Կինոռեժիսոր Մայք Բարկերը դարձել է Սթիվեն Քինգի և Պիտեր Ստրաուբի համանուն վեպի մոտիվներով «Թալիսման» ֆիլմի գլխավոր բեմադրիչը:
Քրիս Սպարլինգը սցենար կգրի։
Սկզբնաղբյուրի գլխավոր հերոսը՝ Ջեք Սոյեր անունով տղա է, ունի հզոր թալիսման, որը կարող է փրկել հիվանդ մոր կյանքը: Սակայն դրա փոխարեն պրոտագոնիստը ստիպված է թաքնվել մոգական զուգահեռ իրականությունից եկած այլմոլորակայիններից:
2001-ին Քինգն ու Ստրաուբը շարունակություն են գրել, որում Ջեյքը, որն արդեն շատ է մեծացել և արդեն նախկին ոստիկան է Լոս Անջելեսից, փորձում է բացահայտել մի շարք սպանություններ Վիսկոնսին նահանգի փոքրիկ քաղաքում:
Կա ծրագրերի առանձին կատեգորիա «Screenwriting software»՝ մասնագիտացված ծրագրեր, որոնք հեշտացնում են սցենարների խմբագրման և ֆորմատավորման գործընթացը: Դրանք չեն սովորեցնի ձեզ լավ գրել, ձեզ հանճարեղ սցենարիստ չեն անի, բայց ինչպես ցանկացած մասնագիտացված ծրագիր կարող են խնայել ձեր ժամանակը:
Դասակարգումը ըստ տեսակների
Templates՝ կաղապարներ տեքստային պրոցեսորների համար, ինչպիսիք են Microsoft Word-ը եւ Apple Pages-ը, հեշտացննում են ֆորմատավորումը:
Script formatting tools՝ ծրագրեր, որոնք հեշտացնում են ֆորմատավորումը, բայց չեն հանդիսանում տեքստային պրոցեսորների հավելում: Կարող են լինել ինչպես standalone-հավելվածներ, այնպես էլ web-based (բրաուզերում աշխատող):
Story-development/dramatic development՝ տվյալների համակարգման և սցենարների կառուցվածքի, կերպարների, փլոթ-լայնի և սկրին-լայնի վրա աշխատանքի ծրագրեր: Նման ծրագրերում հաճախ օգտագործվում են կառուցվածքի կաղապարներ (ըստ Քեմփբելի, Սնայդերի, Վոգլերի, եւ ուրիշների:):
Ամենատարածված ձեւաչափերը
.fountain,.txt,.spmd-ն օգտագործում են «Fountain»-ի գծանշման կանոնները:
«Հոլիվուդյան» ստանդարտով տեքստի ֆորմատավորման համար այժմ հսկայական քանակությամբ անվճար եւ վճարովի լուծումներ կան: Սցենարի նկարագրվող ձեւաչափը բնորոշ է Հոլիվուդին, Հայաստանում հստակ չափանիշներ չկան, եւ յուրաքանչյուր ալիք/ստուդիա ներկայացնում է ձևավորման իր պահանջները:
01. Final Draft
Հոլիվուդում կինեմատոգրաֆիստների համար ամենահայտնի ծրագրերից մեկը: Ջեյ Ջեյ Աբրամսը, Ռոբերտ Զեմեկիսը, Ջեյմս Քեմերոնը եւ Սոֆիա Կոպոլան կհաստատեն: Ծրագիրը ավտոմատ կերպով ֆորմատավորում է սցենարը, այն կարող է կարդալ ձեզ բարձրաձայն եւ օգնել առցանց համահեղինակների հետ աշխատելու համար: Այն նույնիսկ ունի ներկառուցված կաղապարներ այնպիսի հայտնի հեռուսսերիալների, ինչպիսիք են «Գահերի խաղը» և «Սիմփսոնները»:
02. Fade In
Վերջերս շուկայում հայտնվելով, այս ծրագիրը հասցրել է գրավել սցենարիստների ուշադրությունը: Դրանով օգտվում են Ռայան Ջոնսոնը, Գարի Ուիթտան, Քեն Լեւինը, Քրեյգ Մազինը: Եթե դուք սցենարիստ եք, որը աշխատում է Linux օպերացիոն համակարգի վրա, ապա սա մի քանի ծրագրերից մեկն է, որը հարմար է ձեր համակարգչի համար:
03. Movie Magic Screenwriter
Թեեւ Movie Magic Screenwriter ծրագիրը աշխատում է Windows օպերացիոն համակարգի վրա, այն հաստատ ստեղծվել է Mac-ի երկրպագուների համար: Սա ամենաթանկ ծրագրերից մեկն է ($250): Այն ունի ավելի քան 100 կաղապարներ եւ PDF ֆայլերի ներմուծման հնարավորություն, ինչպես նաեւ դրանց ձեւաչափումը:
04. Celtx
Celtx-ը գրեթե անվճար ծրագիր է: Եթե ձեր նպատակն է պարզապես գրել սցենար, ապա դուք կարող եք օգտվել Celtx անվճար: Սակայն, եթե ձեզ անհրաժեշտ է մասնագիտական առանձնահատկությունների ամբողջական շարքը, ինչպիսիք են սերիական սցենարներ գրել, ստեղծել storyboard եւ ծախսերի հաշվետվությունները, ապա ծրագրի համար պետք է վճարել:
05. Amazon storywriter
Պարզապես անհրաժեշտ է ունենալ Amazon հաշիվ: Հավելվածում դուք կարող եք միանգամից զբաղվել մի քանի նախագծերով: Ծրագիրը ավտոմատ կերպով ֆորմատավորելու տեսարանները եւ նիշերը:
06. Page 2 Stage
Սա ազատ ծրագրիր է լիովին բաց կոդով, ինչը նշանակում է, որ, եթե ցանկանում եք, դուք կարող եք փորձել կրկին ծրագրավորել այն ինքներդ: Page 2 Stage աջակցվում է 30 լեզուներով:
07. Montage
Montage-ը ստեշծված է Mac օպերացիոն համակարգի համար: Ծրագիրը հարմար է ֆիլմերի, սերիալների, տեսախաղերի կամ գրաֆիկական վեպերի համար սցենարներ գրելու համար: Այն թույլ է տալիս ձեզ արտահանել ձեր սցենարը PDF ֆայլով կամ Final Draft:
08. Scrivener
Scrivener-ը ստեղծվել է ոչ միայն սցենարներ գրելու համար: Սա շատ հեշտ ծրագիր է՝ պարունակում է կաղապարներ սցենարի համար, ավտոմատ ֆորմատավորում է, օգտակար ստեղնաշարի դյուրանցումներ ունի, ինչպես նաեւ հատուկ քարտերի համակարգ, որը կօգնի վերահսկել տեսարանների հերթականությունը:
09. КИТ Сценарист
Ռուս ծրագրավորողի կողմից ստեղծված ցրագիրը հասանելի ինչպես անվճար, այդպես էլ վճարովի տարբերակով: Կան ավտոմատ գծանշման գործառույթներ, տեքստի բաժինների միջեւ անցում, նախկինում մուտքագրված տվյալների ավտոմատ տեղադրում (կերպարների անուններ, վայրեր եւ այլն): Կարելի է վերահսկել սցենարի տևողությունը ժամանակաչափերի միջոցով, ընդ որում՝ հնարավոր է օգտագործել հաշվառման տարբեր համակարգեր՝ հաշվել ըստ էջերի, ըստ սիմվոլների կամ օգտագործելով ճկուն հաշվարկ:
10. WriterDuet
Վճարովի սցենարային ծրագրերի մեծ մասը նախատեսված է համատեղ աշխատանքի համար, եւ WriterDuet-ը ներառում է այս գործընթացը բոլոր փուլերում: Ծրագիրը պահպանում է փաստաթուղթը ամեն անգամ, երբ սցենարիստը կատարում է խմբագրումները, թույլ է տալիս զտել նյութը ըստ հեղինակի: Մինչ ծրագրի հիմնական տարբերակը անվճար է, համահեղինակների հետ աշխատելու առանձնահատկությունները կարժենան մոտ $150:
Համացանցում հայտնվել է HBO հեռուստաընկերության «Նոր պապը» սերիալի թրեյլերը:
Պաոլո Սորենտինոն վերադառնում է «Երիտասարդ Պապը» սերիալի շարունակությունով: «Նոր Պապը» սերիալի առաջին սերիան կհեռարձակվի 2020թ. հունվարի 10-ին «Ամեդիաթեկա» հարթակում, որը հանդիսանում է HBO ընկերության պաշտոնական ներկայացուցիչը ԱՊՀ երկրներում:
Պրեմիերան HBO-ի հարթակում կկայանա 2020թ. հունվարի 13-ին:
Փարիզում կյանքից հեռացել է նոր ալիքի ֆիլմերի դերասանուհի Աննա Կարինան: Նա համաշխարհային ճանաչում է ստացել Ժան Լյուկ Գոդարի ֆիլմերի շնորհիվ: Կարինան մահացել է քաղցկեղից 79 տարեկան հասակում:
Դերասանուհու գործակալը հայտնել է, որ նա մահացել է հիվանդանոցում: Նրա կողքին եղել է նախկին ամուսինը՝ ամերիկացի ռեժիսոր Դենի Բերին:
Աննա Կարինան (Հաննե Կարին Բայեր) ծնվել է 1940 թվականին Կոպենհագենում, որտեղ էլ սկսել է դերասանական կարիերան: Սկզբում նա աշխատել է որպես մանեկենուհի եւ երգել կաբարեում, իսկ 1958 թվականին տեղափոխվել է Ֆրանսիա, կեղծանուն է վերցրել եւ ամուսնացել Ժան Լյուկ Գոդարի հետ 1961 թվականին նրանց «Կինը մնում է կին» ֆիլմի թողարկումից հետո: Այդ դերի համար նա «Արծաթե արջ» է ստացել Բեռլինի կինոփառատոնում:
Կարինան նկարահանվել է Լուկինո Վիսկոնտիի, Ռայներ Վերներ Ֆասբինդերի, Անյես Վարդայի, Մարթա Մեսարոշի, Ժան Կլոդ Բրիալի կինոնկարներում: Բայց նրան փառավորեցին հենց Գոդարի ֆիլմերը: Միասին նրանք յոթ նկար են արել՝ «Փոքրիկ զինվորը», «Կինը մնում է կին», «Ապրել իր կյանքով», «Կողմնակի անձանց խումբը», «Խենթ Պիերոն», «Ալֆավիլ», «Արտարդված է ԱՄՆ-ում»:
Գոդարի հետ ամուսնությունը տեւել է վեց տարի: Այնուհետեւ Կարինան ամուսնացել է եւս երեք անգամ՝ ռեժիսորներ Պիեռ Ֆաբրայի, Դանիել Դյուվալի եւ Դենի Բերիի հետ: Բացի դերասանական կարիերայից, նա գրել է վեպեր եւ զբաղվել երաժշտությամբ: 1967 թվականին նա մեծ հաջողություն է ունեցել Սերժ Գենսբուրի «Sous le Soleil Exactement» երգով՝ Պիեռ Կորալնիկի «Աննա» ֆիլմից:
Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիտտերը, տեղեկանալով Կարինայի մահվան մասին, իր ցավակցությունն է հայտնել Twitter-ում: «Այսօր ֆրանսիական կինոն որբացել է: Այն կորցրել է իր լեգենդներից մեկին», — գրել է նա: