Connect with us

Հայաստան

Վախճանվել է «Անուշ» ֆիլմ-օպերայի կինոօպերատոր Ռուդոլֆ Ժամհարյանը

Ռուդոլֆ Ժամհարյանը վախճանվել է 81 տարեկան հասակում:

Հրապարակվել է

Ռուդոլֆ Ժամհարյանը ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ էր և Հայաստանի կինեմատոգրաֆիսների միության անդամ:

Որպես օպերատոր Ժամհարյանը երկար տարիներ աշխատել է Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայում, իսկ 1969-2005 թվականներին եղել է Հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայի կինոօպերատորը:

Օպերատորական նրա ձեռագիրը վավերացված է «Հովսեփ Օրբելի»,«Հակոբ Կոջոյան», «Վիկտոր Համբարձումյան» վավերագրական ֆիլմերում, ռեժիսոր Մարատ վարժապետյանի «Անուշ» հեռուստատեսային ֆիլմ-օպերայում:

Ռուդոլֆ Ժամհարյանը տոհմիկ կինեմատոգրաֆիստ էր: Նրա կատարած աշխատանքները բարձր են գնահատվել տարբեր կինոփառատոներում:

Միացեք մեր Telegram ալիքին և առաջինը ստացեք մեր նորությունները

Կինոիրադարձություններ

Երևանում մեկնարկել է Բրիտանական ֆիլմերի փառատոնը

Հրապարակվել է

Բրիտանական ֆիլմերի փառատոնը վերադառնում է Հայաստան տասնվեցերորդ անգամ՝ ներկայացնելու Միացյալ Թագավորության կինոարտադրության նորույթները: Փետրվարի 15-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացել է փառատոնի բացման արարողությունը: Բացման ֆիլմ էր «Հուշանվերը»: Ջոանա Հոգի հեղինակած այս վերջին աշխատանքը նախորդ տարի «Սանդանս» կինոփառատոնում արժանացավ ժյուրիի կողմից լավագույն միջազգային ֆիլմ մրցանակին:

Փառատոնը Բրիտանական խորհրդի ամենաճանաչված ամենամյա միջոցառումներից մեկն է, որի միջոցով հայ հանդիսատեսին ցանկանում ենք ներկայացնել Միացյալ Թագավորության մշակույթն ու կենսակերպը, արժեքները, ֆիլմարտադրության վերջին զարգացումները, ինչպես նաև բարձրացնել ժամանակակից Բրիտանիայում քննարկվող սոցիալական և մշակութային հարցերը:  

Փառատոնի շրջանակում հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտել ինչպես հայտնի, այնպես էլ նորահայտ ռեժիսորների աշխատանքները, որոնք ներառում են տարբեր ժանրերի ստեղծագործություններ` կատակերգությունից մինչև վավերագրություն և դրամա: 

Այս տարի փառատոնի հատուկ հյուրն է Միաթյալ Թագավորությոն կինոքննադատ և գրող Իեն Հեյդն Սմիթը: Կրթական և մշակութային կենտրոնների հետ համագործակցությամբ փորձագետը ՄԹ կինոարտադրության ժամանակակից միտումները թեմայով քննարկումներ կանցկացնի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Հայ-Ռուսական համալսարանի և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողների հետ:

Ներկայացվելու է Կինոյի և հեռուստատեսային արվեստի բրիտանական ակադեմիայի (ԲԱՖՏԱ)՝ EE ընկերության կողմից հովանավորվող ամենամյա մրցանակաբաշխության Բրիտանական կարճամետրաժ կինոնկարների և Բրիտանական կարճամետրաժ անիմացիոն ֆիլմերի անվանակարգերում առաջադրված ֆիլմերի ծրագիրը, որում հանդես են գալիս նորարարական և փորձարարական կարճամետրաժ գեղարվեստական և ոչ գեղարվեստական կինոֆիլմեր և անիմացիոն ֆիլմեր:

Այս ծրագրում ներառված են ԲԱՖՏԱ-ի մրցանակին արժանացած և թեկնածու բոլոր վերջին կարճամետրաժ ֆիլմերը: Դրանք ներկայացնում են պատմություններ, որոնց միջոցով երևան են հանվում բրիտանական հասարակության ընդգրկուն բազմազանությունն ու կինոտեխնիկայի համաշխարհային մակարդակի հմտությունները, ինչպես նաև պատկերում են մեր ամենաշնորհալի դերասաններին: Այս ծրագիրը հիանալի փաթեթ է, որը միջազգային լսարանին հնարավորություն է տալիս ի ցույց դնելու Միացյալ Թագավորության՝ համաշխարհային որակի կարճամետրաժ ֆիլմերի արտադրության շարունակական ավանդույթները:

Փառատոնի ծրագիրը ներկայացված է Բրիտանական խորհրդի կայքում: Ֆիլմերը մեծահասակների համար են։ Կինոփառատոնի ցուցադրությունները այնուհետև կշարունակվեն մինչև փետրվարի 21-ը: Հիմնական ծրագիրը ցուցադրվելու է բնօրինակով, ռուսերեն ենթագրերով: Կինոյի և հեռուստատեսային արվեստի բրիտանական ակադեմիայի (BAFTA) շրջիկ ծրագիրը ցուցադրվելու է բնօրինակով, հայերեն ենթագրերով Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է հանդիսատեսի համար, դահլիճները մատչելի են նաև սայլակ օգտագործողների համար։

Շարունակել ընթերցումը

Կինոիրադարձություններ

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնը սկսել է հայտերի ընդունելությունը

Հրապարակվել է

«Հայկական կինոյի ինդուստրիալ զարգացման» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ հունիսի 19-23-ը կանցկացվի Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 3-րդ միջազգային կինոփառատոնը: Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ ապրիլի 5: Հայտերը ընդունվում են FilmFreeway կայքի միջոցով:

Փառատոնի նպատակն է` նպաստել նոր կինոսերնդի ձևավորմանը, օժանդակել երիտասարդ ստեղծագործողներին գտնելու իրենց տեղը ժամանակակից կինոյում, ամրապնդել կապը Հայաստանի և օտարերկյա կինոգործիչների միջև, խթանել փորձի փոխանակմանը:

Փառատոնը բաղկացած է՝ միջազգային և ազգային ֆիլմերի մրցութային ծրագրերից, մրցանակներ կշնորհվի 10 անվանակարգերում: Երևանյան հանդիսատեսին հնարավորություն կընձեռվի դիտելու հեղինակավոր միջազգային կինոփառատոների մրցանակակիր կարճամետրաժ կինոնկարները:

Փառատոնի ֆիլմերի ցուցադրությունների և վարպետության դասերի մուտքն ազատ է:

Շարունակել ընթերցումը

Հայաստան

Կինոյի պետական կառավարման ոլորտում կոռուպցիան չի նվազել. Ֆիլմարտադրողների հայտարությունը

Հրապարակվել է

«Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» նախաձեռնության 13-րդ հավաքը, ուսումնասիրելով 2019 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից ֆինանսավորվող կինոնախագծերի մրցույթների արդյունքները հայտարարում է.

  1. Պետական ֆինանսների անարդյունավետ և անտրամաբանական բաշխման մասին.

2019 թ-ին ազգային կինոկենտրոնը ֆինանսավորում է հատկացրել 28 (քսանութ) լիամետրաժ կինոնախագծի՝ 500.000-ից մինչև 40 միլիոն ՀՀ դրամի չափով: Ըստ վիճակագրության Հայաստանում պետական աջակցությամբ տարեկան արտադրվում է 2-3 լիամետրաժ ֆիլմ: Չներկայացնելով որևէ վիճակագրություն նախորդ տարիներին ֆինանսավորված ֆիլմերի շուկայում գրանցած արդյունքների մասին, անտեսելով հարևան երկրների փորձը կինոկենտրոնը 28 լիամետրաժ կինոնախագիծ է ֆինանսավորել՝ ծածկելով դրանց ընդհանուր բյուջեի չնչին մասը, անհեռատեսորեն դնելով արտադրողներին երկարատև արտադրության վտանգի տակ: Կարճամետրաժ ֆիլմերի բաժնում ֆինանսավորում է տրվել հայտնի կինոռեժիսորների հերթական ֆիլմերի, երբ ի սկզբանե հայտարարվել էր, որ պետությունը խրախուսելու է երիտասարդների դեբյուտային նախագծերը: Հաշվի առնելով կարճամետրաժ ֆիլմերի վարձույթի բացակայությունը կինոկենտրոնը փոշիացրել է ֆինանսները, մուրալով մի քանի հայտնի ռեժիսորի բարյացկամությունը: Անիմացիոն ֆիլմերի համար նույն ընկերությունները ստացել են բազմակի ֆինանսավորում, այդ թվում 2020թ-ի բյուջեի հաշվին:

  1. Հովանավորչության և երկակի ստանդարտների մասին.

Ազգային կինոկենտրոնի նախագծերը գնահատող փորձագիտական հանձնախմբերի կազմերում և այդ հանձնախմբերի կողմից ֆինանսավորում ստացած կինոնախագծերում կրկնվող անունների քանակը հիմք է տալիս պնդելու, որ ձևավորվել է արտոնյալ կարգավիճակ ունեցող մարդկանց նեղ շրջանակ: Միևնույն ընկերության մի քանի կինոնախագծերի, նույն կինոգործչի մեկից ավելի կինոնախագծերի ֆինանսավորման, հաղթող նախագծերում փորձագետի մասնակցության դեպքերը երկակի ստանդարտների կիրառման ակնհայտ դրսևորումներ են՝ նույն պայմանների պատճառով նախկինում ֆինանսավորումից զրկված այլ կինոընկերությունների հանդեպ:

  1. Ֆինանսական հաշվետվողականության բացակայության մասին.

Ազգային կինոկենտրոնի 2019թ-ի տարեկան ամփոփիչ հաշվետվության մեջ բացակայում է ֆինանսական հաշվետվության բաղադրիչը՝ կինոկենտրոնի ծախսերի, այդ թվում կինոկենտրոնի կողմից ֆինանսավորում ստացած ֆիլմերի վարձույթի վերաբերյալ: Ազգային կինոկենտրոնը չի տիրապետում պետական միջոցներով արտադրվող ֆիլմերի ծախսերի վերադարձի մասին տեղեկատվությանը, կամ միտումնավոր թաքցնում է այդ տեղեկատվությունը հանրությունից:

  1. Կոռուպցիայի մասին.

Կոռուպցիայի հանդեպ «զրո» հանդուրժողականություն հռչակած երկրում պետք է բացառվի հաղթող կինոնախագծերի կողմից կինոկենտրոնի ղեկավարության հետ կապակցված ընկերությունից՝ շուկայում հաստատված գներից անհամեմատ բարձր գնով կինոնկարահանման տեխնիկայի վարձակալման պրակտիկան, ինչի մասին ֆինանսավորումից զրկվելու վախից չեն բարձրաձայնում կինոգործիչները, բայց աղաղակում են մեր տրամադրության տակ գտնվող փաստերը:

  1. Խտրականության դրսևորման և անհավասար մրցակցություն մասին.

Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից կեղծ մատնության և զրպարտության հիմունքներով գրված դիմումի արդյունքում «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերությունը զրկվել է 2019թ-ին պետական ֆինանսավորման համար անցկացվող մրցույթներին մասնակցելու հնարավորությունից: 2018թ-ին ֆիլմերի ֆինանսավորման պետական հանձնաժողովը ապօրինի հիմքով մերժել է նույն կինոընկերության մեկ այլ կինոնախագծի ֆինանսավորման Հայտի քննարկումը: Սա հիմք է տալիս պնդելու, որ 2018-2019թթ-ին կինոընկերության հանդեպ ազգային կինոկենտրոնը դրսևորել է խտրական վերաբերմունք, ինչը ՖԱՀՖ-ը որակում է որպես հավասար մրցակցության պայմանների ակնհայտ խախտում:

Կինոնախագծերի մասին հաշվետվության բացակայությունը գալիս է հաստատելու, որ կինոկենտրոնի ղեկավարությունը պատասխանատվություն չի կրում, իսկ վերադաս մարմինը չի պահանջում նրանից հաշվետվություն՝ պետական միջոցների արդյունավետ բաշխման, կինոինդուստրիայի զարգացման ռազմավարության համար: Այդ կառույցի կողմից կինոնախագծերի ֆինանսավորման ողջ տրամաբանությունը խարսխված է պետական միջոցները յուրայիններին հատկացնելու, կինոկենտրոնի հետ փոխկապակցված ընկերության կինոտեխնիկան աշխատացնելու և քիչ-միչ բայց «բոլորին» բավարարելու կարճամիտ ռազմավարության վրա:

ՖԱՀՖ-ը դիմում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կինոյի պատասխանատուներին՝ կինոյի պետական կառավարման ոլորտում արմատական բարեփոխումներ անելու պահանջով.

– Հրապարակե՛ք 2017-2019թ-ի պետական աջակցություն ստացած ֆիլմերի վարձույթում արձանագրած արդյունքները:

– Վերացրե՛ք ՀՀ-ում գրանցված և պետությանը հարկեր վճարող կինոընկերության գործունեության հանդեպ խտրականության դրսևորումները:

– Ապահովե՛ք հավասար մրցակցային պայմաններ գործող բոլոր կինոընկերությունների համար:

– Ուսումնասիրե՛ք և արգելե՛ք կինոկենտրոնի ղեկավարության հետ փոխկապակցված ընկերության կողմից պետական ֆինանսվորում ստացած կինոնախագծերին շուկայականից բարձր գներով տեխնիկական միջոցների վարձակալում պարտադրելու արատավոր պրակտիկան:

– Ի վերջո, պարտադրե՛ք կինոյի պետական քաղաքականությունը իրականացնող կառույցին՝ հստակեցնել հայկական կինոյի զարգացման իր տեսլականը:

Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա

Շարունակել ընթերցումը
Գովազդ
Գովազդ

Հարցում

Հունվարի ո՞ր ֆիլմն եք սպասում:

View Results

Loading ... Loading ...

Թրենդային

Copyright © 2019-2020 ԿինոՊրես

Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: