Connect with us

Հրապարակվել է

Կարանտինի ժամանակ երեխաներին զվարճացնելու համար Disney-ը «Սառցե սրտի» Օլաֆ-ձնեմարդուկի մասին անիմացիոն շոու է գործարկել: Անիմացիոն շարքը կոչվում է «Տանը Օլաֆի հետ», իսկ առաջին դրվագն արդեն հասանելի է ստուդիայի YouTube ալիքում:

Այն տևում է ընդամենը 40 վայրկյան և կոչվում է «Ժամանց ձյան հետ»: Այս շարքի հերոսը սառած լճում ձնագնդի է խաղում: Ստեղծման մեջ ներգրավված են եղել անիմատոր Հայրում Օսմոնդը եւ Ջոշ Գադը, որը հնչեցրել է հերոսին:

Մինի-շարքի իրադարձությունները տեղի են ունենում 2019 թվականի նոյեմբերին թողարկված երկրորդ մասից հետո: Նոր դրվագներ կհայտնվեն ամեն շաբաթ:

Շարունակել ընթերցումը
Գովազդ
Մեկնաբանություններ

Ինտերնետ

Ուիլ Ֆերելը եւ Ռեյչել ՄաքԱդամսը «Եվրատեսիլի» հայտ են ներկայացրել

Հրապարակվել է

Netfix-ը շարունակում է իր մտադրությունների լրջությունը ցուցադրել առաջիկա «Եվրատեսիլ» կատակերգության՝ երգի միակ մրցույթի նկատմամբ, որը տեղի կունենա այս տարի: Նախօրեին հայտնվել է սանուդտրեքի առաջին ստեղծագործությունը, որը ձայնագրել է Ռեյչել ՄաքԱդամսի և Ուիլ Ֆերելի դուետը, ում իր ձայնն է նվիրել շվեդ երգչուհի Մոլլի Սանդենը:

Եվ ահա պաշտոնական տեսանյութ, որից հետո դուք չեք կարող հրաժարվել այս ֆիլմի դիտումից: Ֆիլմը հնարավոր կլինի դիտել հոսքային ծառայությունում արդեն հունիսի 26-ին:

Շարունակել ընթերցումը

Կինովարձույթ

«Վենոմի» շարունակությունը ստացել է անվանում եւ թողարկման նոր ամսաթիվ

Հրապարակվել է

Sony-ն թողարկել է փոքրիկ թիզեր «Վենոմի» շարունակության համար, որից հայտնի է դարձել, որ նկարը կրելու է «Թող լինի Կարնաժը» (Let There Be Carnage) ենթավերնագիրը: Բացի այդ, ստուդիան որոշել է Թոմ Հարդիի հետ ֆիլմի պրեմիերան 2020թ. հոկտեմբերի 2-ից տեղափոխել 2021թ. հունիսի 25-ը:

Ֆիլմի սյուժեն դեռ գաղտնի է պահվում: Սակայն այժմ, երբ հայտնի է դարձել անվանումը, կասկած չի մնում, որ ժապավենը կկենտրոնանա Կլետուս Քեսիդիի (Վուդի Հարելսոն) վրա:

Երկրորդ «Վենոմի» ռեժիսորն է Էնդի Սերքիսը:

Շարունակել ընթերցումը

Վիդեո

Ցանցում հայտնվել է «Վրիժառուներ: Վերջնախաղ» ֆիլմում Սեւ այրու մահվան այլընտրանքային տեսարանը

Հրապարակվել է

Twitter-ում «Վրիժառուներ: Վերջնախաղ» ֆիլմում Սեւ այրու մահվան այլընտրանքային տեսարանով տեսանյութ են հրապարակել: Վերջնական տարբերակում Նատաշան եւ Քլինտը պայքարում են միմյանց հետ՝ իրենց կյանքը զոհաբերելու իրավունքի համար, որպեսզի ստանան Քարը Վորմիրում: Ինչպես պարզվեց, ի սկզբանե ամեն ինչ այլ կերպ պետք է լիներ:

Ալտերնատիվ տարբերակում Այրին եւ Բազեի աչքը կռվում են Տանոսի զինվորների հետ, որոնց Քարի հետևից են ուղարկել: Այդ ժամանակ Նատաշան վիրավորվում է եւ մինչեւ ժայռից նետվելը փրկում է Քլինտի կյանքը: Սակայն ռեժիսորներ Էնթոնին եւ Ջո Ռուսոն որոշել են վերանկարահանել տեսարանը, քանի որ այն չափազանց բարդ էր եւ անհարմար:

Շարունակել ընթերցումը

Միացեք մեզ

Գովազդ
Գովազդ

Հարցում

Թրենդային

Copyright © 2019-2020 ԿինոՊրես

Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: