Connect with us

Նորություններ

Ռուսաստանում մեկնարկել է MoviePass-ի անալոգը

Ինչպես տեղեկացնում է Կոմերսանտը, Ռուսաստանի մայրաքաղաքում մեկնարկել է MoviePass-ի անալոգը:

Հրապարակվել է

Ռուսական մասնավոր ներդրողները Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում գործարկել են «Киноголик» բաժանորդագրային համակարգը առաջ անցնելով «Rambler Group»-ին, որը պատրաստում էր նմանատիպ ծառայություն: Առաջին փուլում ծրագիրը կշարունակի սուբսիդավորվել, սակայն դրա հիմնադիրները ակնկալում են ներգրավել ներդրումներ և սկսել վաստակել գովազդի և փոխկապակցված ծրագրերի օգնությամբ: Արտերկրում նման ծառայությունները դեռեւս ֆինանսական դժվարություններ են առաջանում:

Киноголик-ի միջոցով տոմսերը կարելի է ձեռք բերել 2D սեանսների օրական մեկ անգամ: Հասանելի են «Синема парк», «Формула кино», «Киномакс», «5 звезд», «Люксор», «Москино» և այլ կինոթատրոններ: Մոսկվայում բաժանորդագրության արժեքը կազմում է 1190 ռուբլի (մոտ 8.000 դրամ) ամսական մեկ հոգու համար եւ 2190 ռուբլի (մոտ 16.200 դրամ) երկու հոգու համար: Պետերբուրգում` 990 (մոտ 7.300 դրամ) եւ 1790 ռուբլի (մոտ 13.200 դրամ) համապատասխանաբար: Գինը կազմվում է տոմսի միջին գնից, այցերի հնարավոր թիվից եւ փոխկապակցված ծրագրերի հնարավոր եկամուտից, ասում է Պյոտր Բարաննիկովը: Նա կարծում է, որ բաժանորդները ամսվա ընթացքում 3-6 անգամ կգնան կինոթատրոն, կախված սեզոնից եւ բլոկբաստերների թողարկումից: Հունվարի երկրորդ շաբաթվա ընթացքում ЕАИС-ի համաձայն, Ռուսաստանում կինոթատրոնի տոմսի միջին գինը 240 ռուբլի (մոտ 1.800 դրամ) էր:

2019 թվականի վերջ Кииноголик-ը ակնկալում է 30-50 հազար օգտագործող ունենալ, ինչպես նաեւ նախատեսում է ընդլայնել իր ներկայության աշխարհագրությունը, միացնել նոր կինոթատրոններ եւ կազմել նոր սակագներ:

Արտերկրում արդեն գոյություն ունեն նմանատիպ նախագծեր, այդ թվում` ԱՄՆ-ում եւ Թուրքիայում Sinemia, բրիտանական Cineworld եւ ամերիկյան MoviePass: Վերջինս երկար ժամանակ սուբսիդավորել է տոմսերի ձեռքբերումը ի վնաս իրեն, իսկ անցյալ ամռանը` սնանկացման եզրին էր:
Այս ֆոնի վրա, AMC Theatre խոշոր ցանցը սկսել է ծառայության իր անալոգը, նման նախագծերը ցանկանում են զարգացնել այլ կինոցանցեր:

Սկզբում կինոդիտողները նման ծառայությունից օգտվում են ամսական 4-5 անգամ, բայց որպիսի այն չաշխատի ի կորուստ, հարկավոր է ավելի քիչ, բացատրում է Ռուսաստանում և ԱՊՀ-ում IMAX-ի մարքեթինգի տնօրեն Օլգա Պիլնիկովան՝ «Վաղ կամ ուշ, դուք պետք է կամ բարձրացնեք գինը, ինչպես անում է AMC-ն պարբերաբար, կամ օրերի և սեանսների լրացուցիչ սահմանափակումներ ներդնել, քանի որ 1.190 ռուբլին մեկ ամսվա համար, նույնիսկ առանց պրեմիում ձեւաչափերի էժան է երևում:»

Կինոարտադրություն

YouTube-ը 10 տարի անց կրկին մեկնարկում է «Կյանքը մեկ օրում» նախագիծը

Ռիդլի Սքոթն ու Քևին Մաքդոնալդը կրկին գործի մեջ են

Հրապարակվել է

Ռիդլի Սքոթի եւ YouTube-ի «Կյանքը մեկ օրում» հավակնոտ պրոդյուսերական նախագիծը կվերադառնա առաջին վավերագրական ֆիլմի թողարկումից 10 տարի անց: Ռեժիսոր Քևին Մաքդոնալդը կրկին կզբաղեցնի ռեժիսորական աթոռը և կպատմի մոլորակի կյանքի մեկ օրվա մասին՝ ամբողջ աշխարհից օգտատերերի սիրողական տեսանյութերը միավորելով մեկ ֆիլմում, հաղորդում է Variety-ն:

«Կյանքը մեկ օրում 2020» ֆիլմի պրեմիերան կկայանա հաջորդ տարի «Սանդենս» կինոփառատոնում և YouTube-ում: Նոր վավերագրական ֆիլմը կկազմվի այն տեսահոլովակներից, որոնք նկարահանվել են մոլորակի տարբեր անկյուններից մեկ օրում՝ 2020 թվականի հուլիսի 25-ին: YouTube-ը տեսանյութեր կընդունի lifeinaday.youtube կայքում մինչև օգոստոսի 2: Տեսանյութը կարող է նկարահանվել ցանկացած լեզվով, իսկ հայտերի ներկայացման ավարտից հետո 30 հոգանոց թիմը կդիտի, կընտրի և կթարգմանի ուղարկված նյութերը: Մոնտաժով կզբաղվեն ռեժիսոր Քևին Մաքդոնալդը և նրա թիմը: Ֆիլմի գործադիր պրոդյուսերն են Ռիդլի Սքոթը և Քայ Լու Հսյունգը:

«Ես ուրախ եմ, որ տասը տարի անց մենք անում ենք «Կյանքը մեկ օրում 2020» նախագիծը: Ինչպե՞ս ենք փոխվել այս ընթացքում: Ինչպե՞ս է փոխվել մեր վերաբերմունքը ինքներս մեզ նկարահանելու նկատմամբ: Ի՞նչ ենք ակնկալում ապագայում պատմության այս արտակարգ բեկումնային պահին», — ասում է Քևին Մաքդոնալդը:

«Կյանքը մեկ օրում» առաջին ֆիլմը YouTube-ը պատվիրել էր իր հինգերորդ տարեդարձին: Ընդամենը ծառայությունը ստացել էր մոտ 80 հազար հայտ: Արդյունքում, 2010 թվականի հուլիսի 24-ին նկարահանված նյութի 6000 ժամից ստացվել է մեկուկես ժամ տևողությամբ վավերագրական ֆիլմ: Ֆիլմի ստեղծմանը մասնակցել են նաև հայ ռեժիսոր Լիլիթ Մովսիսյանն ու դերասան Արսեն Գրիգորյանը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2011 թվականին «Սանդենս» կինոփառատոնում: YouTube-ում ֆիլմը դիտել են արդեն ավելի քան 16 մլն անգամ:

Շարունակել ընթերցումը

Կինոիրադարձություններ

«Մոսկվա» կինոթատրոնի դիմաց կտեղադրվի Աղասի Այվազյանի անվանական աստղը

Հրապարակվել է

«Մոսկվա» կինոթատրոնի դիմաց՝ Շառլ Ազնավուրի հրապարակում բացվելու է Աղասի Այվազյանի անվանական աստղը, որը տեղադրվելու է արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր և գեղանկարիչ Աղասի Այվազյանի 95-ամյա հոբելյանի առթիվ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում:

Կինոփառատոնն այս տարի անցկացվելու է նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում՝ 1-8-ը, սակայն պատվավոր աստղերի բացման արարողությունն իրականացվելու է հուլիսից:

Աղասի Այվազյանը որպես ռեժիսոր աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում։ 1967 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում նրա սցենարով նկարահանվել է «Եռանկյունի» կինոնկարը։ Այնուհետև նրա սցենարով «Հայֆիլմը» նկարել է նաև «Հայրիկ» գեղարվեստական կինոնկարը։ 1982 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում Աղասի Այվազյանն իր «Կովկասյան էսպերանտո» պատմվածքի հիման վրա գրված սցենարով նկարահանել է «Լիրիկական երթ» գեղարվեստական կինոնկարը։ Նրա ռեժիսորական հաջորդ աշխատանքն է եղել հայ նկարիչ Վանո Խոջաբեկյանի անսովոր ճակատագրի մասին պատմող «Վանոն և գորոդովոյը» պատմվածքի հիման վրա ստեղծված սցենարով «Վառած լապտեր» կինոնկարը։

Այս տարի տոնելու են նաև ռեժիսոր Գրիգոր Մելիք-Ավագյանի 100, Առնոլդ Աղաբաբովի 90, Հրանտ Մաթևոսյանի 85 և Ռուբեն Գևորգյանցի 75-ամյակները:

Շարունակել ընթերցումը

Նկարահանման հրապարակ

Ինչպես նկարահանել ֆիլմ Վրաստանում համաճարակի պայմաններում. Վրաստանի առողջապահության նախարարությունը հանձնարարականներ է տալիս

Նկարահանման հրապարակում պետք է կազմակերպվեն հատուկ գոտիներ, որոնք բացառում են կողմնակի անձանց մուտքը:

Հրապարակվել է

Վրաստանի առողջապահության նախարարությունը հաստատել է COVID-19 պայմաններում Վրաստանում ֆիլմերի արտադրության նոր հանձնարարականները:

Առաջին հերթին, սահմանափակումները կվերաբերեն այն վայրերին, որտեղ նկարահանումներ են ընթանում: Նրանցից յուրաքանչյուրը պետք է որոշվի և նախապես պատրաստվի գործընթացին: Ընդ որում, աշխատանքային խմբի անդամների համար պետք է սահմանափակվի նկարահանման գործընթացին չառնչվող վայրերի այցելությունը:

Դրա հետ մեկտեղ, նկարահանման հրապարակում պետք է կազմակերպվեն հատուկ գոտիներ, որոնք բացառում են կողմնակի անձանց մուտքը:

Լրացուցիչ առաջարկություններ՝

  • Նկարահանման հրապարակում պետք է լինի առնվազն մեկ բժիշկ (բժիշկ կամ բուժքույր), որոնք ունեն համապատասխան գիտելիքներ կորոնավիրուսի ախտորոշման եւ կանխարգելման համար:
  • Յուրաքանչյուր վայրում պետք է լինի առնվազն մեկ պատասխանատու անձ, որը կվերահսկի բոլոր առաջարկությունների կատարումը:
  • Նկարահանման մասնակիցները նկարահանումներից առաջ պետք է ՊՇՌ-թեստ հանձնել: Այն դեպքում, եթե հարթակում գտնվում են օտարերկրացիներ, ապա նրանք պետք է ունենան փաստաթուղթ՝ օդանավակայանում կատարված թեստի արդյունքներով (վավեր է 72 ժամ): Հետագայում նա ստիպված կլինի անցնել թեստը յուրաքանչյուր 14 օր:
  • Դերասաններին և նկարահանումներին մասնակցող բոլոր անձանց անհրաժեշտ է տրամադրել ամբողջական տեղեկատվություն նկարահանման հրապարակում կարանտինային միջոցառումների մասին:
  • Նկարահանման հրապարակ մուտք գործելու ժամանակ անհրաժեշտ է իրականացնել ամենօրյա ջերմաչափում՝ դերասանների և նրանց միջև, ովքեր մասնակցում են զանգվածային տեսարանների նկարահանումներին, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է: Պետք է պահպանվի առնվազն 2 մետր հեռավորություն:
  • Յուրաքանչյուր անձի համար, որը գտնվում է նկարահանման հրապարակում, անհրաժեշտ է ունենալ չորս պաշտպանիչ դիմակ, որոնք նախատեսված են 12 ժամ աշխատանքի համար:
  • Պաշտպանության առարկաներով պետք է ապահովեն ստիլիստները, դիմահարդարներն ու գրիմարարները՝ ելնելով իրենց աշխատանքի առանձնահատկություններից: Եթե հնարավոր չէ աշխատել ձեռնոցներով, ապա որքան հնարավոր է հաճախ պետք է ձեռքերը մշակել ախտահանիչ լուծույթով, որը պարունակում է ոչ պակաս, քան 70% սպիրտ: Նկարահանումների ընթացքում անհրաժեշտ է սանիտարական ընդմիջում ապահովել:

Սահմանափակումները վերաբերում են նաև նկարահանումների բուն գործընթացին. գրաֆիկը պետք է կազմվի այնպես, որ խմբի անդամների միջեւ շփումը նվազագույն լինի: Նաեև խորհուրդ է տրվում մասնակիցներին բաժանել խմբերի՝ 10 մարդ յուրաքանչյուրում: Յուրաքանչյուր 5 քառակուսի մետր տարածքում պետք է լինի մեկ մարդ, նկարահանման հրապարակում խմբերի միջև ընդմիջումը պետք է լինի 1-1,5 ժամ:

Ռեկվիզիտի քանակը նույնպես պետք է նվազագույնի հասցվի: Եթե նույն զգեստն օգտագործում են մի քանի դերասաններ, ապա այն պետք է ախտահանվի յուրաքանչյուր օգտագործումից հետո:

Եվ վերջում, նկարահանումների ավարտից հետո բոլոր ռեկվիզիտները, գործիքները, ձայնային սարքավորումները եւ այլն պետք է ախտահանվեն:

Նկարիր Վրաստանում

Վրաստանում լրացուցիչ ներդրումների ներգրավման համար սկսել է աշխատել ֆիլմեր նկարահանելու արտոնություններ տրամադրելու նախագիծը:

«Նկարիր Վրաստանում»՝ սա էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության նախագիծն է: Այն նախատեսում է գումարի մինչև 25 տոկոս վերադարձ, որը ֆիլմի արտադրողները ծախսել են Վրաստանի տարածքում նկարահանումների ժամանակ: 2019 թվականին այդ գումարները վերադարձվել են 10 միջազգային նախագծերի հեղինակներին:

Ամենաաղմկահարույց նախագծերի թվում են Վրաստանում «Ֆորսաժ 9» բլոկբաստերի տեսարանների նկարահանումները, որոնք Վրաստանի պետական գանձարանը համալրել են 32 մլն լարիով (ավելի քան 10 մլն դոլար): Գումարի մեջ է մտել տեխնիկայի, շինությունների և անձնակազմի աշխատանքի տեղավորումը: Նկարահանումները տեղի են ունեցել Թբիլիսիի և Ռուսթավիի կենտրոնական փողոցներում ավելի քան մեկ ամիս:

Շարունակել ընթերցումը

Միացեք մեզ

Գովազդ

ԿինոՊրես Telegram

Գովազդ

Հարցում

Թրենդային

Copyright © 2019-2020 ԿինոՊրես

Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: