ամն

Սամուել Լ. Ջեքսոնը Քվենտին Տարանտինոյին թույլ է տվել օգտագործել «նիգեր» բառը

Mandatory Credit: Photo by Richard Shotwell/Invision/AP/Shutterstock (9199404n) Quentin Tarantino, left, and Samuel L. Jackson attend a ceremony honoring Tarantino with a star on the Hollywood Walk of Fame, in Los Angeles Quentin Tarantino Honored With a Star on the Hollywood Walk of Fame, Los Angeles, USA - 21 Dec 2015

Հոլիվուդյան հայտնի դերասան Սամուել Լ. Ջեքսոնը պաշտպանել է ռեժիսոր Քվենտին Տարանտինոյին, որին մեղադրել են իր ֆիլմերում «նիգեր» բառը շատ հաճախ օգտագործելու մեջ: Ջեքսոնի խոսքով՝ այն ամենը, ինչ անում է բեմադրիչը, միայն սյուժեի արդարացված ստեղծագործական հնարքներն են:

«Վերցնենք «Ստրկության 12 տարիներ» ֆիլմը, որը հիմնված է հեղինակային նյութի վրա: Սթիվ Մակքուինը շատ տարբերվում է Քվենտինից: Եվ երբ նրա նկարում կա մի երգ, որտեղ «նիգեր» բառը կրկնվում է 300 անգամ, բոլորը թքած ունեն: Ստացվոմ է, Սթիվ Մակքուինի համար նորմալ է օգտագործել «նիգեր» բառը, քանի որ նա արվեստի միջոցով փորձում է փոխել համակարգը, եւ այն, թե ինչպես են մարդիկ մտածում եւ զգում, բայց երբ Քվենտինը նույնն է անում, նա ինչ է, պարզապես զվարճանո՞ւմ է: Դա ճիշտ չէ: Ոչ մի դատապարտելի բան չկա Քվենտինի գրածի մեջ, կամ նրանում թե ինչպես են մարդիկ խոսում նրա ֆիլմերում», — մեկնաբանել է Ջեքսոնը:

Հիշեցնենք, որ Սամուել Լ. Ջեքսոնը նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում, որոնց բեմադրիչը Քվենտին Տարանտինոն էր: Նրանց վերջին համատեղ աշխատանքներից մեկը դարձել է վեսթերնը, որը կոչվում է «Անտանելի ութնյակ», որը թողարկվել է 2015 թվականին: Ավելի վաղ հաշվարկվել էր, որ «Ջանգոն ազատված» ֆիլմում «նիգեր» բառն օգտագործվել է ավելի քան 100 անգամ:

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

Անիմացիոն «Սարդ-մարդը» ֆիլմի շարունակությունը ստացել է թողարկման ամսաթիվ

Նոյեմբերի թոփ 5 գալիք հզոր սերիալները