ամն ,

Վախճանվել է կոմպոզիտոր Յուրի Հարությունյանը

Վախճանվել է կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, Հայաստանի կոմպոզիտորների միության քարտուղար Յուրի Հարությունյանը:

1972 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը: 1967 թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ որպես երաժշտական ձևավորող, ապա՝ երաժշտական խմբագիր:

2012 թ․ստացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում: Արժանացել է «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության «Լավագույն կոմպոզիտոր» մրցանակին՝ «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո» ֆիլմի համար:

Կոմպոզիտորը ավելի քան 70 ֆիլմերի համար գրած երաժշտության հեղինակը է, այդ թվում՝ «Մարդն «Օլիմպոսից», «Զինվորն ու փիղը», «Կյանքի լավագույն կեսը», «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո», «Խոշոր շահում», «Մեր պապերի քայլերգը», «Սիրամարգի ճիչը», «Անիծվածները», «Ձայնբարբառոյ», «Ուրախ ավտոբուս», «Ռեքվիեմ», «Խենթ հրեշտակը», «Հերոստրատ», «Տխուր փողոցի լուսաբացը» և այլն:

Յուրի Հարությունյանը նաև մի քանի վավերագրական ֆիլմերի երաժշտության հեղինակ է, որոնց թվում է՝ «Հայկական ՍՍՀ», «Հայաստանն այսօր», «Կերամիկայի վարպետները», «Ինչպես է կոփվում արծաթը»:

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

Թողարկվել է Apple-ի առաջին սերիալի թրեյլերը՝ Ջենիֆեր Էնիսթոնի մասնակցությամբ

Համացանցում հայտնվել է «Motherless Brooklyn» քրեական դրամայի թրեյլերը՝ Էդվարդ Նորթոնի մասնակցությամբ