Օգոստոսի 9-ին հայտնի դարձավ, որ Սբերբանկը եւ Սոյուզմուլտֆիլմ կինոստուդիան դիմել են կառավարությանը` առաջարկելով դիտարկել ստուդիայի դուստր ընկերությունում` Սոյուզմուլտֆիլմ ՍՊԸ – ում բանկի ներդրումների հնարավորությունը: Ենթադրվում է, որ Սբերբանկը կստանա ընկերության 80%-ը: Մշակույթի նախարարությունը, որին ենթարկվում է Սոյուզմուլտֆիլմը եւ Տնտեսական զարգացման նախարարությունը հավանություն են տվել այդ նախաձեռնությունը, – հաղորդում է ՌԲԿ-ն, վկայակոչելով փոխվարչապետ Անտոն Սիլուանովի նամակը վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին, որին ծանոթացել է հրատարակությունը:
Կինոստուդիան բանկի հետ կմշակի անիմացիոն ոլորտի զարգացման ռազմավարություն եւ կզբաղվեն Սոյուզմուլտֆիլմի բազայի հիման վրա անիմացիոն կլաստերի ստեղծմամբ: Բացի Սբերբանկի տարբեր նախագծերի համար բովանդակության արտադրությունից, ձեռնարկության հնարավոր ուղղությունների թվում են՝ ելք դեպի միջազգային շուկաներ, այգիների ստեղծում, սեփական խանութների բացում եւ մանկապատանեկան կինոյի արտադրություն: