ամն ,

Հայաստանի հեռուստաալիքները հիշում էին Փարաջանովին

Երեկ Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն էր, հեռուստաալիքները վերհիշեցին կինոռեժիսորի կյանքը: Օրը սկսվեց «Առաջին ալիքի» «Առավոտ լուսո» հաղորդման անդրադարձից՝

Նա երբեք չենթարկվեց ժամանակի պարտադարանքին, նկարահանեց ֆիլմեր, որոնք կոտրեցին ընդունված բոլոր կարծրատիպերը: Նա հավատում էր գեղեցիկին, իսկ գեղեցիկը նրա համար Աստված էր։ Այսօր 20-րդ դարի կինոյի մեծ վարպետի, հեղինակային կինոյի չգերազանցված ռեժիսորի՝ Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է՝ 95-ամյակը: «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը դարձավ նրա հաղթարշավի սկիզբը՝ Փարաջանովի շուրջը ձևավորելով երկրպագուների ու չարախնդողների մի մեծ բանակ։

© Առաջին ալիք

Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի գրաքննության ենթարկված կադրերը եւ այլ ֆիլմեր թվայնացվում են: Դրանք հունվարի 23-ին կցուցադրվեն Ռոտերդամի միջազգային կինոփառատոնում: գործընթացը մեկնարկել է անցած տարվանից Լեհաստանում: Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենի խոսքով, Փարաջնովից հետո անցնելու են Համո Բեկնազարյանի կինոնակարներին:

© ԱՐ ՀԸ

«Ես չեմ վախենում մահից, բայց այս կյանքս ավելի վատ է, քան մահը» — Սերգեյ Փարաջանով

© Երկիր Մեդիա

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

Paramount-ը սառեցրել է «Աստղային ուղի» ֆիլմի չորրորդ մասը

Ռեժիսորներն ընդդեմ Կինոկենտրոնի. Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիայի հայտարարությունը