ամն

Վենետիկ-2019` «Ճշմարտություն». Կատրին Դենյովի եւ Ժուլիետ Բինոշի անվերջ վեճը

Վերջին տարիներին Վենետիկի կինոփառատոնի թափն այնքան է մեծացել, որ հոլիվուդյան եւ եվրոպական ամենաաղմկահարույց եւ ամենամեծ լսարանի նախադրյալներ ունեցող ֆիլմերը կիսվում են Կաննի եւ Վենետիկի միջեւ (երրորդ տեղում Վենետիկը շարունակող Տորոնտոն է):

Այսպես, օրինակ, Կանն 2018-ի գլխավոր հաղթող ֆիլմի՝ Ոսկե արմավենու ճյուղի արժանացած ճապոնացի ռեժիսոր Հիրոկաձու Կորեեդան իր նոր ֆիլմը՝ «Ճշմարտությունը» ներկայացրեց այստեղ՝ Վենետիկում: Գլխավոր դերերում ոչ թե ծագող եւ օժտված ճապոնացի դերասաններ (որոնց երկրից դուրս ոչ ոք չի ճանաչում), այլ  դյուցազուն կուռքեր Կատրին Դենյով եւ Ժուլիետ Բինոշ. ֆրանսիական կինեմատոգրաֆի կարեւորագույն դերասանուհիներից երկուսը Կորեեդայի հետ ձեռք-ձեռքի բռնած ստեղծեցին իրական, թեթեւ եւ միեւնույն ժամանակ էմոցիոնալ վայրիվերումների նվազագույն չափաբաժին անահովող ֆիլմ, որում կտեսնեք նաեւ Իթան Հոուքին, բայց նրա հերոսը զգալիորեն կզիջի կանացի կերպարներին:

«Ճշմարտությունը» ճապոնացի վարպետի առաջին եվրոպական (իսկ ավելի ստույգ՝ ֆրանսիական) տրամադրութուն ունեցող աշխատանքն է: Այստեղ՝ սեթեւեթող երկխոսությունները, նուրբ կատակները եւ ջերմ ֆլյուիդները դրված են երկու հիմնաքար-թեմաների ուսերին. արտիստը (տվյալ պարագայում՝ գրեթե լեգենդար դերասանուհին) եւ իր իրական՝ տեսախցիկներից հեռու, շիտակ կյանքը եւ դրա անմիջական ազդեցությունը ընտանեկան հարաբերությունների վրա՝ դստեր, նախկին ամուսնու, ամենամտերիմ ընկերուհու:

«Ճշտարտությունը» բացեց ոչ միայն 76-րդ Վենետիկը եւ կինոփառատոնի մրցութային ծրագիրը, այլեւ բազմազան, աշխարհի ամենատարբեր անկյուններից ժամանած ընտանեկան ֆիլմերի շարքը:

Հեղինակ՝ Դիանա Մարտիրոսյան
Աղբյուր՝
BRAVO

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Դիանա Մարտիրոսյան

Մասնագիտական կրթությամբ լրագրող, ուսանել է Թատերական ինստիտուտի կինոգիտական ֆակուլտետի մագիստրատուրայում: Լուսաբանում է Կաննի, Բեռլինի և Վենետիկի կինոփառատոները:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

Վրացի ռեժիսորի «Իսկ հետո մենք պրեցինք» ֆիլմը Շվեդիայի անունից Օսկարի են առաջադրում

Բեռլինի համատեղ արտադրության շուկան բացել է հայտերի ընդունումը