ամն

Սարդ-մարդու ճակատագիրը մոտ ժամանակներս կարող է լուծվել

Ինչպես հաղորդում է We Got This Covered պորտալը, առաջիկա օրերին Sony եւ Marvel ստուդիաները կրկին կհանդիպեն եւ կվերսկսեն երկխոսությունը Սարդ մարդու իրավունքների շուրջ: Այս տեղեկատվությունը ստացվել է միանգամից մի քանի աղբյուրներից, որոնք նույնպես պնդում են, որ ընկերությունների ներկայացուցիչները «լավատեսորեն են տրամադրված»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին ամբողջ համացանցը հուզել էր լուրն այն մասին, որ Քեւին Ֆայգին եւ Marvel-ը որոշել են դադարեցնել համագործակցությունը Sony-ի հետ Սարդ մարդու մասին ֆիլմերի շուրջ, քանի որ չեն կարողացել համաձայնության գալ հարցի ֆինանսական կողմի շուրջ: Ենթադրվում էր, որ բանակցությունները կվերսկսվեն, սակայն երկու շաբաթվա ընթացքում տեղեկատվություն չի ստացվել:

Մնում է հուսալ, որ իրավիճակն իսկապես կլուծվի ամենամոտ ժամանակներս, եւ բանակցությունները կկայանան:

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

Մեգան Մարքլը մտածում է կինո վերադառնալու մասին

Շշուկ. Disney-ը Մագնետոյի մասին սերիալ է պատրաստում