վեպ էկրանավորում կստանա