Ջոան Սելիան Լին, Ստեն Լիի դուստրը նույնպես չի կարողացել զերծ մնալ Disney-ի եւ Sony-ի միջեւ «Սարդ-մարդու» իրավունքների վերաբերյալ գործարքի վերջին խզման վերաբերյալ մեկնաբանություններից: Նրա խոսքով «ոչ ոք հոր հետ ավելի վատ չի վարվել, քան Marvel-ի եւ Disney-ի ղեկավարությունը»:
Նա նաեւ հավելել է, որ իր հոր աշխատանքը սովորական ապրանքի է վերածվել եւ ոչ ոք նրան պատշաճ հարգանք չի դրսեւորել, իսկ նրա ժառանգությունն արժանի է պատշաճ զարգացման:
Հիշեցնենք, որ այս շաբաթ տեղեկություն էր հայտնվել, որ Սարդ մարդու մասին ապագա ֆիլմերն այժմ նկարահանվելու են առանց Marvel-ի մասնակցության: Դրա պատճառն այն է, որ Sony-ն չի կարողանում համաձայնության գալ Disney-ի հետ հարցի ֆինանսական կողմի շուրջ:
ԳՈՎԱԶԴ
ԳՈՎԱԶԴ