«Սեքսը մեծ քաղաքում» սերիալը շարունակություն է ստացել, որը դուրս կգա HBO Max հարթակում: Այս մասին դեկտեմբերի 11-ին հայտնել էր Variety կայքը: Իսկ սիքվելի թիզերով իր Instagram-ում կիսվել էր դերասանուհի Սառա Ջեսիկա Փարքերը, ով շոուի գլխավոր դերերից մեկի կատարողն է:
Շարունակությունը ստացել է And Just Like That («Իսկ հետո») անվանումը: Այն նվիրված կլինի օրիգինալ սերիալի հերոսուհիների՝ Քերիի (Փարկեր), Շարլոտայի (Քրիստեն Դեյվիս) և Միրանդայի (Սինտիա Նիքսոն) հարաբերություններին: Սամանտայի դերակատար Քիմ Քեթրոլը չի մասնակցել նախագծին, նշում է Variety-ն:
Սիքվելը բաղկացած կլինի տասը դրվագներից: Նրա նկարահանումները կսկսվեն գարնանը Նյու Յորքում: Շոուի թողարկման ամսաթիվը դեռ չի բացահայտվում:
Նախապատմություն.
Չորս տարի առաջ Քիմը հայտարարել էր, որ երբեք ընկերություն չի արել իր գործընկերների հետ, իսկ նրանց հետ շփումը միշտ լարված է եղել:
2018 թվականի աշնանը հայտնի դարձավ, որ Ջոն Ջեյմս Պրեսթոնը՝ Պարոն Բիգ մականունով, պետք է մահանար «Սեքսը մեծ քաղաքում 3» ֆիլմի սկզբում, իսկ ինքը՝ ժապավենը, նախատեսվում էր կենտրոնանալ նրա կնոջ՝ Քերրի Բրեդշոուի ապրումների վրա: Հաղորդվում էր, որ այս սյուժետային շրջադարձի պատճառով Քիմ Քեթրոլը հրաժարվել է նկարահանվել երրորդ մասում:
2019-ին սերիալի երկրպագուները ճնշել են Քիմ Քեթրոլին ֆիլմի երրորդ մասում նկարահանվելուց հրաժարվելու պատճառով: