Connect with us

Նորություններ

Սգում է ամբողջ Հոլիվուդը՝ մահացել է բասկետբոլիստ Կոբի Բրայանտը

ԱՄՆ-ում կործանվել է Կոբի Բրայանտի ուղղաթիռը ՝ ԲԱԱ-ի ամենահայտնի բասկետբոլիստներից մեկը: Նա ոչ միայն ականավոր մարզիկ էր, այլեւ «Օսկարի» դափնեկիր:

Հրապարակվել է

Ամերիկացի բասկետբոլիստ Կոբի Բրայանտը մահացել է հունվարի 26-ին: Մասնավոր ուղղաթիռը, որով նա թռչում էր 13-ամյա դստեր՝ Ջաննայի հետ, կործանվել է Լոս Անջելեսից ոչ հեռու: Բրայանտների հետ օդանավում եղել է եւս յոթ մարդ: Բոլորը զոհվել են: Նախնական տվյալներով՝ ուղղաթիռի կործանման պատճառ կարող էր դառնալ խիտ մառախուղը: 41-ամյա Բրայանտը ամենահայտնի պրոֆեսիոնալ բասկետբոլիստներից մեկն էր: Նա խաղացել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Լոս Անջելես Լեյքերս» թիմում: Մարզիկը երկու անգամ օլիմպիական չեմպիոն է դարձել ԱՄՆ-ի բասկետբոլի հավաքականի կազմում (2007 եւ 2012 թվականներին):

2018 թվականին Բրայանտը Օսկար է ստացել «Թանկագին բասկետբոլ» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար: Այս ֆիլմը բասկետբոլիստի համանուն բանաստեղծության էկրանավորումն է, որում նա հրաժեշտ է տվել սպորտին (Կոբին իր կարիերան ավարտել է 2016 թվականին): Նա նաեւ գրել է սցենարը, հնչեցրել գլխավոր հերոսին եւ հանդես եկել որպես ֆիլմի գործադիր պրոդյուսեր: Բացի Օսկարից, ֆիլմն արժանացել է Annie Award մրցանակի, գլխավոր մուլտիպլիկացիոն մրցանակին: «Անիմացիան կարող է մարդկային հույզերն ավելի համոզիչ եւ ավելի հետաքրքիր տեսողական ձեւով ցույց տալ, քան խաղարկային նկարները», — բասկետբոլիստն իր հետաքրքրությունը բացատրում էր անիմացիոն ֆիլմերի նկատմամբ:

Բրայանտի համար սգում է ոչ միայն մարզական համայնքը, այլեւ երաժշտական եւ կինոարդյունաբերական: Բրայանտի մասին իրենց հիշողությունները կիսեցին շատ ռեժիսորներ ու դերասաններ՝ Էդգար Ռայթը, Ջեֆրի Ռայթը, Շերը, Բոբ Այգերը, Սեֆդի եղբայրները, Թրեւոր Նոան, Էլեն Դեջեներիսը, Քիմ Քարդաշյանը, Բեն Սթիլերը, Բեն Աֆլեքը, Սամուել Լ. Ջեքսոնը, Ռիզ Ուիզերսփունը եւ ուրիշներ: Մարզիկի մասին խոսքերով սկսվել է «Գրեմմի» 62-րդ երաժշտական մրցանակաբաշխությունը, որը տեղի է ունեցել «Լոս Անջելես Լեյքերս» մարզադաշտում: Երգչուհի Ալիշիա Քիսը կատարել է “It’s So Hard to Say Goodbye” երգը ի հիշատակ Բրայանտի:

Շարունակել ընթերցումը
Գովազդ
Մեկնաբանություններ

Ինտերնետ

Ուիլ Ֆերելը եւ Ռեյչել ՄաքԱդամսը «Եվրատեսիլի» հայտ են ներկայացրել

Հրապարակվել է

Netfix-ը շարունակում է իր մտադրությունների լրջությունը ցուցադրել առաջիկա «Եվրատեսիլ» կատակերգության՝ երգի միակ մրցույթի նկատմամբ, որը տեղի կունենա այս տարի: Նախօրեին հայտնվել է սանուդտրեքի առաջին ստեղծագործությունը, որը ձայնագրել է Ռեյչել ՄաքԱդամսի և Ուիլ Ֆերելի դուետը, ում իր ձայնն է նվիրել շվեդ երգչուհի Մոլլի Սանդենը:

Եվ ահա պաշտոնական տեսանյութ, որից հետո դուք չեք կարող հրաժարվել այս ֆիլմի դիտումից: Ֆիլմը հնարավոր կլինի դիտել հոսքային ծառայությունում արդեն հունիսի 26-ին:

Շարունակել ընթերցումը

Կինոիրադարձություններ

Կաննի փառատոնը չեղյալ է հայտարարվել կորոնավիրուսի պատճառով

Հրապարակվել է

Կաննի միջազգային կինոփառատոնը կորոնավիրուսի պատճառով չի անցկացվի 2020 թվականին: Այս մասին հայտնում են փառատոնի կազմակերպիչները:

Կազմակերպիչները հունիսի սկզբին ցանկանում են ներկայացնել այն ֆիլմերի ցանկը, որոնք պետք է հայտնվեին ստուգատեսում: Ցուցակը կկոչվի «Կանն-2020»: Ֆիլմերն աշնանը կցուցադրվեն Տորոնտոյի, Սան Սեբաստիանի, Անգուլեմի, Վենետիկի, Նյու Յորքի, Դովիլի, Պուսանի եւ Լիոնի կինոփառատոններում:

Variety պարբերականը հավելելում է, որ Վենետիկի կինոփառատոնն այս տարի անցկացնելու մասին որոշումը կկայացվի մայիսի վերջին:

Կաննի 74-րդ կինոփառատոնին ֆիլմերի ընտրությանը կարող են մասնակցել այն ֆիլմերը, որոնք մտել են նախորդ ստուգատեսի ծրագիրը, սակայն հետաձգվել են 2021 թվականին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կաննի կինոփառատոնը չի կայանա մայիսին Ֆրանսիայում կորոնավիրուսի տարածման պատճառով:

Շարունակել ընթերցումը

Կինովարձույթ

«Ջոն Ուիք 4» պրեմիերան հետաձգվել է մեկ տարով

Հրապարակվել է

Պանդեմիայի պատճառով Lionsgate ստուդիան ճշգրտել է իր նախագծերի թողարկման ժամանակացույցը: Այսպես «Ջոն Ուիք» մարտաֆիլմի չորրորդ մասը՝ Կիանու Ռիվզի մասնակցությամբ, մեծ էկրաններին կհայտնվի 2022 թվականի մայիսին:

Ի սկզբանե ֆիլմը պետք է թողարկվեր 2021 թվականի մայիսի 21-ին, մեկ շաբաթում՝ չորրորդ «Մատրիցա»-ի հետ (որտեղ նույնպես զբաղված է Ռիվզը): Այժմ այդ օրը զբաղեցրել է «Սղոցի» վերագործարկումը Քրիս Ռոքի մասնակցությամբ: Բացի այդ, Lionsgate-ը «Մարդասպանի թիկնապահի» սիքվելն հետաձգել է մինչեւ 2021 թվականի օգոստոսի 28-ը:

Ստուդիայի պատրաստվող նախագծերը նույնպես ստացել են այս տարվա թողարկման ամսաթիվը` «Անտեբելում» sci-fi թրիլլեր՝ 2020 թվականի օգոստոսի 21, «Fatale» թրիլլեր՝ հոկտեմբերի 30-ին, «Ճանապարհորդներ» Քոլին Ֆարելի եւ Լիլի Ռոուզ-Դեփի մասնակցությամբ՝ նոյեմբերի 25-ին:

«Մարդասպան» մարտաֆիլմը Մայքլ Քիթոնի հետ, «Բարբ եւ Սթար գնում են Վիստա Դել Մար» կատակերգությունը պլանավորված է 2021 թվականի ապրիլ եւ հուլիս ամիսներին համապատասխանաբար:

Շարունակել ընթերցումը

Միացեք մեզ

Գովազդ
Գովազդ

Հարցում

Թրենդային

Copyright © 2019-2020 ԿինոՊրես

Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: