Connect with us

Կինոիրադարձություններ

Հայտարարվել է Վենետիկի 76-րդ կինոփառատոնի ծրագիրը

Ատոմ Էգոյան, Ռոբեր Գեդիգյան, Ռոման Պոլանսկի, Սթիվեն Սոդերբերգ. Հայտարարվել է Վենետիկի 76-րդ կինոփառատոնի ծրագիրը

Հրապարակվել է

Հուլիսի 25-ին Հռոմում պաշտոնական մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են Վենետիկի 76-րդ կինոփառատոնի (Venice International Film Festival) ամբողջական ծրագիրը, որը տեղի կունենա օգոստոսի 28-ից սեպտեմբերի 7-ը Իտալիայում: Ծրագրի տնօրեն Պաոլո Բարատտան եւ փառատոնի տնօրեն Ալբերտո Բարբերան նշել են ընտրված ֆիլմերը: Հիմնական մրցույթում տեղ են գտել Ատոմ Էգոյանի «Պատվավոր հյուր» և Ռոբեր Գեդիգյանի «Փառք ողջ Աշխարհին» ֆիլմերը:

Հիմնական մրցույթում տեղ են գտել Ռոման Պոլանսկու, Սթիվեն Սոդերբերգի, Ջեյմս Գրեյի, Պաբլո Լարրաինի եւ այլոց կինոնկարները: Հաղթողներին կորոշի ժյուրին՝ ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր Լուկրեսիա Մարտելի նախագահությամբ:

Բացման ֆիլմը կլինի Հիրոկաձու Կորեեդայի «Ճշմարտություն» նոր ֆիլմը Կատրին Դենյովի եւ Ժուլիետ Բինոշի մասնակցությամբ գլխավոր դերերում: Նկարը կընդգրկվի նաեւ փառատոնի հիմնական մրցույթում:

Հիմնական մրցույթ

Ճշմարտություն / TheTtruth (բացման ֆիլմ)
Հիրոկաձու Կորեդա

Կատարյալ թեկնածու / The Perfect Candidate
Ռեժիսոր` Հայֆա Ալ Մանսուր

Ամուսնական պատմություն / Marriage Story
Ռեժիսոր` Նոա Բաումբակ

Պատվավոր հյուր / Guest of Honour
Ռեժիսոր` Ատոմ Էգոյան

Աստղերի մոտ / Ad Astra
Ռեժիսոր` Ջեյմս Գրեյ

A Herdade
Ռեժիսոր` Տիագու Գուեդես

Փառք ողջ Աշխարհին / Gloria Mundi
Ռեժիսոր` Ռոբեր Գեդիգյան

Սպասելով բարբարոսներին / Waiting for the Barbarians
Ռեժիսոր` Սիրո Գերրա

Ema
Ռեժիսոր` Պաբլո Լարաին, Չիլի

Նկարված թռչուն / The Painted Bird
Ռեժիսոր` Վացլավ Մարհոուլ

Շաբաթօրյա վեպը / Saturday Fiction
Ռեժիսոր` Լոու Ե

Martin Eden
Ռեժիսոր` Պիետրո Մարչելո

La mafia non e piu quella di una volta
Ռեժիսոր` Ֆրանկո Մարեսկո

Il sindaco del Rione Sanita
Ռեժիսոր` Մարիո Մարտոնե

Ջոկեր / Joker
Ռեժիսոր՝ Թոդ Ֆիլիպս

Դրեյֆուսի գործը / J’accuse
Ռեժիսոր՝ Ռոման Պոլանսկի

Լվացք / The Laundromat
Ռեժիսոր՝ Սթիվեն Սոդերբերգ

Babyteeth
Ռեժիսոր՝ Շենոն Մերֆի

No.7 Cherry Lane
Ռեժիսոր՝ Յունֆան

Wasp Network
Ռեժիսոր՝ Օլիվյե Ասայաս

Անսահմանության մասին / About Endlessness
Ռեժիսոր՝ Ռոյ Անդերսսոն

Արտամրցութային ծրագիր (խաղարկային կինո)

The Burnt Orange Heresy (հիմնական մրցույթի փակման ֆիլմ)
Ռեժիսոր` Ջուզեպպե Կապոտոնդի

Tutto Il Mio Dolce Amore
Ռեժիսոր` Գաբրիել Սալվատորես

The King
Ռեժիսոր` Դեյվիդ Միշո

Seberg
Ռեժիսոր` Բենեդիկտոս Էնդրյուս

Vivere
Ռեժիսոր ‘ Ֆրանչեսկա Արկիբուջի

Mosul
Ռեժիսոր` Մեթյու Մայքլ Կարնախան

Adults In The Room
Ռեժիսոր` Կոստա-Գավրաս

Արտամրցութային ծրագիր (վավերագրական կինո)

Il Pianeta In Mare
Ռեժիսոր՝ Անդրեա Սեգրե

Citizen K
Ռեժիսոր` Ալեքս Գիբնի

Woman
Ռեժիսորներ` Յան Արտյուս-Բերտրան, Անաստասիա Միկովա

Roger Waters Us + Them
Ռեժիսորներ` Շոն Էվանս, Ռոջեր Ուոթերս

Diario Di Angela — Noi Due Cineasti. Secondo Capitolo.
Ռեժիսորներ` Երվանդ Ջանիկյան, Անջելա Ռիչի Լուկա

Citizen Rosi
Ռեժիսորներ` Դիդի Գնոկկի, Կարոլինա Ռոսի

The Kingmaker
Ռեժիսոր՝ Լորեն Գրինֆիլդ

State Funeral
Ռեժիսոր՝ Սերգեյ Լոզնիցա

Collective
Ռեժիսոր՝ Ալեքսանդր Նանեու

45 Seconds Of Laughter
Ռեժիսոր՝ Թիմ Ռոբինս

Վենետիկյան դասական

Կարմիր բռինչ
Ռեժիսոր՝ Վասիլի Շուքշին, ԽՍՀՄ, 1973

The Incredible Shrinking Man
Ռեժիսոր՝ Ջեք Առնոլդ, ԱՄՆ, 1957

La commare secca
Ռեժիսոր՝ Բեռնարդո Բերտոլուչչի, Իտալիա, 1962

Strategia del ragno
Ռեժիսոր՝ Բեռնարդո Բերտոլուչչի, Իտալիա, 1970

Ensayo de un crimen
Ռեժիսոր՝ Լուիս Բունյուել, Մեքսիկա, 1955

Le passage du Rhin
Ռեժիսոր՝ Անդրե Կայաթ, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, 1960

Maria ZEF
Ռեժիսոր` Վիտորիո Կոտաֆավի, Իտալիա, 1981

Crash
Ռեժիսոր` Դեյվիդ Քրոնենբերգ, Կանադա, 1966

Francisca
Ռեժիսոր` Մանուել դի Օլիվեյրա, Պորտուգալիա, 1981

Khaneh siah ast
Ռեժիսոր` Ֆորուգ Ֆարրոհզադ, Իրան, 1962

Lo sceicco bianco
Ռեժիսոր` Ֆեդերիկո Ֆելինի, Իտալիա, 1952

Sodrasban (Current)
Ռեժիսոր` Իշտվան Գաալ, Հունգարիա, 1963

The Hills of Marlik
Ռեժիսոր` Էբրահիմ Գոլեստան, Իրան, 1964

La muerte de un burócrata
Ռեժիսոր` Թոմաս Գուտիերես Ալեա, Կուբա, 1966

Out of the Blu
Ռեժիսոր` Դենիս Հոպեր, Կանադա, ԱՄՆ, 1980

Ekstase
Ռեժիսոր` Գուստավ Մահատայի, Չեխոսլովակիա, 1932

Mauri
Ռեժիսոր` Մերատա Միտա, Նոր Զելանդիա, 1988

Tiro al piccione
Ռեժիսոր` Ջուլիանո Մոնտալդո, Իտալիա, 1961

New York, New York
Ռեժիսոր` Մարտին Սկորսեզե, ԱՄՆ, 1977

Way of a Gaucho
Ռեժիսոր` Ժակ Տուրներ, ԱՄՆ, 1952

«Հորիզոններ» ծրագիր

Pelican Blood (Pelikanblut) (բացման ֆիլմ)
Ռեժիսոր՝ Կատրին Գեբբե

The Criminal Man
Ռեժիսոր` Դմիտրի Մամուլիա

Zumiriki
Ռեժիսոր` Օսկար Ալեգրիա

Bik Eneich — Un Fils
Ռեժիսոր` Մեհդի Մ. Բարսաուի

Blanco En Blanco
Ռեժիսոր` Թեո Կորտ

My Days of Glory
Ռեժիսոր` Անտուան դե Բերի

Nevia
Ռեժիսոր՝ Նունցիա Դի Ստեֆանո

Moffie
Ռեժիսոր՝ Օլիվեր Հերմանուս

Hava, Maryam, Ayesha
Ռեժիսոր՝ Սահրա Քարիմի

Rialto
Ռեժիսոր՝ Փիթեր Մակի Բարնս

Revenir
Ռեժիսոր՝ Ջեսիկա Պալյու

Giants Being Lonely
Ռեժիսոր՝ Գրիր Փաթերսոն

Verdict
Ռեժիսոր՝ Ռեյմունդ Ռիբեյ Գուտերեզ

Balloon
Ռեժիսոր՝ Պեմա Ցեդեն

Just 6.5
Ռեժիսոր՝ Սայիդ Ռուստաի

Shadow of Water
Ռեժիսոր՝ Սանալ Կումար Սասիդհարան

Sol
Ռեժիսոր՝ Կառլո Սիրոնի

Madre
Ռեժիսոր՝ Ռոդրիգո Սորոգոյեն

Atlantis
Ռեժիսոր՝ Վալենտին Վասյանովիչ

Հատուկ ցուցադրություններ

The New Pope (դրվագներ 2 եւ 7)
Ռեժիսոր՝ Պաոլո Սորրենտինո

No One Left Behind
Ռեժիսոր՝ Գիլյերմո Արիագա

Electric swan
Ռեժիսոր՝ Կոնստանտին Կոծամանի

Irréversible
Ռեժիսոր՝ Գասպար Նոե

Eyes Wide Shut
Ռեժիսոր՝ Սթենլի Կուբրիկ

Never just a dream: Stanley Kubrick and Eyes wide shut
Ռեժիսոր՝ Մեթ Ուելս

Zerozerozero (դրվագներ 1 եւ 2)
Ռեժիսոր՝ Ստեֆանո Սոլլիմա

Sconfini ծրագիր

Unposted (Chiara Ferragni)
Ռեժիսոր՝ Էլիզա Ամորուզո

The Scarecrows
Ռեժիսոր՝ Նուրի Բուզիդ

The Gap
Ռեժիսորներ՝ Ֆեդերիկո Ֆերոնը, Միշել Մանզոլինին

Domino Effect
Ռեժիսոր՝ Ալեսանդրո Ռոսսետտո

Հատուկ միջոցառումբեր

Bu San (Goodbye, Dragon inn)
Ռեժիսոր՝ Ցայ Մինլյան

Միացեք մեր Telegram ալիքին և առաջինը ստացեք մեր նորությունները
Շարունակել ընթերցումը
Գովազդ
Մեկնաբանություններ

Կինոիրադարձություններ

Ոսկե Գլոբուսը փոխում է ֆիլմերի ընտրության կանոնները

Մարտի 26-ին Արտասահմանյան մամուլի հոլիվուդյան ասոցիացիան (HFPA) հայտարարել է, որ Ոսկե գլոբուսի ֆիլմերի ընտրության կանոնները կփոխվեն:

Հրապարակվել է

Ժամանակավորապես կասեցվում է այն կանոնի գործողությունը, որի համաձայն՝ HFPA-ի բոլոր անդամները, որոնք ձայնի իրավունք ունեն, պետք է Լոս Անջելեսում պաշտոնական ցուցադրությանը հրավիրվեն ոչ ուշ, քան վարձույթի մեջ ֆիլմի թողարկումից մեկ շաբաթ անց: Այժմ դիստրիբյուտորները պետք է կապվեն HFPA-ի հետ Լոս Անջելեսում թողարկման մեկ շաբաթվա ընթացքում, որպեսզի պայմանավորվեն ցուցադրման ամսաթվի մասին: Այդ պահին HFPA-ի բոլոր անդամներին պետք է ուղարկվեն ֆիլմի փակ հղումը կամ դրա DVD պատճենը, որպեսզի փորձագետները կարողանան դիտել այն տանը: Այդ կանոնները գործում են 2020 թվականի մարտի 15-ից ապրիլի 30-ը, այդ մասին տեղեկացվում ենք Ոսկե Գլոբուսի կայքից:

Բացի այդ, այս տարի առաջին անգամ անվանակարգորդներ կարող են դառնալ այն ֆիլմերը, որոնք թողարկվել են հեռուստատեսությամբ, մալուխային ալիքներում կամ հոսքային ծառայություններում: Դրա համար պրոդյուսերները եւ ստուդիաները պետք է ապացուցեն, որ «իրական կինոթատրոնային թողարկումն», այնուամենայնիվ պլանավորվում էր 2020 թվականի մարտի 15-ից մինչեւ ապրիլի 30-ը:

«Արտասահմանյան մամուլի հոլիվուդյան ասոցիացիան կշարունակի հետևել COVID-19 համաճարակի ազդեցությանը կինո — և հեռուստատեսային ֆիլմերի տարածման վրա և կարող է երկարաձգել Ոսկե Գլոբուս մրցանակի շնորհման փոփոխված կանոնների գործելու ժամկետը և/կամ այլ ժամանակավոր փոփոխություններ կատարել այդ կանոններում, եթե դա նպատակահարմար համարի», — ասվում է HFPA-ի հաղորդագրության մեջ:

Սպասվում է, որ մյուս կինոմրցանակներն, օրինակ, Օսկարը, նույնպես կարձագանքեն արդյունաբերության փոփոխություններին՝ կապված կորոնավիրուսի համաճարակի հետ, եւ բացառություններ կանեն նաեւ իրենց կանոններում:

Շարունակել ընթերցումը

Կինոիրադարձություններ

CineEurope ֆորումը տեղափոխվել է ամռան վերջ:

Եվրոպական համաժողովը նախատեսված է անցկացնել Բարսելոնայում

Հրապարակվել է

Մարտի 24-ին հայտարարվել էր, որ CineEurope ֆորումը տեղափոխվել է և կայանալու է օգոստոս ամսին կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Ամենամյա միջոցառումը, որտեղ հոլիվուդյան ստուդիաները ներկայացնում են եվրոպական դիստրիբյուտորներին նոր նախագծերը, նախապես պլանավորված Էր հունիսի 22-25-ին Բարսելոնայում:

Քանի որ Իսպանիան ամենաշատ տուժած երկրներից մեկն է եւ շարունակում է պայքարել համաճարակի դեմ, միջոցառման կազմակերպիչները համաժողովը տեղափոխել են 2020 թվականի օգոստոսի 3-6-ը: Դրանք նախնական ամսաթվերն են, ամեն ինչ կհստակեցվի հունիսի 19-ից ոչ ուշ:

«Իհարկե, մենք կհրաժարվենք CineEurope 2020-ի անցկացումից, եթե վստահ չլինենք մեր հյուրերի անվտանգության եւ այն մասին, որ համաժողովը հաջողությամբ կանցնի: Եթե այս ընթացքում իրավիճակը չկարգավորվի, եւ արտասահմանյան ուղեւորությունների սահմանափակումները չեն վերացվի, մենք միջոցառումը կտեղափոխենք հաջորդ տարի», — նշվում է կազմակերպիչների հայտարարության մեջ:

Իսպանիան դարձել է պանդեմիայից առավել տուժած եվրոպական երկրներից մեկը: Մարտի 14-ին երկրում արտակարգ դրություն Է հայտարարվել:

Շարունակել ընթերցումը

Կինոիրադարձություններ

MIPTV մեդիա շուկան օնլայն ծառայություն է գործարկում

Հրապարակվել է

Մարտի 30-ին կգործարկվի MIPTV Online+ անվճար օնլայն ծառայությունը: Նրանով կկարողանան օգտվել MIPTV-ի, MIPDoc-ի եւ MIPFormats 2020-ի բոլոր գրանցված մասնակիցները:

Նոր ծառայությունը առաջարկում է հեռավար մուտք դեպի բացառիկ բովանդակություն, որն ի սկզբանե պատրաստվել է 57 MIPTV-ի համար, որը MIPDoc-ի եւ MIPFormats-ի հետ միասին պետք է անցներ մարտի 28-ից մինչեւ ապրիլի 2-ը Կաննում, իսկ հետո չեղյալ հայտարարվեց կորոնավիրուսի պատճառով:

MIPTV Online+ գնորդներին թույլ կտա դիտել MIPTV Drama Buyers Summit-ի եւ MIPDoc Screenings Library-ի համար հավաքված դիստրիբյուտորների ծրագրերը: Բացի այդ, առցանց ծառայությունը կհեռարձակվի In Development-ի, MIPDoc-ի եւ MIPFormats-ի համար ստեղծված նախագծերի շնորհանդեսները, ինչպես նաեւ MIPTV-ի բացառիկ նյութերը, որոնք նվիրված են շուկայի վերլուծությանը, Fresh TV-ին, նորություններ եւ մանկական բովանդակություն:

«Մեր հաճախորդները չեն կարող այցելել MIPTV Կաննում, այնպես որ MIPTV-ն կգա նրանց մոտ: Մարտի 30-ից սկսած 94 երկրների պատվիրակները կկարողանան միմյանց հետ շփվել առցանց եւ տեսնել MIP-ի պլանավորված ծրագրերը առանց տնից կամ գրասենյակից դուրս գալու: Ոչինչ չի փոխարինի անձնական հանդիպումներին, սակայն MIPTV Online+ բովանդակությունը եւ ժամանցի ոլորտի միջազգային գործարար համայնքի հետ շփվելու հնարավորությունը բացարձակապես եզակի է», — ասել է Reed MIDEM հեռուստատեսության բաժնի փոխտնօրեն Լյուսի Սմիթը:

Բացի այդ, MIPTV-ի տվյալների բազան, որը գտնվում է MIPTV-ի պաշտոնական կայքում, հասանելի կլինի առաջիկա ամիսներին, ինչը թույլ կտա օգտվողներին միանալ եւ համագործակցել MIPTV համայնքի հետ:

Շարունակել ընթերցումը
Գովազդ
Գովազդ

Հարցում

Հունվարի ո՞ր ֆիլմն եք սպասում:

View Results

Loading ... Loading ...

Թրենդային

Copyright © 2019-2020 ԿինոՊրես

Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: