ամն ,

Վաչովսկի քույրերը նոր «Մատրիցայի» նկարահանումները կսկսեն 2020 թվականին

Discussing Film կայքի բացառիկ տեղեկատվության համաձայն՝ հայտնի ռեժիսորական դուետը կսկսի նոր ֆիլմի նկարահանումները 2020 թվականի սկզբին Չիկագոյի տարածքում: Սցենարը գաղտնի մշակվել է «Project Ice Cream» աշխատանքային անվանման տակ: Սպասվում է, որ նոր նախագծում Քիանու Ռիվզի փոխարեն Նեոյի դերը կխաղա Մայքլ Բ. Ջորդանը:

Առայժմ տեղեկություններ չկան այն մասին, թե ինչպիսին կլինի ֆրանշիզայի շարունակությունը՝ ռեբութ, սփին-օֆ, սիքվել կամ պրիքվել, բայց արդեն հայտնի է, որ Նեոյին կխաղա ոչ թե Քիանու Ռիվզը այլ Մայքլ Բ.Ջորդանը, որը հանդիսատեսին հայտնի է «Սեւ Հովազը» եւ «Կրիդ» ֆիլմերով:

Չորրորդ «Մատրիցան» նկարահանելու են Վաչովսկի քույրերը, համենայնդեպս, նախագծում իր հետաքրքրության մասին հայտնել է Լանա Վաչովսկին, սցենարիստ է հանդես գալու Զաք Փենը, ով հայտնի է «Անհավանական Հալք» եւ «Առաջին խաղացող, պատրաստ» աշխատանքներով:

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

Disney եւ Yandex.Տաքսին նոր սակագին են գործարկում «Խաղալիքների պատմություն 4»-ի էկրան բարձրանալու կապակցությամբ

Վրաստանյան կինոթատրոնները դադարեցրել են ռուսալեզու սեանսները